вторник, 1 апреля 2014 г.

«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսի բանտախուցը (ֆոտո)

Հարկերից խուսափելու եւ չհայտարարագրած բանկային հաշվում 25 միլիոն եվրո թաքցնելու համար 3 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գերմանացի Ուլի Հյոնեսը պատիժը կրում է Գերմանիայի Լանդսբերգ կոմսության բանտերից մեկում: REUTERS-ը ներկայացրել է Ուլի Հյոնեսի բանտախցի լուսանկարները:

«Ռեալ» - «Բորուսիա». Գլխավոր մրցավար է նշանակվել Կլատենբուրգը


Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի առաջին հանդիպումը կսպասարկի բրիտանական մրցավարական բրիգադը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ապրիլի 2-ին կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու տադիոնում։
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Լոնդոնի «Չելսիի միջեւ առաջին հանդիպումը կսպասարկի Միլորադ Մաժիչը։

суббота, 11 января 2014 г.

Մարտինո. Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին


Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին։ Գիտեմ, որ նա շատ է սիրում խաղալ մինչեւ վերջ, երբ հանդիպմանը մասնակցում է առաջին րոպեից,  ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացի մասնագետը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմը կորոշի հանդիպման օրը։
«Խոսում ենք աշխարհի լավագուն ֆուտբոլիստի մասին, սակայն նա չի խաղացել երկար ժամանակ։ Լիոնելը չէր խնդրի ինձ հայտավորել իրեն մեկնարկային կազմում եւ պարզապես կասեր, որ հիանալի մարզավիճակում է գտնվում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը։
«Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ 

Օրվա խաղերի անոնս


Հունվարի 11-ին կկայանան ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները։
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Աթլետիկոն» կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»։ «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կընդունի «Սուոնսիին», իսկ «Չելսին» արտագնա խաղում ուժերը կչափի «Հալ Սիթիի» հետ։
Իսպանական Լա Մանգայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում կմրցի բելգիական «Ստանդարտի» հետ։ Խաղը կկայանա Երեւանի ժամանակով 19։00-ին։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Հալ Սիթի» - «Չելսի»՝ 19։00
«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 19։00
«Սաութհեմփթոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 19։00
«Ֆուլհեմ» - «Սանդերլենդ»՝ 19։00
«Կարդիֆ»- «Վեստ Հեմ»՝ 19։00
«Էվերտոն» - «Նորվիչ»՝ 19։00
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 21։30
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Աթլետիկ» - «Ալմերիա»՝ 19։00
«Սելտա» - «Վալենսիա»՝ 21։00
«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 23։00
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Լիվորնո» - «Պարմա»՝ 21։00
«Բոլոնիա» - «Լացիո»՝ 23։45
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
«Այաչո» - ՊՍԺ՝ 20։00
«Գենգամ» - «Սենտ Էթյեն»՝ 23։00
«Վալանսյեն» - «Բաստիա»՝ 23։00
«Ռեն» - «Նիցա»՝ 23։00
«Լիոն» - «Սոշո»՝ 23։00
«Բորդո» - «Թուլուզ»՝ 23։00
Ընկերական խաղ
«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) - «Ստանդարտ» (Բելգիա)

Ջոն Թերին վաճառել է «իր երազանքի տունը» (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա անգլիացի պաշտպան Ջոն Թերին վաճառել է Լոնդոնի արվարձանում գտնվող առանձնատունը, որի համար վճարել էր 1.8 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ վերակառուցելու եւ նորոգելու համար ծախսել էր 4.6 միլիոն ֆունտ ստերլինգ: Գնորդը Թերիին վճարել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում էthesun-ը:
Որոշ տեղեկություններով, Թերիի ծառայություններով հետաքրքրված են թուրքական եւ ամերիկյան ակումբները, եւ չի բացառվում նրա տեղափոխությունը «Չելսիից»:

пятница, 10 января 2014 г.

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ


Հունիսի 6-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ, փոխանցում է ՀՖՖ-իկայքը։
Ընկերական հանդիպումը կկայանա գերմանական Մայնց քաղաքում։ Այդ խաղը վերջինը կլինի Գերմանիայի հավաքականի համար 2014թ. աշխարհի առաջնությունից առաջ։ Հունիսի 7-ին գերմանացիները կմեկնեն Բրազիլիա։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 2013թ. վերջին դասակարգման աղյուսակում Գերմանիան երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը՝ 35-րդը։
Վերջին անգամ հավաքականները հանդիպել են ԱԱ-1998-ի ընտրական փուլում։

четверг, 9 января 2014 г.

«Բարսելոնայի» պատմության լավագույն գոլերը

Տեսանյութում ներկայացվում են կատալոնական «Բարսելոնայի» պատմության լավագույն 50  գոլերը։
Դրանց հեղինակների թվում են համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ, բրազիլացիներ Ռոնալդոն, Ռիվալդոն եւ Ռոնալդինյոն, հոլանդացի Պատրիկ Կլյույվերտը եւ Արգենտինայի հավաքականի 26-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։