Հետաքրքիր նորություններ

«Դժոխքի դարպասներ»

«Դժոխքի դարպասներ» կոչվող 328 ոտնաչափ լայնությամբ այս սարսափազդու փոսը գտնվում է Թուրքմենստանում: Ականատեսները պնդում են, որ երբեմն տարօրինակ ճիչեր են լսում, որոք գալիս են փոսի հատակից: Տեղացիները խորհուրդ են 
տալիս չմոտնալ «Դժոխքի դարպասներ»-ին:





Ուրվականների քաղաք, որը գույություն ունի իրականում

Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկի վրա գտնվող Գանկաջիմա քաղաքը համարվում է  ուրվականների քաղաք: Կղզին բնակեցվել էր դեռևս  1810 թվականին, երբ այնտեղ ածուխ հայտնաբերվեց, 50 տարիների ընթացքում այն դարձել էր ամենախիտ բնակեցված կղզիներից մեկը` 53000 բնակիչ: Սակայն 1974 թվականին կզզու բոլոր բնակիչները լքեցին այն,քաղաքը դարձավ իսկական ուրվականների քաղաք: Վերջերս քաղաքի նախկին բնակիչներից մեկը այցելել էր իր նախկին բնակավայր`այն լուսանկարելու նպատակով: Այս լուսանկարների հեղինակը այնտեղից վերադարձավ հոգեկան խանգարում ստացած: Ներկայաումս կղզի այցելությունները խստիվ արգելվում են:
լուսանկարներ










Աշխարհի 10 ամենատարօրինակ ֆուտբոլային մարզադաշտերը


1.Eidi Stadium. Фарерские острова


2. Igralište Batarija. Хорватия.



3. Cathkin Park. Шотландия.




4. Fujieda City Stadium. Япония.



5. Alesund Stadium. Норвегия.


6. Cocodrilos Sports Park. Венесуэла.


7. Stadion Gospin Dolac. Хорватия.



8. Estadio Municipal de Braga. Португалия.

9. Mmabatho Stadium. ЮАР.

10. Marina Bay. Сингапур.


1.Փարիզի Էյֆելյան աշտարակի գլխավերևում որոտացող կայծակը:

















2. Բրունեյը:












3. ԱՄՆ Արիզոնա նահանգի Գրանդ Քանյոնը:













4. Արիզոնայում գտնվող Ֆենիքսի կենտրոնը:










5. Նևադայում գտնվող Ռոզաչի Ռանչը:












6. Կայծակի ներքո գեղեցիկ փայլում է Դալլաս քաղաքի կենտրոնը:













7. Դրանից հետ չի մնում նաև Կանադայի Օնտարիո քաղաքի կենտրոնը:












8. Չիկագոն ևս գեղեցիկ է կայծակի լույսի ներքո:













9. Նյու Մեքսիկոյում գտնվող Ալբուկերկեն ևս հիասքանչ է:













10. Կայծակի լույսից շառագունում է նաև Աթենքի օլիմպիական ստադիոնը:













11. Նեբրասկայի կենտրոնը:













12. Քարդիֆը՝ Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիա:















Պոկեր

Պոկերը դա ինտելեկտուալ, տրամաբանական և շատ հետաքրքիր խաղ է: Խաղին վարժ տիրապետման և առանձնահատուկ ընդունակությունների դեպքում «բախտի» գործոնը այս խաղում ճիշտ այնպիսին է ինչպիսին կա օրինակ այլ տրամաբանական սպորտաձևերում, օրինակ՝ շախմատում, շաշկիում, գոլֆում, թենիսում և այլն: Պոկերը տարածված է աշխարհով մեկ: Որոշ երկրներում այն հասել է նույնիսկ ազգային ավանդական մակարդակի և իր վարկանիշերով և առավելություններով չի զիջում օրինակ գոլֆին կամ թենիսին: Պոկերի մեծ մրցաշարերի հաղթողները վաղուց արդեն ստանում են ավելի դրամային պարգևներ քան օրինակ այլ սպորտաձևերում վարձատրվող լավագույն մարզիկները:
Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում: Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից: Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ: Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ: Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ: Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից:
Ամենահինը համարվում է չինական տարբերակը: Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը, իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում: Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ: Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969 թվականին:
Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին: Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել են երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո», Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»: Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ Երեք միանման խաղաքարտերը, Զույգերը ինչպես նաև միևնույն Մաստի խաղաքարտերը՝ Ֆլեշ անվանմամբ: 1700 թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝ «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») : «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին: Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիաններ և ֆրազաներ՝ նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն: «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից Պոկերին: Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ » խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի» պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ "Ich poche", կամ «Ես պաս»: Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագման հիպոթեզի կողմնակիցները: Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից: 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով: Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ: Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից: Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ:
Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիկայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ: Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղթ խաղալ: Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը: Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ:
Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին: Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները: Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկերից, Աղյուսներից, Խաչերից և Սրտերից:
Այսպես թե այնպես, առաջին անգամ Պոկեր բառը օգտագործվում է ամերիկյան աղբյուրներում տանսիններորդ դարի առաջին կեսում: «Նոր Աշխարհի» բազմախավ բնակավայրերը վայելում էին իրենց ժամանցային «վիսկին», «ջինը» և «ռոմը» պոկեր խաղալով:
Texas Holdem (Թեքսաս Հոլդեմ)
Պատմությունը
Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզվին ԱՄՆ-ում: Ոչ ոք չի իմանում պոկերի այդ հրաշալի տեսակի առաջին խաղացողի անունը: Խաղը անվանված է ի պատիվ Թեքսաս նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը: Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ:
Հոլդեմը պոկեր խաղալու ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում և համացանցում (ինտերնետ):
Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը: Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝ WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով:
WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասnերկու միլիոն դոլլար մրցանակ: Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր:
Կանոններ
Կանոնները պարզունակ են՝
Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ: Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ: Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ: Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»: Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները: Ֆլոփ –ից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը: «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»-ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում: Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի» երկրորդ շրջանը: Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»- ը : Այնուհետ հետևում է «Շուկայի» երրորդ շրջանը:
Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»-ը: Սա «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է: Եթե «Շուկա»-ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը: Եթե այս վեջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում: Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ: Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար: Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում է բանկը:
Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև:

Բառարան

Poker -պոկեր
Chip – խաղաքարեր
Deck - խաղաթղթերի կապոց
Deal - հերթախաղ
Deck order - խաղաթղթերի հաջորդականություն
Hand - «ձեոք խաղ»
Duplicate Poker – Կրկնօրինակ պոկեր
Big blind = Մեծ խաղադրույք, երբ խաղաթղթերը բաժանողի ձախից երկրորդ խաղացողը՝ Santa Barbara-ն «Թեքսաս Հոլդեմ»-ում, կատարում է ներդրում:
Cap - քափ
Position on – առաջնային դիրք
Flop – Ֆլոփ
River - վերջնաքարտ
Turn – Հերթ
Mind Sport – Տրամաբանական Սպորտ
Promote – աջակցել
Session - խաղամաս
Blind - սա այն ներդրման չափն է երբ խաղաթուղթ բաժանողի ձախ կողմից գտնվող երկու հերթական խաղացողները՝ «փոքր սև» «մեծ սև» կատարում են ներդրում «ձեռք խաղը» սկսելու համար:Bid – առաջարկ
Check –ստուգում
Upload – վերբեռնում
Entry – մուտք
Raise – բարձրացում

Մրցաշարին պատկանող բառարան


Ռեբայ (Re-Buy)

Գնել Մրցաշարի խաղադրամներ Էդ-օն (Add-On)

Մրցաշարի ընթացքում, վերչի խաղադրամների գնում Ֆրիզ-աուտ (Freezeout)

Մրցաշար առանց (Re-buy) և (Add-on) Սատելիտ (Satellite)

Մրցանակ որով, կարող են մասնակցել, ավելի մեծ և ավելի թանկ մրցաշարի Նո-լիմիթ (No-Limit)

Խաղ անսահմանափակ խաղադրույքով, Իրավիձակ սեղանի շուրջ, երբ մի խաղացող կատարում է իր ունեցած բոլոր խաղադրամները Պոթ-լիմիթ (Pot-Limit)

Խաղադրույք սեղանի եղած խաղադրամի չափով սահմանափակված Լիմիթ (Limit)

Լիմիթ պոկեր, նախորոք որոշվում է խաղադրույքի չափսը, որը սահմանափակված է

Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք`Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդաթերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է:
«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց` այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն: «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թ-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը: Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք` համարժեք խորհրդավոր անհետացման: «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է: Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ` իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ: Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին: Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած` իր հետ տանելով նավերը: Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների: Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները` ստեղծելով անհետացման պատրանք: Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում: Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները: Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ: Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են: Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում: Բացի այդ` օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ: Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության: Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ:

Չե Գևարա

Էռնեստո Գևարա (հունիսի 14, 1928, Ռոսարիո, Արգենտինա – հոկտեմբերի 9, 1967,Լա Իգերա, Բոլիվիա), սովորաբար կոչված ու ճանաչված որպես Չե ԳևարաԷլ Չե կամ միայն Չե (Չե-ն Արգենտինայում ընդունված դիմելաձև է), Արգենտինայում ծնվածմարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում էՀարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը։Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։.
1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյիհետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝1959-ին։
1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին,1967թ.։
Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։

Զատկի կղզի

Զատկի կղզին (հոլ.՝ Paasch-Eylandիսպ.՝ Isla de Pascua) կղզի է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին: Կղզու տեղի անվանումն է «Ռապա Նուի» (ռապ. Rapa Nui): Տարածքը 163,6 կմ²:Անվանվել է Զատկի, քանի որ հայտնագործվել է Զատկի տոնի օրը:






1. Maybach Exelero: $ 8000000


Արտադրող երկիրը՝ Գերմանիա,
Շարժիչը՝ V12,  2 տուրբին, 700 ձիաուժ,
100կմ/ժ արագության հասնում է 4.4 վրկ-ում,
Գինը՝ 8 մլն դոլար:









2. Bugatti Veyron Supersport: $ 2600000

Արտադրող երկիրը՝ Ֆրանսիա,
Շարժիչը՝ V16,  8.0լ,  4 տուրբին, 1200 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 2.4 վրկ-ում,
Գինը՝ 2,6 մլն դոլար:









3. Ferrari 599XX: $ 2000000

Արտադրող երկիրը՝ Իտալիա,
Շարժիչը՝ V12, 700 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 2.9 վրկ-ում,
Գինը՝ 2 մլն դոլար:









4. Zenvo ST1: $ 1800000

Արտադրող երկիրը՝ Դանիա,
Շարժիչը՝ V8,  7.0 լ, 1250 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 2.9 վրկ-ում,
Գինը՝ 1,8 մլն դոլար:










5. Koenigsegg Agera R: $ 1711000

Արտադրող երկիրը՝ Շվեդիա,
Շարժիչը՝ V8,  5.0 լ, 1115 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 2.9 վրկ-ում,
Գինը՝ 1,7 մլն դոլար:








6. Lamborghini Reventon $ 1600000

Արտադրող երկիրը՝ Իտալիա,
Շարժիչը՝ V12,  6.5 լ,
100 կմ/ժ արագության հասնում է 2.9 վրկ-ում,
 Գինը՝ 1,6 մլն դոլար:










7. Aston Martin One-77: $ 1400000

Արտադրող երկիրը՝ Մեծ Բրիտանիա,
Շարժիչը՝ V12,  7.3 լ, 750 ձիաուժ
100 կմ/ժ արագության հասնում է 3.4 վրկ-ում,
Գինը՝ 1,4 մլն դոլար:










8. Maybach Landaulet: $ 1400000

Արտադրող երկիրը՝ Գերմանիա,
Շարժիչը՝ V12,  543 ձիաուժ,
100կմ/ժ արագության հասնում է 5.2 վրկ-ում,
Գինը՝ 1,4 մլն դոլար:









9. Pagani Huayra: $ 1300000

Արտադրող երկիրը՝ Իտալիա,
Շարժիչը՝ V12,  2 տուրբին, 700 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 3.5 վրկ-ում,
Գինը՝ 1,3 մլն դոլար:









10. Hennessey Venom GT: $ 1000000


Արտադրող երկիրը՝ ԱՄՆ,
Շարժիչը՝ V8, 6.2լ, 1200 ձիաուժ,
100 կմ/ժ արագության հասնում է 2,5 վրկ-ում,
Գինը՝ 1 մլն դոլար:




Աշխարհի ամենամեծ ծառը




Աշխարհի ամենամեծ ծառը` Գեներալ Շերմանի ծառն է (General Sherman), որը գտնվում է ԱՄՆ-ի Սեկվոյա ազգային պարկում, Սիերա Նեվադա սարերում (Sierra Nevada, California):
Հսկայական ծառի բարձրությունը կազմում է 83 մետր, բնի պտույտի երկարությունը կազմում է 24 մետր, իսկ պսակի պտույտի երկարությունը 33 մետր:
Ամեն տարի այնտեղ են գնում հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն այդ  ծառը:  Այս բույսը իր անունն է կրում ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի (William Sherman):
Երկար ժամանակ համարվում էր, որ ծառը երեք հազար տարեկան է, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին նրա չշգրիտ տարիքը` ուղիղ երկու հազար տարի է:

Էվերեստ

Էվերեստը (նաև Ջոմոլունգմա , Սագարմաթա  ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է` 8848 մ: Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև: 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ` լեռան վրա: Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից:



Աշխարհի 10 ամենագեղեցիկ քաղաքները

                                                         1.Մադրիդ













                                                             2.Ամստերդամ
       









                                                                 3.Բեռլին












                                                                    4.Մելբուրն

                    










                                                                         5.Բարսելոնա    

6.Հռոմ

                                                                7.Նյու-Յորք 
                                                                        



8.Սիդնեյ




9.Փարիզ




10.Լոնդոն






Աշխարհի ամենահայտնի մաֆիոզները


Իտալական «Նդրանգետա» խմբավորման պարագլուխներից Սեբաստյանո Պելլեն: «Նդրանգետան» ամենահաջողակ իտալական խմբավորումներից է, իսկ եկամուտները կազմում են Իտալիայի ՀՆԱ-ի երեք տոկոսը:




Մարսելի մաֆիայի պարագլուխ, 75-ամյա Ժակ Իմբեր: Իմբերը եղել է «Երեք բադ» ավազակախմբի կազմում, որը շատ ազդեցիկ էր 1950-60-ականներին: 1977թ. նրա դեմ մահափորձ էր իրականացվել, որը ընկած է «22 գնդակ. Անմահը» ֆիլմի հիմքում:




Յակուձայի պաշտոնաթող պարագլուխ Սինձի Իսիհարան: Իսիհարան եղել է խոշորագույն «Յամագուտի-գումի» սինդիկատի պարագլուխ: Խմբավորումը մի քանի տասնյակ հազար անդամ ունի, իսկ կենտրոնակայանը գտնվում է Կոբե քաղաքում:




Մակաոյում հոնգկոնգյան 14K խմբավորման պարագլուխ Վան Կվոկկոյը` Կոտրված ատամ մականունով: 14K-ն խոշորագույն տրիադն է Հոնգկոնգում եւ աշխարհում: Այն ունի 20 հազար անդամ եւ գործում է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:






Դեդ Հասան մականունով հայտնի Ասլան Ուսոյանի գերեզմանը: Ուսոյանը գլխավորում էր Ռուսաստանում գործող կովկասյան քրեական խմբավորումները:




Քրեական հեղինակություն Զաքարի Քալաշովը` Շաքրո-կրտսեր մականունով: Նա համարվում է Դեդ Հասանի կողմնակիցը, 2010-ից ազատազրկված է Իսպանիայում:




«Mara 18» խմբավորման պարագլուխներից Մարլոն Մարտինեսը: Mara-ն խոշորագույն լատինամերիկյան խմբավորումն է Լոս Անջելեսում: Խմբավորման կազմում ընդգրկված է 90 հազար մարդ` Մեքսիկայից, ԱՄՆ-ից եւ Կենտրոնական Ամերիկայից:






«Սինալոա» թմրակարտելի անդամ Խուան Միգել Ալյե Բելտրանը: Ամերիկյան ծառայությունները «Սինալոան» համարում են ամենահզոր թմրակարտելն աշխարհում: 1990-2000-ականներին «Սինալոան» ԱՄՆ է առաքել 200 տոննայից ավելի կոկաին:






Ջոզեֆ «Ջուզեպպե» Բոնաննո` Նյու Յորքում համանուն քրեական կլանի հիմանդիրը: Բոնաննոյին համարում են Վիտո Կորլեոնեի նախատիպը: Նա մահացել է 2002թ. 97 տարեկան հասակում:

Սիցիլական Կորլեոնե քաղաքի համանուն կլանի պարագլուխ Գաետանո Ռիյնա: Կորլեոնե կլանը երկար ժամանակ համարվում էր կոզա Նոստրայի գլխավոր ընտանիքը, իսկ դրա կնքահայրերը կրում էին «Բոսսերի բոսս» տիտղոսը:

Հնդիկ քրեական հեղինակություն Ռաջենդրա Նիկալջեն` «Փոքրիկ Ռաջան» մականունով: Նրա ավազակախումբը գումարներ է լվանում` Բոլիվուդում ֆիլմերի մեջ ներդնելով:

Վյաչեսլավ Իվակովը` Յապոնչիկ մականունով: Նա մինչեւ 2009թ. իր մահը Մոսկվայի սլավոնական խմբավորումների պարագլուխն էր:



Յակուձայի «Յամագուտի-գումի» սինդիկատի պարագլուխ Կենյիտի Սինոդան: Նա կրում է Կումիտյո կամ գերագույն «կնքահայր» տիտղոսը, եւ կլանի վեցերորդ պարագլուխն է:

Աշխարհի յոթ հրաշալիքներ


Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին: Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է մնացել միայն Քեոփսի բուրգը:

Պատմություն 


Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ուԱռաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում: Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա:


Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ` Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ:

Ալեքսանդրիայի փարոս 

սի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես): Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից):

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից:

Հռոդոսի կոթող 

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը կանգուն է եղել 56 տարի: Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

Շամիրամի կախովի այգիներ 

խովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:

Հալիկառնասի դամբարան 

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում ենԲրիտանական թանգարանում:

Արտեմիսի տաճար 

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:
Լուսանկարներ







































Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չին. 成龍Չեն Լուն; բնագիր անունը չին. 陳港生Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր,սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:
Բրիտանական կայսության շքանշանակիր է:

Վաղ տարիները

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չին. 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"),որովհետև նա էներգիայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անց է կացրել դեսպանի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում:
Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման առաջին իսկ տարում դուրս մնաց դպրոցից. ծնողները նրան հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերրա` Ավստրալիա, որտեղ ամերիկյան դեսպանատանն աշխատում էր որպես գլխավոր խոհարար: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը:Արդյունքում նա դարձավ պեկինյան օպերայի ներկայացուցիչներից մեկը, խմբի առաջնորդ, դպրոցի լավագույն սաներից մեկը: Նրա ստեղծագործական կեղծանունն այդ տարիներին Յուն Լո էր` ի պատիվ իր վարպետի: Չանը մտերիմ ընկերներ ձեռք բերեց ի դեմս խմբի մյուս անդամների` Սամո Հունգ և Յուեն Բյաո: Նրանց ավելի ուշ անվանում էին «երեք եղբայրներ» կամ «երեք վիշապներ»:
8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների` «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը: Չանը Լիի հետ կրկին հանդես եկավ Կինգ Հուի «Եկ խմենք ինձ հետ» (1963) ֆիլմում:1971 թ.-ին Ջեքի Չանը նկարահանվում է կունգֆուի մասին պատմող մեկ այլ` «Զենի հպումը» ֆիլմում:Այս ֆիլմից հետո սկսվում է նրա կարերիան դերասանական կինոարտադրությունում` պայմանագիր կնքելով Չու Մուի «Մեծ երկիր ֆիլմ ընկերություն» կինոստուդիայի հետ: 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր, մասնավորապես Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ ((Չինարեն)) կեղծանունով:Նույն տարում էլ ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փոքրիկ վագրը Կոնտոնից» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Հոնկոնգում 1973 թ.-ին":Վարձույթում ձախողումների պատճառով Ջեքի Չանը համաձայնվեց նկարահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար նախատեսված կատակերգությունում: Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ: Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա:Չանն իր ծնողների հետ է 1976 թ.-ից, երբ Կանբերրայում սովորում էր Դիկսոնի քոլեջում և միևնույն ժամանակ աշխատում էր որպես շինարար:Շինարարության ժամանակ նա աշխատում էր Ջեքի մոտ և նրան շինարարները անվանում էին «Փոքրիկ Ջեք», որն էլ հետո ավելի կրճատվեց և ուղղակի դարձավ «Ջեքի»: Եվ դրանից հետո նրա անունը մնաց Ջեքի Չան: Բացի այդ նա վերցրեց իր հոր ազգանունը և դերասանի չինական անունը Ֆոնգ Սի Լանգ է (չին. 房仕龍):

Առաջին սխրանքները: 1976–1979

1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր ստացավ հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադյորական հնարքներով: Վիլի Չանը նրան դեր առաջարկեց ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում: Լոն հավանելով Ջեքի Չանի խաղըՋոն Վուի «Մահվան ձեռքը» (1976) ֆիլմում, նրան առաջարկեց գլխավոր դեր Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմի շարունակություն հանդիսացող «Նոր ցասումնալից բռունցքը» ֆիլմում:Նա իր բեմական անունը փոխեց` դարձնելով Սինգ Լանգ (չին. 成龍[13], որը թարգմանվում է որպես "Դառնալ Վիշապ"), որպեսզի ընդգծի նրա նմանությունը Բրյուս Լիի բեմական անվան հետ, որը Սիու Լանգ էր (չին. 李小龍, թարգմանաբար` "Փոքրիկ Վիշապ"): Ֆիլմը ձախողվեց կինովարձույթում, քանի որ Ջեքի Չանը անսովոր էր Լիի մարտարվեստին, բայց և այնպես Լո Վեյը շարունակեց նույն ոճի ֆիլմեր նկարահանել:
Ջեքի Չանի համար առաջին մեծ ձեռքբերումն եղավ 1978 թ.-ին նկարահանված «Օձն արծվի ստվերում» ֆիլմը:Ջեքի Չանն աշխատում էր ռեժիսոր Յուեն Վու Պինգի հետ, որը նրան լիակատար ազատություն էր տվել հնարքներ բանեցնելու մեջ: Ֆիլմը պատկանում էր կատակերգական քունգֆու ժանրին, որը նորույթ եղավ հոնկոնգյան հանդիսատեսների համար: Այնուհետև Չանը նկարահանվեց «Հարբած վարպետը» ֆիլմում, որը նրան մեծ հաջողություն բերեց:
Երբ Չանը վերադարձավ Լո Վեյի կինոստուդիա, Լոն փորձեց ընդօրինակել «Հարբած վարպետը» ֆիլմի կատակերգական մոտեցումը և ստեղծեց «Մի քիչ կունգ ֆու» և «Աստրալային կունգ ֆու» ֆիլմերը:Լոն նույնիսկ Ջեքի Չանին թողեց հանդես գալ Քենետ Ցանի հետ որպես ռեժիսոր «Անվախ բորենի» ֆիլմում: Երբ Վիլի Չանը լքեց Լո Վեյի կինոստուդիան, նա Ջեքի Չանին խորհուրդ տվեց մտածել, արժե արդյոք մնալ Լո Վեյի հետ: «Անվախ բորենի  ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեքին խզեց իր պայմանագիրը Լո Վեյի հետ և տեղափոխվեց "Golden Harvest" կինոստուդիա:

Հաջողությունները խաղարկային կատակերգություն ժանրում. 1980–1987

Վիլի Չանը դարձավ Ջեքիի անձնական մենեջերը և գործընկերը: Նրանք համագործակցեցին միմյանց հետ շուրջ 30 տարի: Վիլի Չանը կարևոր դեր խաղաց Ջեքիի միջազգային կարերիայի կայացման հարցում` սկսած նրանից, որ 1980 թ.-ին հանդես եկավ Հոլիվուդում: Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը «Ձեռնամարտ Բեթլ Կրիկում» (1980) ֆիլմն էր: 1981 թ.-ին Ջեքի Չանը փոքր դեր խաղաց «Մրցարշավ «Թնդանոթային արկ» ֆիլմում, որը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 100 միլիոն դոլար:
«Հովանավորը» (1985) ֆիլմի առևտրային ձախողումից հետո Ջեքի Չանը ժամանակավորապես հրաժարվում է ամերիկյան շուկա ներթափանցելու իր փորձերից և վերադառնում է հոնկոնգյան ֆիլմերին, այդպիսով Ջեքի Չանը կարողացավ ավելի մեծ լսարան գրավել արևելյան Ասիայում: Նրա «Երիտասարդ վարպետը» (1980) և «Վիշապ լորդը» (1981) ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան ճապոնական շուկայում: «Երիտասարդ վարպետը» ֆիլմը գերազանցեց Բրյուս Լիի կողմից սահմանած եկամտային ռեկորդները և արդյունքում Ջեքին դարձավ Հոնկոնգի գերաստղ: «Վիշապ լորդը» ֆիլմից սկսած Ջեքի Չանը սկսեց զբաղվել ավելի լուրջ ու դժվարին հնարքներ բեմադրելով:
Չանը թողարկեց մի քանի ֆիլմեր իր օպերային ընկերների` Սեմո Հունգի և Յուեն Բյաոի մասնակցությամբ: Նրանք միասին առաջին անգամ հանդես են եկել 1983 թ.-ին «Նախագիծ Ա» ֆիլմում, որտեղ ներկայացվում էր մարտարվեստի մոտիվներով վտանգավոր հնարքների բեմադրումներ: Այն շահեց «Լավագույն խաղարկային դիզայն մրցանակը» «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխության» երրորդ ամենամյա փառատոնում:Հաջորդ տարիների ընթացքում «Երեք եղբայրները» հանդես եկան «Իմ երջանիկ աստղերը» եռագրությունում:1985 թ.-ին Ջեքի Չանը նկարահանեց «Ոստիկանական պատմություն» ֆիլմը, որում զգացվում էր ամերիկյան մարտական կոմեդիաների ազդեցությունը:Այդ ֆիլմում Ջեքին կատարեց մի շարք վտանգավոր հնարքներ: Ֆիլմը շահել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգը «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում»:
1987 թ.-ին Ջեքի Չանը մարմնավորել է «Ասիական Բազեին» «Աստծո ասպազենք» ֆիլմում: Ֆիլմի գլխավոր հերոսը իրենից ներկայացնում էր Ինդիանա Ջոնսի փոխակերպված տարբերակը: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Չանի հայրենիքում, վաստակելով 35 միլիոն դոլար:

Հայտնի հոլիվուդյան ֆիլմերն ու առաջընթացը: 1988–1998

1988 թ.-ին Ջեքի Չանը Սեմո Հունգի և Յեն Բյաոի հետ վերջին անգամ հանդես եկավ ևս մի ֆիլմում` «Հավերժ վիշապներ»անվանումով: Ֆիլմի ռեժիսորներն էին Սամո Հունգը և Կորի Յուենը, իսկ չարագործին մարմնավորում էր Յուեն Վահը: Վերջին երկուսը ևս Չինաստանի օպերայի ակադեմիայի շրջանավարտներ էին:
1980-ականներին և 90-ականների սկզբներին Չանը նկարահանվեց մի քանի հաջող շարունակություններում` սկսելով«Ոստիկանական պատմություն 2» ֆիլմից, որը 1989 թ.-ին «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում» մրցանակ ստացավ: Դրան հաջորդեցին «Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը» և «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմերը, որի համար Ջեքի Չանը ստացավ Ոսկե Ձի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերի համար: 1994 թ.-ին Չանը ստանձնեց Վոնգ Ֆեյ Հունի դերը «Հարբած վարպետը 2» ֆիլմում, որն այն ժամանակ «Time Magazine» ամսագրում հիշատակվեց որպես բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից մեկը:Հաջորդ շարունակությունը` «Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածը» չնայած մեծ հաջողություն ունեցավ Ջեքիի հայրենիքում, բայց արտասահմանյան շուկաներում մեծ շահույթ չունեցավ:
Ջեքի Չանը հրաժարվել է Հոլիվուդում նկարահանվելու սկզբնական առաջարկներից, որովհետև նրան առաջարկում էին մարմնավորել բացասական կերպարների: Այսպես օրինակ Սիլվեստր Ստալոնեն նրան առաջարկեց «Սիմոն Ֆենիքսի» դերը«Կործանողը» ֆիլմում: Ջեքիի հրաժարվելուց հետո այդ դերը ստանձնեց Ուեսլի Սնայփսը:
1995 թ-ին Ջեքի Չանը «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմով վերջապես կարողացավ գրավել հյուսիսամերիկյան շուկան, ինչը հազվադեպ էր պատահում Հոնկոնգի աստղերի համար:«Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի հաջողությունը Ջեքի Չանին դրդեց նկարահանել «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմը, որը ԱՄՆ-ի կինովարձույթում վաստակեց 16,270,600 $ եկամուտ: Ջեքի Չանի առաջին մեծ հաջողություն ունեցած ֆիլմը 1998 թ.-ին նկարահանված ոստիկանական էքշն կատակերգությունում ժանրի «Պիկ ժամ» ֆիլմն էր որտեղ նրա խաղընկերն էր Քրիս Թաքերը: Ֆիլմը միայն ԱՄՆ-ում վաստակեց 130 մլն. դոլար: Այդ ֆիլմը Ջեքի Չանին աստղ դարձրեց Հոլիվուդում և նա Ջեֆ Յանգի հետ նկարահանեց ինքնակենսագրական «Ես Ջեքի Չանն եմ» ֆիլմը:

Փառքը Հոլիվուդում: 1999–2007

1998 թ.-ին Չանը թողարկեց իր վերջին ֆիլմը «Golden Harvest»-ում` «Ո՞վ եմ ես» անվանումով: «Golden Harvest» կինոընկերությունը լքելուց հետո Ջեքի Չանը Շու Քիի հետ նկարահանում է «Հիանալին» ռոմանտիկ կատակերգությունը, որի սյուժեն կենտրոնացված էր միջնաձնյա հարաբերությունների վրա: Ընդ որում ֆիլմը պարունակում էր մարտարվեստի որոշ տեսարաններ: 2000 թ.-ին Չանը մասնակցեց «Հնարքների վարպետ Ջեքի Չանը» PlayStation խաղի ստեղծմանը, որտեղ հերոսը խոսում է իր ձայնով և կատարում է Ջեքիի շարժումները: 2000 թ.-ին Ջեքի Չանը շարունակեց իր հաջողությունները Հոլիվուդում: Նա Օուեն Ուիլսոնի հետ մասնակցեց «Շանհայան կեսօր» էքշն կատակերգությունում, որն այնուհետև ունեցավ իր շարունակությունը` ի դեմս «Շանհայան ասպետները» (2003) ֆիլմի: Ապա 2001 թ.-ին Քրիս Թաքերի հետ նկարահանվեց «Պիկ ժամ 2» ֆիլմում, որն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան նախորդը: Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակեց 347 միլիոն դոլար: Հատուկ էֆեկտների հետ նա առաջին անգամ փորձեր կատարեց «Սմոքինգ» (2002) և «Մեդալիոն» (2003) ֆիլմերում, որոնք այնքան էլ հաջողություն չունեցան քննադատական կամ եկամտային առումներով: 2004 թ.-ին նա Սթիվ Լոգանի հետ նկարահանեց «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմը, որը Ժյուլ Վեռնի համանուն վեպի փոխակերպված սցենարով տարբերակն է:
Չնայած «Շանհայան կեսօր» և «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողություններին, Չանը հիասթափվեց Հոլիվուդից, քանի որ այնքան էլ չէր վերահսկվում նկարահանման գործընթացը: Ի պատասխան «Golden Harvest»-ից դուրս գալու Ջեքի Չանը հիմնեց իր սեփականJCE Movies Limited (Jackie Chan Emperor Movies Limited) կինոստուդիան: Այս կինոստուդիայում է նկարահանվել «Նոր ոստիկանական պատմություն», «Առասպել» և «Ռոբ Բի Հուդ» ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան կինովարձույթում:
Այնուհետև 2007 թ.-ի օգոստոսին Ջեքին նկարահանվեց «Պիկ ժամ 3» ֆիլմում, որը կինովարձույթում վաստակեց 255 միլիոն դոլար, բայց Հոնկ Կոնգի կինովարձույթում հավաքած գումարը շատ հիասթափեցնող էր:

Նոր փորձերը և ոճի փոփոխումը. 2008–ից այժմ

2008 թ.-ին լույս տեսած «Արգելված թագավորություն» ֆիլմում Ջեքի Չանն առաջին անգամ համագործակցեց չինացի դերասանՋեթ Լիի հետ: Ֆիլմում առատորեն օգտագործվել էին հատուկ էֆեկտներն և հնարքներից շատերն իրականացվել էին պարանների օգնությամբ:Այդ նույն թվականին Ջեքի Չանը հնչյունավորել է Կապիկ Վարպետին «DreamWorks Animation»-ի «Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմում: Մուլտֆիլմի հնչյունավորման վրա աշխատել են նաև Ջեք Բլեքը, Դասթին Հոֆմանը և Անջելինա Ջոլին:Ի հավելումն դրա նա օգնեց Էնթոնի Սզեթոյին «Ուշու» ֆիլմի սցենարի վրա աշխատելու հարցում, որը լույս տեսավ 2008 թ.-ի մայիսի 1-ին: Ֆիլմում խաղում էին Սամո Հունգն ու Վան Վինջին` մարմնավորելով հոր և որդու կերպար:
2007 թ.-ին Չանը նկարահանվել է «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմում, որն իրենից ներկայացնում էր դրամատիկական դեր` առանց որևիցե մարտարվեստի տարրի: Ռեժիսոր Դերեկ Յին Չանին այդ ֆիլմում վերցրել էր Ճապոնիայում բնակվող չինացի էմիգրանտի դեր մարմնավորելու համար: Ֆիլմը թողարկվել է 2009 թ.-ի ապրիլի 2-ին: Ըստ Չանի բլոգի նա պատրաստվել է նկարահանել ֆիլմեր «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմից հետո, որով էլ նա զբաղվել է հաջորդ տարիների ընթացքում: Ինչպես սպասվում է, շուտով լույս կտեսնի Աստծո ասպազենք շարքի մասին պատմող երրորդ ֆիլմը` Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ անվանումով: Չանը վերջացրել է ֆիլմի նկարահանումները և այն լույս կտեսնի 12.12.12-ին: Քանի որ Ջեքի Չանը պարապուրդի չէր ուզում մատնվել, նա հոկտեմբերի վերջին Նյու Մեքսիկոյում սկսում է նկարահանվել «Լրտեսը հարևանությամբ»ֆիլմում:Այդ ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է գաղտնի լրտեսի դեր, որը նաև պետք է հոգ տանի ընկերուհու երեխաների մասին:
«Մեծ զինվորը» ֆիլմում Չանը նկարահանվել է Լիհոմ Վանգի հետ: Ֆիլմը Չինաստանի Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանի մասին է: Ջեքի Չանի հերոսը միակ կենդանի մնացածն է իր ողջ բանակից և նա պետք է իր հակառակորդին, որին մարմնավորել է Լիհոմ Վանգը, հասցնի իր երկրի մայրաքաղաք:
2009 թ.-ի հուլիսի 22-ին նա լքեց Լոս Անջելեսը, որպեսզի մասնակցի «Կարատե տղան» ֆիլմի նկարահանումներին Պեկինում: Ֆիլմն հանդիսանում էր օրիգինալ ֆիլմի վերանկարահանված տարբերակը: Ֆիլմն ԱՄՆ-ում լույս է տեսել 2010 թ.-ի հունիսի 11-ին և դա Չանի առաջին ամերիկյան ֆիլմն էր, որտեղ նա դրամատիկ դեր էր խաղում: Ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է պարոն Հանին, որը կունգ ֆուի վարպետ է և Ջեյդեն Սմիթի հերոսին կունգ ֆու է սովորեցնում, որպեսզի վերջին կարողանա հակահարված տալ դպրոցական խուլիգաններին: Հաջորդ` «Շաոլին» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է խոհարարին, որը ֆիլմի գլխավոր դերերից մեկն է:
Նրա 100-րդ ֆիլմը «1911-ը» լույս է տեսել 2011 թ.-ի Սեպտեմբերի 26-ին: Նա հանդիսանում էր ֆիլմի համառեժիսորը, կատարողական պրոդյուսերը և գլխավոր դերասանը: Չնայած որ Չանը ավելի քան տաս ֆիլմի ռեժիսոր է, բայց վերջին տասնամյակում սա նրա առաջին ռեժիսորական ֆիլմն էր: Նախորդը եղել էր 1998 թ.-ին նկարահանված «Ո՞վ եմ ես» ֆիլմը:«1911» ֆիլմի պրեմերիան կայացել է Հյուսիսային Ամերիկայում հոկտեմբերի 14-ին:
Չանը 2011 թ.-ին «Կարատե տղան» ֆիլմի համար «Նիկդելիոնի երեխաների ընտրություն» մրցանակաբաշխությսն ժամանակ ստացել է «Favorite Buttkicker» մրցանակը: 2012 թ.-ին Կաննի կինոփառատոնում Ջեքի Չանը հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ մարտաֆիլմներն ամբողջովին չի լքի, այլ ուզում է խնայել իր մարմինը և դժվարին հնարքներն անձամբ չի անի:

Անձնական կյանքը

1982 թ.-ին Ջեքի Չանն ամուսնացել է թայվանցի դերասանուհի Լին Ֆենգ-Ջիաոյի հետ: Այդ նույն թվականին ծնվել է նրանց որդին` երգիչ և դերասան Ջեյսի Չանը: 1999 թ.-ին Էլեյն Նգ Յի-Լեին ունեցավ դուստր` Էթան, ով Ջեքի Չանին հայրիկ անվանեց: Ջեքի Չանն այդ փաստը չժխտեց, բայց նաև պատոնապես չհաստատեց: Ջեքի Չանը բուդդիստ է:
Նա խոսում է կանտոներենով, մանդարիներենով, ամերիկյան ժեստեր լեզվով և անգլերենով: Ինչպես նաև որոշակի չափով կարող է խոսել գերմաներեն, կորեերեն, ճապոներեն, իսպաներեն և թայերեն:
9-ից 16 տարեկանում նա բնակվում էր Թայլանդում: Այդ ժամանակաընթացքում նա բռնցքամարտի դասեր ստացավ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից, ով ոտքի կոտրվածքի պատճառով այլևս մրցումների չէր մասնակցում:
2009 թ.-ին Չանը Կամբոջայի Համալսարանի կողմից ստացավ վաստակավոր դոկտորի կոչում:
Չանը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականին, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և Մանչեսթեր Սիթի թիմերին:

Հնարքները

Ջեքի Չանն իր կասկադյորական հնարքների մեծամասնությունն իրականացրել է իր ֆիլմային կարերիայի ընթացքում: Հնարքների բեմադրմամաբ զբաղվել է Ջեքի Չանի կասկադյորական թիմը: Ջեքի Չանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն կատակերգական ֆիլմերի հնարքների բեմականացման համար հիմնականում ոգեշնչել է «Գեներալ» ֆիլմի ռեժիսոր և դերասան Բասթեր Քիթոնը, որն անձամբ էր բեմականացնում իր հերոսների հնարքները: 1983 թ.-ին կասկադյորական թիմի հիմնումից հետո Ջեքի Չանը նրա անդամներին ակտիվորեն օգտագործում է իր հետագա ֆիլմերում` ընդ որում հաշվի առնելով անդամներից յուրաքանչյուրի հնարավորությունները: Չանը և իր կասկադյորական թիմը բազում կերպարների են փոխարինել ֆիլմում, բայց այնպես, որ նրանց դեմքը մնա աննկատ:
Առողջական ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել Ջեքի Չանին, քանի որ նա դժվարին հնարքներ է իրականացնում: Ապահովագրման խնդիրն հիմնականում ակտուալ է ԱՄՆ-ում, որտեղ Ջեքի Չանն ունի կասկադյորական հնարքների քանակական սահմանափակում: Ջեքի Չանը Գինեսի ռեկորդների դափնեկիր է ըստ «մահացու հնարքների իրականացման քանակի», որն էլ հիմնական պատճառ է հանդիսանում, որ բուժապահովագրական ընկերությունները հրաժարվեն ապահովագրությունից: Բացի այդ նա ոչ պաշտոնապես համարվում է ռեկորդակիր «Վիշապ լորդը» ֆիլմում Ջիանզի խաղի ժամանակ կատարված 2900 հատ գոլի փորձի ժամանակ:
Իր հնարքների կատարման ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնցից շատերը ցուցադրվել են ֆիլմի տիտրերի ժամանակ: Նա քիչ էր մնում մահանար «Աստծո ասպազենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ ֆիլմի սկզբում ընկնելով ծառից ջարդել է գանգը: Այդ տարիների ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ անգամ վնասել է ձեռքերի և ոտքերի մատները, կոնքը, քիթը, կրծքավանդակը, վիզը և մարմնի այլ մասեր: «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի գովազդային տեսահոլովակներից պարզ է դառնում, որ ֆիլմում իր հերոսին վերաբերվող բոլոր հնարքներն իրականացրել է ինքնուրույն, իսկ ֆիլմի տիտրերի տարբերակներից մեկում ցուցադրվում է Ջեքի Չանի բոլոր վնասվածքները պատկերող դրվագները:

Ֆիլմագրություն

Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է ընդօրինակելով Բրյուս Լիին: Ընդ որում նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք: Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք որպես կանոն անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո: Բայց ի վերջո նրանք միշտ կարողանում են հաղթահարել դժվարությունները և ամուր կանգնել իրենց ոտքերի վրա:Չանը հայտարարել է, որ ինքը դիտավորյալ է հակադրվել Լիին` որտեղ Բյուս Լին ազատ և համարձակ է, ինքը պարփակված և խելոք է, որտեղ Լին հանգիստ է, ինքը կատաղի է և համարձակ: Չնայած «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողությանը, Չանը հայտարարել է, որ չի գնահատում այդ ֆիլմերը, քանի որ ինքը չի հասկանում ամերիկյան հումորը և տեսարանների բեմականացումն այնքան էլ չի հավանել:
Ըստ Ջեքի Չանի խոսքերի, վերջին տարիներին նա հոգնել է էքշն հերոսների կերպարներ մարմնավորելուց և դրա փոխարեն սկսել է մարմնավորել զգացմունքային կերպարների: «Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում էր իր գործընկերոջ մահվան մասին սգացող և հարբեցող մի կերպարի: Ավելի ուշ իր «Հրաշալի տղայի» կերպարը փոխելու համար«Ռոբ Բի Հուդ» ֆիլմում մարմնավորում է հակահերոսի` գողի և ավազակի:

Ֆիլմագրություն


Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է ընդօրինակելով Բրյուս Լիին: Ընդ որում նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք: Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք որպես կանոն անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո: Բայց ի վերջո նրանք միշտ կարողանում են հաղթահարել դժվարությունները և ամուր կանգնել իրենց ոտքերի վրա:.Չանը հայտարարել է, որ ինքը դիտավորյալ է հակադրվել Լիին` որտեղ Բյուս Լին ազատ և համարձակ է, ինքը պարփակված և խելոք է, որտեղ Լին հանգիստ է, ինքը կատաղի է և համարձակ: Չնայած «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողությանը, Չանը հայտարարել է, որ չի գնահատում այդ ֆիլմերը, քանի որ ինքը չի հասկանում ամերիկյան հումորը և տեսարանների բեմականացումն այնքան էլ չի հավանել:

Ըստ Ջեքի Չանի խոսքերի, վերջին տարիներին նա հոգնել է էքշն հերոսների կերպարներ մարմնավորելուց և դրա փոխարեն սկսել է մարմնավորել զգացմունքային կերպարների:«Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում էր իր գործընկերոջ մահվան մասին սգացող և հարբեցող մի կերպարի:Ավելի ուշ իր «Հրաշալի տղայի» կերպարը փոխելու համար«Ռոբ Բի Հուդ» ֆիլմում մարմնավորում է հակահերոսի` գողի և ավազակի:

Հեռուստատեսային աշխատանքը



2000 թ.-ին լույս տեսավ «Ջեքի Չանի արկածները» անիմացիոն ֆիլմաշարը, որտեղ Ջեքի Չանը մարմնավորում էր ինքն իրեն: Մուլտֆիլմը կազմված է 95 սերիաներից և բաժանված է 5 եթերաշրջանի: Ֆիլմաշարը նկարահանվեց մինչև 2005 թ.-ը:
2008 հուլիսին չինական BTV հեռուստաալիքով անցկացվեց «Վիշապի աշակերտը» (չին. 龍的傳人) ռեալիթի-շոուն: Սերիայի պրոդյուսերը Ջեքի Չանն էր և այն միտված էր տաղանդավոր, մարտարվեստների գիտակ նոր աստղի որոնմանը` ով կկարողանա դառնալ Ջեքի Չանի աշակերտը և կնկարահանի նույն ոճի ֆիլմեր: Մասնակիցներն ուսման են անցել Ջեքի Չանի կասկադյորական թիմի անդամներ Ալան Վույի և Հե Յանի մոտ: Մասնակիցների միջև կայացել են մրցություններ տարբեր բնագավառներում` դերասանական արվեստ, դայվինգ և կասկադյորական որոշ հնարքներում` թռիչքներ բարձրությունից, կրակոցներ և ավտոմեքենաների հետ կապված հնարքներ: Շոուի մշտական ժյուրիի անդամներից էին Հե Պինգը, Վու Յուեն և Չեն Փեյփեյը, իսկ հյուրերի կազմում են եղել Ստենլի Տոնգը, Սամո Հունգը և Յուեն Բյաոն: Շոուի ավարտը մեկնարկվեց 2008 թ.-ի ապրիլի 5-ին, երբ մնացել էին ընդամենը 16 մասնակից և ավարտվեց 2008 թ.-ի հունիս 26-ին: Շոուին ներկա գտնվող հայտնի անձանցից էին Ցույ Հարկը, Ջոն Վուն, Նգ Սի Յուենը և Յու Ռոնգուանգը:
Հաղթող ճանաչվեց Ջեք Թուն (Թու Շենգ Չենգ): Սկսնակ դերասաններ Յանգ Զենգի և Ջերի Լիաույի հետ Ջեք Թուն կմասնակցի երեք չինական էքշն ֆիլմերի նկարահանումների, որոնց համար Ջեքի Չանը հանդես կգա որպես համապրոդյուսեր: Ֆիլմերը կնկարահանվեն Ջեքի Չանի JCE Movies Limited կինոընկերությունում: Ֆիլմերը կրում են «Արագության հաղորդիչ 206», «Ձեզ չեմ ասի» և «Արևադարձային մրրիկ» անվանումները, իսկ որպես ռեժիսորներ հանդես կգան Խիե Դոնգը, Յանգ Տաոն և Ցայ Ռոնգ Հայը: Եզրափակիչ հասած բոլոր 16 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցել ֆիլմերի նկարահանմանը կամ էլ կմիանան Ջեքի Չանի կասկադյորական թիմին: Առաջին ֆիլմը լույս է տեսնելու 2008 թ.-ի սեպտեմբերին: Բացի այդ եզրափակիչի մասնակիցները կկարողանան մասնակցել BTV-ի կողմից նկարահանվող մարտաֆիլմերում:

Երաժշտական կարերիան


Ջեքի Չանը վոկալի դասեր է ստացել մանկության տարիներին` Պեկինի Օպերայի դպրոցում: 1980-ականներին նա սկսեց թողարկել ձայնասկավառակներ և լուրջ մտադրություններ ուներ դառնալ Հոնկոնգի և Ասիայի ճանաչված երգիչ: Նա թողարկել է շուրջ 20 ալբոմ 1984 թ.-ից սկսած: Ալբոմներում նա երգում է կանտոներեն, մանդարիներեն, ճապոներեն, թայվաներեն և անգլերեն լեզուներով: Նա հաճախ է իր նկարահանված ֆիլմերի համար երգեր երգում, որոնք հնչում են ավարտական տիտրերի ժամանակ: Չանի առաջին երաժշտական ձայնագրությունը, որը կրում է «Kung Fu Fighting Man» անվանումը, հնչում է «Երիտասարդ վարպետը» (1980) ֆիլմի ավարտական տիտրերի ժամանակ:Ավելի քան 10 երգեր թողարկվել են որպես ֆիլմերի սաունդթրեքներ:Կանտոն լեզվով երգած «Հերոսի պատմությունը» (英雄故事) երգը, որը հնչում է «Ոստիկանական պատմություն» ֆիլմում, 1994 թ.-ին իր կադրերի պահանջարկի համար նկարահանված հեռուստագովազդում օգտագործեցՀոնկոնգի արքայական ոստիկանությունը:
1998 թ.-ին Ջեքին Walt Disney-ի «Մուլան» (1998) անիմացիոն ֆիլմի չինական տարբերակում հնչյունավորեց Շանին և մուլտֆիլմի համար ստեղծեց "I'll Make a Man Out of You" սաունդթրեքը: Մուլտֆիլմի օրիգանալ տարբերակում այդ հերոսին հնչյունավորում էր Բ. Դ. Վոնգը, իսկ երգը կատարում էր Դոնի Օսմոնդը:
2007 թ.-ին Չանը ձայնագրեց և թողարկեց «Մենք պատրաստ ենք» երգը, որը նախատեսված էր 2008 թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի համար: Բացի այդ նա երգ է երգել Ամառային Պարաօլիմպիադայի հակառակ հաշվման արարողության ժամանակ:Մինչև Օլիմպիադայի բացումը Ջեքի Չանը երկու պաշտոնական ալբոմ էր թողարկել:Երկրորդ ալբոմը նվիրված էր փակման արարողությանը և կոչվում էր «Դժվար է ասել ցտեսություն»: Ալբոմի ստեղծմանը մասնակցել էին նաև Էնդի Լաուն, Լիու Հուանը ևՎակին Չաուն: Երգերը հնչեցին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:

Ճանաչման կարգավիճակը


Ջեքի Չանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ իր մարտաֆիլմերի, որտեղ ինքն անձամբ է իրագործում կասկադյորական հնարքները: Այդ առիթով նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, որոնց թվում նաև` Ամերիկյան խորեոգրաֆիայի մրցանակաբաշխության Նորարար մրցանակը և Տավրոս աշխարհի հնարքների մրցանակաբաշխություն հատուկ մրցանակ իր ողջ կարերիայի ընթացքում էքշն ֆիլմերում կատարած հնարքների համար:Նա աստղեր ունի Հոլիվուդյան փառքի ևՀոնկոնգի փառքի ծառուղիներում:Չնայած այն հանգամանքին, որ Ջեքի Չանի ֆիլմերը մեծ հաջողություն ունեին հյուսիս-հարավյան տարածքներում, բայց Ամերիկայում նրա ֆիլմերը քննդատության էին արժանանում խորեոգրաֆիայի պատճառով: «Պիկ ժամ 2», «Սմոկինգ» և «Շանհայան ասպետները» ֆիլմերի համար քննադատներն ասում էին, որ ֆիլմերում գործողությունները ավելի քիչ էին, քան սովորաբար այն լինում էր Ջեքի Չանի ավելի վաղ նկարահանված ֆիլմերում:Ջեքի Չանի ֆիլմերի կատակերգական արժեքը երբեմն դրել են կասկածանքի տակ, ասելով, որ ֆիլմերում կան մասեր, որտեղ կատակերգությունը երեխայական է:

Չանը ազգային կուռք է, որի մասին ասվում է Աշի «Kung Fu», «Heavy Vegetable-ի» «Jackie Chan Is a Punk Rocker» և Լիհոմ Ոանգի «Long Live Chinese People» երգերում: Ջեքի Չանը հայտնի է նաև «Թիմի և Էրիկի զարմանահրաշ շոուն. Մեծ աշխատանք», «Հայտնիների մահացու խաղ» և «Ընտանիքի տղան» հեռուստատեսային շոուներից: Ջեքի Չանը ներշնչել է նաև մանգայի նորաստեղծ կերպարների վրա, որոնցից են «Վիշապ գնդակը»,«Թեքեն» սերիալի «Լեի Վուլոնգ» կերպարը և Պոկեմոնի Հիթմոնչանը:Բացի այդ Ջեքի Չանը Mitsubishi Motors-ի հետ ունի ապահովագրական պայմանագիր: Արդյունքում Միթսուբիշի ավտոմեքենաներ կարելի է տեսնել Ջեքի Չանի մի շարք ֆիլմերում: Բացի այդ ի պատիվ Ջեքի Չանի Միթսուբիշին թողարկում է սահմանափակ սերիայով ավտոմեքենաներ, որոնք ինքն անձամբ է կարգավորել:

Ջեքի Չանի կերպարով բազմաթիվ համակարգչային խաղերի հերոսներ են ստեղծվել: Նա նաև ունի համակարգչային խաղ, որը կրում է իր անվանումը: Դա 1990 թ.-ին «PC-Engine» և «Nintendo Entertainment System» ընկերությունների կողմից թողարկված «Jackie Chan's Action Kung Fu» համակարգչային խաղն է: 1995 թ.-ին ստեղծվեց «Jackie Chan The Kung-Fu Master» արկադային խաղը: Ճապոնական MSX ընկերությունը թողարկեց մի շարք խաղեր որոնք հիմնված էին Ջեքի Չանի «Նախագիծ Ա», «Նախագիծ Ա. Մաս 2», «Ոստիկանական պատմություն», «Հովանավորը» և «Խորտկանոց անիվների վրա» ֆիլմերի հիման վրա:

Չանը միշտ ուզեցել է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել, հանրաճանաչ մնալով ֆիլմերում իր ստեղծած դրական կերպարների շնորհիվ: Ջեքի Չանը հրաժարվել է բացասական կերպարներ մարմնավորելուց և իր ֆիլմերում համարյա թե չի օգտագործում «fuck» բառը: Նա այդ բառը օգտագործել է միայն «Հովանավորը» և «Վառվիր, Հոլիվուդ, վառվիր» ֆիլմերում:Ջեքի Չանն ամենից շատ զղջում է նրա համար, որ ֆինանսների կառավարման ոլորտում որակյալ կրթություն չի ստացել:Նա ֆինանսավորությամբ «Ավստրալիայի Ազգային Համալսարանում» բացվել է Ջեքի Չանի գիտական կենտրոն:Բացի այդ Ջեքի Չանը դպրոցներ է ստեղծել Չինաստանի աղքատ թաղամասերում:

Չանը Հոնկոնգ կառավարության ներկայացուցիչն է: Նա մասնակցում է սոցիալական գովազդներին: «Մաքուր Հոնկոնգ» ծրագրի ժամանակ նա կոչ արեց հոնկոնգցիներին ավելի ուշադիր լինել աղբի նկատմամբ և քաղաքը չաղտոտել: Վերջին տասնամյակում Հոնկոնգի աղտոտվածությունը բավականին մեծ խնդիր էր: Ջեքի Չանը մասնակցել է 2005 թ.-ին տեղի ունեցած Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացմանը:ԱՄՆ-ում Ջեքի Չանն Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին հանդես եկավ հեղինակային իրավունքի խախտման դեմ ուղղված հայտարարությունում: 

2008 թ.-ի հուլիսից Շանհայում սկսեցին կառուցել Ջեքի Չանի թանգարանը, որը նախատեսվում էր ավարտել 2009 թ.-ի հոկտեմբերին, բայց շինարարությունը շարունակվեց մինչև 2010 թ.-ի հունվարը: 

Լուսանկարներ










Բրյուս Լի

Բրյուս Լի (1940, նոյեմբերի 27, Սան Ֆրանցիսկո - 1973, հուլիսի 20), (անգլերեն Bruce Lee, իսկական անունը (մանուկ), Լի Սյաոլուն (սյաոլուն — «փոքրիկ վիշապ», անգլերեն Li Xiao Long, , (մեծ հասակ), Լի Չժենֆան, անգլերեն Lee Jun Fan, ), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ: Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել, ով մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձալված ատրճանակի կրակոցից։



Կենսագրություն

Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր` Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրը նույնպես դերասանուհի էր արմատներով չինացի Գրեյս Լի: Կինոյում նկարահանվել սկսել է Հոնկոնգում դեռ մանուկ հասակից, ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին: Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում: Նրա հասակը 171 սմ էր, իսկ մահանալուց կշռում էր ընդամենը 65 կգ:
Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է: Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.
  1. դեղահաբերի չարաշահում
  2. մահացել է սիրուհու հետ անկողնում
  3. նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
  4. նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
թունավորումից (չինական անհայտ թունատեսակով


Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում Հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի: Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին: Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին: Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ: Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով: Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից: Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում

Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին



  1. Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով:
  2. նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
  3. Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
  4. Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
  5. Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
  6. Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»:



Ֆիլմեր




  1. Նկարահանվել է մոտ 30 ֆիլմում:
  2. Առավել նշանավոր ֆիլմերն են
  3. «Մեծ բոսսը», Չենգ Չաո-Չեն - 1971
  4. «Կատաղության բռունցքը», Չեն Ժեն - 1972
  5. «Վիշապի ճանապարհը», Թան Լունգ - 1972 (Չակ Նորիսի մասնակցությամբ)
  6. «Վիշապի ելքը», Լի - 1973
«Մահվան խաղ», Բիլլի Լո - 1972-1978







Միջերկրական ծով


Միջերկրական ծով, ծով Ատլանտյան օվկիանոսում, վերջինիս հետ միանում էՋիբրալթարի նեղուցով:
Միջերկրական ծովի մաս են կազմում` Ալբորանի, Բալեարյան, Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական , Կրետեի և Եգեյան ծովերը։ Միջերկրական ծովի ավազանն ընդգրկում է նաև Մարմարա ծովը, Սև ծովը և Ազովի ծովերը։
Միջերկրական ծովի խոշորագույն կղզիներն են` Սիցիլիան, Կիպրոսը, Սարդինիան,Կորսիկան, Կրետեն և Մալյորկան, վերջինս մտնում է Բալեարյան կղզիների կազմի մեջ։
Միջերկրական ծովի ջրերը ողողում են Եվրոպայի հարավային ափերը, Ասիայիհարավ-արևմտյան ափերը և Աֆրիկայի հյուսիսային ափերը։
Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։




Կապույտ կետ


Կապույտ կետ (լատ.՝ Balaenoptera musculus), բոլոր կետանմաններից ամենամեծ` 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով: Մեծ մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում: Գլխի երկարությունը 8 մետր է: Լեզուն կշռում է 3000 կգ: Մեջքին ունի ոչ մեծ լողակ: Փորը ծալքավոր է: Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ երկարությամբ:



Ընդհանուր նկարագրություն


Աչքերը գտնվում են բերանի անկյուններում: Կապույտ կետը գույները չի տարբերում: Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները: Հոտառությունը վատ է: Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է: Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով: Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում` 4-5 տոննա: Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է: Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր: Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը` 100 կգ: Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ: Երիկամների քաշը 1000 կգ է: Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր: Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է: Շնչանցքը գլխի ետևի մասում է: Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե: Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում: Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս: Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից: Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ: Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն: Կապույտ կետը ձայնալարեր չունի: Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ: Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը: Նրանք ապրում են 36-40 տարի: Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը: Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը: Կետը` ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար: Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը: Կետերն ունեն հզոր ուժ: Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ:



Կապույտ կետերի բազմացումը


Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում: Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ` 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով: Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում: Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում: Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը: Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսեկան հասակը: Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր` 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ: 7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում: 6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա:


















































Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց` Երվանդունիների արքայատոհմի օրոք:
Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ: Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը: Սակայն Արտաշեսյանները սկսեցին անկում ապրել և վերացան պատմության թատերաբեմից մ.թ. 1 թ-ին:
Նրանց փոխարինելու եկան Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ-ին Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: 387 թ-ին Մեծ Հայքը կիսվեց Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: Արշակունիները շարունակեցին իշխել երկրի պարսկական հատվածում մինչև 428 թ-ը:



Ծագում


Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած Երվանդյան Հայքը գտնվում էր Աքեմենյանների իշխանության տակ: Սակայն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի հետևանքով, մ.թ.ա. 331 Մեծ Հայքը` պարսից բանակի հայ հրամանատար Երվանդի կողմից, անկախ հայտարարվեց, ի տարբերություն Փոքր Հայքի, որտեղ իրեն անկախ էր հայտարարել պարսից բանակի մի այլ հայ հրամանատար` Միհրդատը, հետագայում Ծոփքը նույնպես առանձնացավ, ձևավորելով անկախ թագավորություն։ Այսպիսով, նախկին Հայոց թագավորության աշխարհագրական տարածքում ստեղծվեցին երեք անկախ թագավորություններ` Մեծ Հայք, Փոքր Հայք և Ծոփք։ Մեծ Հայքը, ինչպես նաև մնացած հայկական թագավորությունները պայքարում էին, Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո ստեղծված, Սելևկյանների թագավորության դեմ: Մ.թ.ա. 201 թ-ին Սելևկյան պետության երկու հայ զորավարներ` Արտաշեսն ու Զարեհը, գրավում են Մեծ Հայքն ու Ծոփքը: Երվանդաշատի պաշարման ժամանակ զոհվում է վերջին Երվանդյան թագավորը` Երվանդ Դ Վերջինը: Արտաշեսը նշանակվում է Մեծ Հայքի ստրատեգոս, իսկ Ծոփքի ստրատեգոս նշանակվում է Զարեհը: Մ.թ.ա. 189 Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան թագավորությունը ջախջախվեց Հռոմի Հանրապետության կողմից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց անկախ հայտարարեցին համապատասխանաբար` Մեծ Հայքում և Ծոփքում:



Արտաշեսյանների օրոք


Մեծ Հայքի կամ Երվանդական Հայաստանի մայրաքաղաքը մ թ ա 333 թվականից մինչև 168 թվականը Արմավիրն էր, Արմավիրում է Մեծ Հայքի թագավոր թագադրվել նաև հռոմեական հայազգի զորավար Արտաշես Ա:



Արտաշես Ա


Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները՝ օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը: Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը:





Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին: Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը:

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են: Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: Իսկ մ.թ.ա. 185 թ-ին Արտաշես Ա-ն հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը: մ.թ.ա. 183 - մ.թ.ա. 179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան: Արտաշես Ա-ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր:

Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ: Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց: Մ.թ.ա. 115 թ. անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին:



Տիգրան Մեծ




Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան Ա-ն, մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևաստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը:

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:

Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը: Մ.թ.ա. 94 թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը: Ծոփքի թագավորը սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում: Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ: Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը: Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ:

Մ.թ.ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝

1. Մեծ Հայքը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Մեծ Հայքը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին:

Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ մ.թ.ա. 93 թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ: Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևաստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Մեծ Հայքի ու Պոնտոսի դեմ: Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ: Իսկ երբ մահացավ Միհրդատ Բ-ն, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց մեծ դժվարության գրավեցին այն: Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն էկբատան մայրաքաղաքը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը:

Այնուհետև, հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»:

Մ.թ.ա. 84 թ. հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք: Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի:

Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն մ.թ.ա. 71 թվականին: Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ:

Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ: Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով:

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:



Հայ-հռոմեական պատերազմ


Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր: Մ.թ.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»: Անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից: Մ.թ.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69 - մ.թ.ա. 67 թթ. և մ.թ.ա. 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով:Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն այն իրագործվեց միայն մասամբ: Հռոմեական բանակի ներխուժումը մ.թ.ա. 69 թ. Մեծ Հայք իրոք որ անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն: Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց:


Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց:

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին:

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը:

Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր: Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը: Մեծ Հայքի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին:

Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, մ.թ.ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը: Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով: Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»: Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան: Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները: Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց:

Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Մ.թ.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին: Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը:

Խելացի և հեռատես Պոմպեոսը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Հռոմեա-պարթևական դաշինքը ուղղված էր Մեծ Հայքի դեմ:

Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան Բ-ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ:



Տիգրան Կրտսերի խռովությունը


Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք: Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան: Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա:

Երկրորդ փուլ




Մ.թ.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ: Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար:

Պոմպեոսը մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու: Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի: Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին: Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:

Արտաշատի պայմանագիրը




Մ.թ.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝

  1. Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
  2. Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:
  3. Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
  4. Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Մեծ Հայքը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Մեծ Հայքի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:

Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին:



Արտավազդ Բ-ի գահակալությունը




Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ:

Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Մեծ Հայքի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Մեծ Հայքը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը:

Մեծ Հայքի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը: Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ:

Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Մեծ Հայքը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Մեծ Հայքի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևաստանը: Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Մեծ Հայքի անկախությանը: Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևաստանը:

Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Մեծ Հայքի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:



Կրասոսի արևելյան արշավանքը և Մեծ Հայքը




Մ.թ.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Մ.թ.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով մ.թ.ա. 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Մեծ Հայքի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Մեծ Հայքի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Մեծ Հայքը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Մեծ Հայք և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և մ.թ.ա. 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, մ.թ.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Մեծ Հայք: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:



Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքները




Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից: Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (մ.թա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը մ.թ.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև:

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևաստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Օկտավիանոս Օգոստոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Մ.թ.ա. 38 - մ.թ.ա. 37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևաստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Մեծ Հայքով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Մեծ Հայքի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Մեծ Հայքի տարածքով:

Մ.թ.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Մեծ Հայքի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը: Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Մեծ Հայք և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր: Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը:

Մ.թ.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին: Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Մեծ Հայք հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը: Այդուհանդերձ, Մեծ Հայքում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով: Մեծ Հայքից նա մեկնեց Ալեքսանդրիա:

Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Մեծ Հայքը: Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու: Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց: Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով՝ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ: Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները: Այսպես, Դիոն Կասսիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան: Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտություն կրեց և փախավ Պարթևաստան: Մեծ Հայքի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան:

Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց:

Մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոս Օգոստոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում: Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:



Արտաշես Բ




Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը: Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները: Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը:

Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր: Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ: Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից:

Մ.թ.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր: Արտաշես Բ-ն (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ: Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ: Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Մեծ Հայքում գտնվող հռոմեացիներին: Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականիթագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևաստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմիարևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Մեծ Հայքում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Մ.թ.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Մեծ Հայքը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:



Վերջին Արտաշեսյանները




Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օկտավիանոս Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20- մ.թ.ա. 8 թթ.): Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Մեծ Հայքը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ:

Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը: Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն: Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1): Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Մեծ Հայք է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Մեծ Հայքը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը: Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում: Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (մ.թ.ա. 2 - մ.թ. 1): Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը: Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն: Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից:



Դրածո արքաներ


Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով` հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց բրածոներին: Մ.թ. 1 թ. մինչև 52 թ. հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները: Սակայն մյուս կողմից իր դրածոներին էր նշանակում նաև հարևան Պարթևաստանը: Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի: Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը: Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը: Զենոնը Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը: Նա նաև ընդունեց Արտաշես տոհմական անունը և սկսեց կոչվել Զենոն-Արտաշես: Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը: Սակայն դրանից հետո էլ հռոմեացիների օգնությամբ հայոց գահին էին բազմում Վիրքի արքայազները: Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ: Քաղաքական անիշխանության հետևանքով մ.թ. 37 թ-ին Մեծ Հայքից անջատվեցին հարավում` Հայկական Միջագետքը (27.000 կմԱ) Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4100 կմԱ)` հյուսիում, որն էլ անցավ Վիրքին: Հայոց ավագանին սկսեց հայացքն ուղղել դեպի Պարթևաստան, որն էլ իր հերթին փորձում էր հայոց գահին հաստատել Պարթև Արշակունիներին:



Հռոմեապարսկական 54-64 թթ. պատերազմը

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում: Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80 թթ.) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը` Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին: 52 թ-ին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք` հոր մոտ: Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի` 54-64 թթ.: Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա: Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թ. ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն: Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր` Բակուրը: 59 թ-ին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ: Ուժերն անհավասար էին, և հռոմեացիները գրավում են Տիգրանակերտը: Ներոնը 60 թ. հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում: Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5.000-անոց զորք հեռանում է Սիրիա: Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից:

61 թ-ին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն: Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր: Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով: 61 թ-ի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ: Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում` Արածանի գետի հովտում: Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ: 62 թ-ի գարնանը տեղի է ունենում ճակատամարտ, որ հայտնի է որպես Հռանդեայի ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում: Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, որ մեծագույն խայտառակություն էր: Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն: Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել: Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար: 66 թ-ին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք:
61 թ-ին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն: Մինչ այդ Կորբուլոնը Մծբինքաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր: Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոսզորավարով: 61 թ-ի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ: Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում` Արածանի գետի հովտում: Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակմա:ն մեջ: 62 թ-ի գարնանը տեղի է ունենում ճակատամարտ, որ հայտնի է որպեսՀռանդեայի ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում: Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, որ մեծագույն խայտառակություն էր: Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն: Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել: Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար: 66 թ-ին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք:

66-117 թթ.



Տրդատ Ա-ի գահակալման ընթացքում` 60-88 թթ., միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, կառուցվում են Գառնիի հեթանոսական տաճարն ու ամրոցը: Տրդատին հաջորդում է Սանատրուկ Բ Արշակունին` 88-110 թթ.: Սանատրուկն աթոռանիստ է դարձնում Մծուրք քաղաքը` Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից: Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում: Սակայն Պարթև Արշակունիները պետք է ստանային Հռոմի համաձայնությունը Հայոց գահին Արշակունու բազմեցնելու համար: Երբ առանց Հռոմի համաձայնության պարթևները Մեծ Հայքում արքա հռչակեցին պարթև արքայազն Պարթամասիրին, հռոմեացի Տրայանոս կայրսը դա ընդունեց որպես պայմանագրի խախտում և մեծ զորքով շարժվեց Մեծ Հայք: Հռոմեացիները ճամբար խփեցին Եկեղյաց գավառում, որտեղ նրան ներկայացավ Պարթամասիրը: Բանակցություններից հետո տեղի ունեցավ բախում, որի ընթացքում Պարթամասիրը սպանվեց: Տրայանոսը հռչակեց Մեծ Հայքը հռոմեական նահանգ, որ սակայն կարճ կյանք ունեցավ: Տրայանոս կայսեր մահից հետո` 117 թ-ին, նրա հաջրոդ Հադրիանոս կայսրը գիտակցելով, որ չի կարող պահել իր նախորդի նվաճումները դուրս է բերում զորքերը մի շարք գրավված տարածքներից` այդ թվում Մեծ Հայքից:

Վաղարշ Ա-ից մինչև Պարթև Արշակունիների տապալումը



117 թ-ին վերականգնվում է Մեծ Հայքի անկախությունը: Թագավոր է հռչակվում Վաղարշ Ա-ն` 117-140 թթ.: Նա առաջին հերթին Արարատյան դաշտում, Վարգեսավան գյուղաքաղաքի վայրում հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, որ ժամանակի ընթացքում դառնում է Մեծ Հայքի երկրորդ մայրաքաղաքը: Վաղարշի գահակալում անցնում է խաղաղ պայմաններում: Նրա մահից հետո հռոմեացիները, խախտելով Հռանդեայի պայմանագիրը Հայոց գահին են բազմեցնում Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ում Մովսես Խորենացին անվանում է Տիգրան: Սակայն 161 թ-ին պարթևական զորքը հայերի աջակցությամբ դուրս է վռնդում նրան և հռոմեական լեգեոնները և թագավոր է հռչակվում Բակուր Ա Արշակունին: 163 թ-ին հռոմեացիները դարձյալ գրավում և ավերում են Արտաշատն ու Բակուրին որպես գերի տանում Հռոմ, որտեղ էլ նա վախճանվում է: Հռոմում պահպանված հունարեն մի արձանագրությունում հիշատակվում է Բակուրը. «Ավրելիոս Պակորոս (Բակուր)` Մեծ Հայքի թագավոր»: Հռոմեացիները դարձյալ գահին են բազմեցնում Սոհեմոս-Տիգրանին, ով կառավարել է 164-186 թթ.: 176 թ-ի լատիներեն մի արձանագրությունից հետևում է, որ Մեծ Հայքում տեղակայված են երկու հռոմեական ջոկատ, որոնք պատկանում են XII Ֆուլմինատա և XV Ապոլլինարիս լեգեոններին: 185 թ-ի մեկ այլ արձանագրությունից հետևում է, որ նրանք շաուրնակում են Վաղարշապատի պաշտպանական ամրությունների շինումը: Հայերը` Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբում են, սակայն հռոմեացիները ճնշում են ապստամբությունը, իսկ Տրդատին աքսորում Բրիտանիա: Սակայն Հռոմում տիրող գահակալական կռիվների պատճառով Հռոմեական կայսրությունը թուլանում է և Հայոց գահին է բազմում Վաղարշ Բ-ն` 185-198 թթ., որի օրոք Մեծ Հայքն այնքան է հզորանում, որ Հայ Արշակունիների իշխանությունը դառնում է ժառանգական: Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքած պայմանագրով հռոմեական լեգեոնները դուրս էին բերվում Մեծ Հայքից և հռոմեացիները պետք է գումար վճարեին Հայոց Այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր կովկասյան լեռնացքների պաշտպանությունը լեռնական ցեղերից, որոնց դեմ պատերազմնելիս էլ զոհվում է Վաղարշ Բ-ն: Նրան հաջորդում է որդին` Խոսրով Ա-ն` 198-215 թթ.:

3-րդ դարի սկզբներին Պարթևաստանում հակամարտություն է սկսվում պարթև Արշակունի և պարսիկ Սասանյան տոհմերի միջև: Հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին Արտաշիր Սասանյանի` վերջիններիս դեմ մղված կռիվների ժամանակ: Ի պաշտպանության պարթև Արշակունիների Խոսրով Ա-ն երեք հաջող արշավանք է ձեռնարկում Սասանյանների դեմ և վերադառնում հաղթանակով: Հռոմեական կայսրությունը նախանձով էր հետևում Հայոց թագավորի հաջողություններին` դրանցում տեսնելով իր ախոյանին Առաջավոր Ասիայում: Կարակալա կայսրը մեծ զորքով գալով Ասորիք, խաբեությամբ գերի է վերցնում Խոսրովին և ուղարկում Հռոմ: Այս նենգ արարքը զայրույթ է առաջացնում Մեծ Հայքում, ուր թագավոր է հռչակվում Խոսրովի տղան` Տրդատ Բ-ն` 215-253 թթ.:

Տրդատ Բ և Արտավազդ Ե




Շուտով Տրդատ Բ-ն թագ է ստանում Մակրինիոս կայսրից: Նա շաուրնակելով հոր քաղաքականությունը, Երախնավու Անձևացի զորավարի հետ մի քանի հաջող արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների, սակայն դա չփրկեց Պարթև Արշակունիներին: Սասանյանների հակահարվածը երկար սպասեցնել չտվեց. չնայած նրանց առաջին հարձակումը Արտաշիր Սասանյանի գլխավորությամբ մատնվել էր անհաջողության, նրա որդին` Շապուհ Ա-ն կարողացավ հաջող արշավանքներ ձեռնարկել դեպի Մեծ Հայք: Տրդատ Բ-ն, Հռոմեական կայսրության թուլացման և Սասանյանների հզորացման պատճառով չէր կարողանում դիմադրություն ցույց տալ վերջիններիս, 253 թ-ին հեռացավ Հռոմեական կայսրություն, և շաուրնակեց թագավորել երկրի արևմտյան հատվածում: Արևելյան հատվածում, Շապուհ Ա-ի օգնությամբ առժամանակ գահակալեց Արտավազդ Ե-ն (253-262 թթ.): Նա զորքով օժանդակեց Շապուհին հռոմեացիների դեմ մղված պատերազմում որտեղ հռոմեացինեը կրեցին ծանր պարտություն իսկ կայսր Վալերիանոսն ընկավ գերի: Ըստ հռոմեացի պատմիչ Տրեբելլիոս Պոլիոնի Արտավազդ Ե-ն նամակ է ուղարկում Շապուհին, որտեղ խնդրում է ազատել Վալերիանոսին: Ահա նամակի բովանդակությունը.

-Համակիր եմ քո փառքին, բայց երկյուղ եմ կրում, որ դու ոչ այնքան հաղթել ես, որքան հրահրել ես մոլեգին կռիվը: Վալերիանոսին այժմ պահանջում եմ ազատ արձակել և նրա որդին, և նրա թոռը, և հռոմեական զորավարները, և ամբողջ Գալլիան, և ամբողջ Աֆրիկան, և ամբողջ Իսպանիան, ամբողջ Իտալիան, ու նաև բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են Իլլիրիկումում (Իլլիրիկ պրովինցիա), նաև Արևելքում ու Պոնտոսում, և որոնք կողմնակից են հռոմեացիներին կամ նրանց հպատակ են: Դու վերցրիր գերի միայն մի ծերունու, իսկ քեզ հետ խիստ թշնամացրիր աշխարհի բոլոր ժողովուրդներին. գուցե նաև մեզ հետ, որ ուղարկել էին քեզ օգնական զորքեր. մենք, որ քո հարևաններն ենք` միշտ ծանր դրության մեջ եքն ընկնում, երբ դուք իրար հետ կռվում եք:

— Տրեբելլիոս Պոլիոն



Արտավազդի մահից հետո խառնաշփոթ է սկսվում, որ Մովսես Խորենացին անվանել է «Ժամանակ անիշխանության»:



«Ժամանակ անիշխանության»


Այդ խառնակ ժամանակ Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.): Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը: Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պատամունքային մի արք սրբություններ: Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»: Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին` Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում): Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա:





Խոսրով Բ


Խոսրով Բ-ն շուրջ տաս տարի դիմադրում էր Սասանյաններին և նույնիսկ մի քանի հաջող արշավանք ձեռնարկեց նրանց դեմ: Չկարողանալով հաղթել նրան, պարսիկներն ուղարկում են Անակ Պարթև իշխանին, ով պետք է սպաներ Խոսրովին: Խոսրովն ընդունում է նրան որպես բարեկամի: Սակայն որսի ընթացքում Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին: Պահակախումբը հետապնդում է Անակին և Երասխ գետի Տափերական կամրջի մոտ ոչնչացնում նրա ողջ ընտանիքը, բացի նրա որդուց, ում դայակները փախցնում են ԿապադովկիաՄաժաք-Կեսարիա քաղաքը:





Տրդատ Գ Մեծ




287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու` նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը` դառնալով արքայի հավատարիմ զինակիցը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն: Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի: Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի: Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար: Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է.

-Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու-:



Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի` Հռիփսիմեի սպանությունն էր: Վերջինս քարկոծվելով սպանվել էր` արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար: Շուտով Տրդատի քույրը` Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային: Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը: Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում: Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը: Տրդատ Գ Մեծի հրովարտակով 301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն: Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Հաստատված է, որ 311 թ-ին նա ջախջախում է Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում հեթանոսությունը: 313 թ-ին Հռոմեական կայսրությունում թույլատրվեց քարոզել քրիստոնեություն: Այդ իրադարձությունից հետո Մեծ Հայքի և Հռոմեական կայսրության միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ: 321 թ-ին Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը մեկնեցին Հռոմ և դաշինք կնքեցին կայսրության հետ: Ըստ այդ պայմանագրի Հռոմն անհրաժեշտության դեպքում օգնելու էր Մեծ Հայքին: Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց: Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված: Տրդատ Գ Մեծը կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան Վիրքում և Աղվանքում: Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը` Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս: Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ Կովկասյան լեռները: Տրդատ Գ Մեծը մահացավ 330 թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:



Խոսրով Գ Կոտակ


Տրդատ Գ Մեծի մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Գ Կոտակը (330-338 թթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է «Կոտակ»: Տրդատ Գ Մեծի մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Մեծ Հայքից Հռոմեական կայսրության ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրով Կոտակը կաթողիկոսի հետ փակվել էր Կոգովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337 թ–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Մեծ Հայք։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոմեական կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Մեծ Հայք։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրով Կոտակը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։





Տիրան


Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (338-350): 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Մեծ Հայք, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին Մեծ Հայքի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Մեծ Հայք, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։





Արշակ Բ




Տիրան արքային հաջորդեց որդին` Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չսրել հարաբերությունները Սասանյանների հետ: Սակայն շուտով Արշակ Բ-ն ամրապնդելեց իր դիրքերը և արքունիք վերադարձնրեց Մամիկոնյաններին: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր թուլացած դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական կայսրության դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր շահերին՝ Արշակ Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգեց Հուսիկ Ա Պարթևի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին հատվածում Ներսեսը թագավորի խորհրդատուն էր:

353 թ. Ներսես Մեծը Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խստացվեցին հեթանոսությունն արգելող օրենքները: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ սովորույթներ: Ժողովը նաև որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմեական կայսրության հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Արշակ Բ-ի դիրքերը թուլացնելու համար Մեծ Հայք ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանել է տալիս Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն կնության է առնում Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շուտով ծնվում է թագաժառանգ Պապը: Շուտով սակայն Մամիկոնյանների տոհմում տեղի ունեցավ պառակտում` Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսիկների կողմը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում): Կամենալով ամրապնդելկենտրոնական իշխանությունը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել յուրաքանչյուրի: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ կախյալ գյուղացիները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել հետապնդումներից և պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ միասին հարձակվեցին Արշակավանի վրա և հիմնահատակ ավերեցին այն: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Բ-ն, համախմբելով իրեն հավատարիմ իշխաններին և զորամիավորումներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհասավա հաղթանակի, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած դավաճան նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց: Արշակ Բ-ի թագավորության վերջին շրջանը նշանավորվեց հռոմեապարսկական պատերազմներով: Եվ' Հռոմը և և' Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Մեծ Հայքի աշխարհաքաղաքական դիրքը և ռազմական հզորությունը, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն պահում էր չեզոքություն՝ շեշտը դնելով Մեծ Հայքի հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Մեծ Հայքը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363 թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև մայրաքաղաք Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կայսրը ճակատամարտում ստացված վնասվածքներից վախճանվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց նվաստացուցիչ պայմաններով: Հռոմեական կայսրույթունը ստիպված էր միայնակ թողնել և օգնություն չցուցաբերել Մեծ Հայքին Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարում: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364 թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Մեծ Հայքի վրա: Պարսից բանակը ներխուժում է Մեծ Հայքի Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց Արշակունիների դամբարանը: Քանդել չի հաջողվում միայն Սանատրուկ արքայի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Արարատյան դաշտ, որտեղ ջախջախիչ պարտություն կրեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում: Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և թշնամուն զիջող Մեծ Հայքի ուժերը սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայոց բանակը ետ էր մղում թշնամու բոլոր հարձակումները: Քաջ գիտակցելով, որ Մեծ Հայքի ռազմական ուժերը հյուծվել էին, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Պատերազմից հոգնած նախարարները համոզեցին Արշակին ընդունել առաջարկը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Շապուհը դրժեց խոստումը և ձերբակալելով Արշակին նրան բանտարկեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց: Այդպիսով Սասանյան Պարսկաստանը նենգությամբ զրկեց Մեծ Հայքը հզոր և հայրենասեր միապետից:



Պապ




Արշակ Բ-ի ձերբակալությունից և սպանությունից հետո պարսիկները 367 թ. կրկին ներխուժեցին Մեծ Հայք: Թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ պատսպարվեցին 11.000 կայազոր ունեցող Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով թագուհու ծանր կացությունը, որոշում են օգնել նրան: Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ գլխովին ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանք է ուղարկում հռոմեացիներին:

Շապուհը նոր բանակ ուղարկեց Մեծ Հայք: Երբ թվում էր, թե այն նույնպես կկրի պարտություն, Արտագերս ամրոցում համաճարակ սկսվեց: Երբ Արտագերսը զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին: Այնուհետև պարսիկները դավաճան Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Մեծ Հայքի խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն: Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան: Ըստ Փավստոս Բուզանդի միայն վերը նշված հինգ քաղաքներից 83.000 հրեա բռնգաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ: Քոչվոր ցեղերի ասպատակությունների պատճառով հռոմեացիների չէին կարողանում օգնական ուժեր ուղարկել Մեծ Հայք, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը: Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370 թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Մեծ Հայք, որտեղ նրան միացան հայկական զորքերը Պապ թագավորի և Վասակ Մամիկոնյանի որդի` սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ: Մի քանի ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայոց 90.000 բանակը Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371 թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում գլխովին ջախջախեց և դուրս շպրտեց երկրից պարսիկներին:

Պապը, լինելով երիտասարդ, այնուհանդերձ ցուցաբերեց պետական մեծ գործչի հատկություններ: Նա առաջին հերթին որոշեց վերամիավորվել երկրից անջատված կամ գրաված ծայրամասային գավառները: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Մեծ Հայքի մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և դուրս քշել երկրից Վիրքի ու Աղվանքի թագավորությունների զորքերը: Ինչպես նշել է Փավստոս Բուզանդը Մուշեղ Մամիկոնյանը հյուսիսում վերականգնում է.

-զհին սահմանսն, որ յառաջուն էր լեալ յերկիրն Հայոց և ընդ յերկիրն Վրաց, որ է ինքն մեծ գետն Կուր-:

— Փավստոս Բուզանդ





Պատերազմի պատճառով երկիրը տնտեսապես տուժել էր և թուլացել: Պապ թագավորը որոշեց վերականգնել թուլացած տնտեսությունը: Իր նախորդի փորձից ելնելով, Պապ թագավորը որոշեց ոչ թե նախարարների հաշվին, այլ եկեղեցու: Թագավորական հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդ և պտղի հարկերից: Դեռևս Տրդատ Գ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը բռնագրավվեց և բաժանվեց զինվորներին: Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը: Նախկին հոգևորականները և հոգևորականների ազգականները զորակոչվեցին բանակ: Որպես հետևանք գործող բանակի զինվորների թիվը հասավ 100 հազարի:

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Ստեղծված իրադրությունը բարելավելու նպատակով թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապ թագավորը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Մեծ Հայքի հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և հոգևորականների ատելությունը: Պապին անգամ մեղադրում են Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից: Չնայած այդ ամենին նրա հեղինակությունը մեծ էր երկրում, հատկապես ժողովրդի շրջանում: Ուստի պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք թագավորի:

Մեծ Հայքի ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին Հռոմեական կայսրության դժգոհությունը: Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Կիլիկիա` Տարսոն: Սակայն Պապը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Մեծ Հայք՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից: Կայսրը ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձև արեց, թե ոչինչ չի պատահել:

Հայ-հռոմեական հարաբերությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսես կաթողիկոսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու փորձերը: Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր առաջադրած թեկնածուին, որին սակայն Կեսարիայում հրաժարվեցին ձեռնադրել: Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի: Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս չուղարկեց Կեսարիա: Նրան կաթողիկոս ձեռնադրեցին Մեծ Հայքում` հայոց եպիսկոպոսները: Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայ Առաքելական Եկեղեցին անկախացավ մնացած եկեղեցիներից և բռնեց իր ուրույն ճանապարհը: Բացի դրանից Պապ թագավորը պահանջեց ետ վերադարձնել Եդեսիա քաղաքը և Կապադովկիայի այլ 12 քաղաքներ, որոնք կառուցվել էին հայերի կողմից:

Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Մեծ Հայքում ձեռնադրվելու փաստը: Բացի այդ, հայ-պարսկական հարաբերությունների բարելավումը կայսրի մոտ վախ առաջացրեց: Կայսրը հրամայեց իր լրտեսներին սպանել Պապ թագավորին: Մեծ Հայքում հռոմեական զորքերի հրամանատարը 374 թ. Պապ թագավորին հրավիրում է խնջույքի, որտեղ Պապը սպանվում է հռոմեացի զինվորների կողմից: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ, եռանդուն և տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը: Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին: Պատճառը ոչ միայն նախարարության երկպառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Մեծ Հայքին իրենց ենթարկելու քաղաքականությունը: 



Մեծ Հայքի թուլացումը




Մեծ Հայքում Պապ թագավորի սպանությունը ծանր տպավորություն թողեց: Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել: Շուտով կայսրը Մեծ Հայք թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378 թթ.): Նա մարմնով հզոր էր և դարձել էր օլիմպիական խաղերի հաղթող:

Վարազդատի կարճատև կառավարման շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոս Բուզանդի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Մեծ Հայքի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց Վարազդատի դժգոհությունը: Մուշեղ Մամիկոնյանն առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Սպարապետը կայսրին առաջարկում էր Մեծ Հայքի յուրաքանչյուր գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր ռազմական կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին: Փավստոս Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Մեծ Հայքը հաստատորեն կապվի Հռոմի հետ:

Սակայն ծրագրի թերություններից էր այն, որ Մեծ Հայքը վերջիվերջո կկորցներ անկախությունը և կդառնար Հռոմեական կայսրության նահանգներից մեկը: Շուտով ծրագիրը բացահայտվում է, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ է բերում հայրենասեր նախարարների դժգոհությունը: Թագավորը վախենալով սպարապետի դավաճանությունից, սպանել տվեց նրան: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:

Օգտվելով կայսրության զբաղվածությունը, Պարսկաստանը Մեծ Հայք ուղարկեց Մանվել Մամիկոնյանին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա փախուստի մատնեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:

Մանվել Մամիկոնյանը, ով Մեծ Հայք էր եկել որպես պարսկամետ իշխան, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված գունդը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Մանվելը Մեծ Հայքը հզորացնելու նպատակով բարելավում է հարաբերությունները Հռոմեական կայսրության հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան:

Մանվելի մահից հետո, Արշակ Գ-ն իր խիստ հռոմեամետ պահվածքի պատճառով առաջ բերեց նախարարների մեծ մասի դժգոհությունը: Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր: Սասանյանները 384 թ. Մեծ Հայք ուղարկեցին Խոսրով Դ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով: Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու առանձին թագավորությունների:



Մեծ Հայքի բաժանումը




Երկար պատերազմներից հետո Հռոմեական կայսության կայսր Թեոդոսիոս I Մեծը և պարսից շահ Շապուհ Գ համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Մեծ Հայքը, կայսրը և պարսից շահը որոշեցին այն բաժանել միմյանց միջև: 387 թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ի իշխանության տակ գտնվող արևմտյան տարածքները որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Դ-ի իշխանության տակ գտնվող արևելյան հողերը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում ձևավորվեցին երկու կիսանկախ թագավորություններ:

Շուտով Արշակ Գ-ն մահացավ: Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և վերացրեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Սասանյաններն իրենց հերթին դեռևս 387 թ. Արևելահայկական թագավորությունից անջատել էին հայկական բդեշխությունները:



Մեծ Հայքի ժամանակավոր միավորումը




Արևմտահայկական թագավորության որոշ նախարարներ, լինելով դժգոհ Արշակի կառավարումից անցան Արևելահայկական թագավորություն: Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Դ-ին: Խոսրովն իր հերթին, նախարներին վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց նախկին կալվածքները, իսկ որոշներիլն էլ փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ քայլեր ձեռնարկեց կիսված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Արևմտահյակական կայսրության հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Դ-ի խնդրանքին: Խոսրով Դ-ն հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության և' արևելյան և' արևմտյան մասերի նախարարությունները: Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:

Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414 թթ.):

Վռամշապուհ


Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան: Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց: Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուզանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395 թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը: Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս: Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419 թթ.): Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց: 422 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:





Հայոց թագավորության վերջնական անկումը




Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան: Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը: Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ: Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ: Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց: Այսուհանդերձ, 428 թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից: Արևելահայկական թագավորությունն ընկավ: Երկիրն անդամահատվեց: Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր: Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից:

Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ:









                                                                          
























Վարդան Մամիկոնյան



Վարդան Մամիկոնյան (ծննդյան թիվն անհայտ- 451թ. մայիսի 26), 5-րդ դարի հայզորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար։ Այդ ճակատամարտը տեղի ունեցավ մայիսի 26, 451 թվականին, Հայաստանի Տղմուտ գետիեզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66,000 զինվորներից, իսկպարսիկների բանակը՝ 300,000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Պատերազմը վերջացավ ի նպաստ պարսիկներին, սակայն նրանք չկարողացան կրոնափոխ դարձնել հայերին։Բարոյական հաղթանակը հայերինն էր։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում: Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
Vardanmamak.jpg
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը: Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում: ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար: Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է: Մեծարվել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով:











Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժները



Նիագարա ջրվեժ - բարձրությունը 53 մետր




Յելոուսթոն ջրվեժ - բարձրությունը 304 մետր



Վիկտորիա ջրվեժ - բարձրությունը 100 մետր

Իգուազու ջրվեժ - բարձրությունը 82 մետր

Անխել ջրվեժ - բարձրությունը 979 մետր


Վանա կատու

Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։
Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, նեռարյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքաքան Վան և Անատոլի,գենետիկորեն պատկանում են միևնույն խմբի և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտանեցվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի Բերրի կիսալուսնու տարածքում մոտ 9500 տարի առաջ, երբ մարդը անցել է նստակյած կյանքի և սկսել է զբաղվել ցորենի աճեցմամբ, երբ առաջացել են ցորենի պաշարներ։

Ցեղատեսակի պատմությունը


Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու» այսինքն՝ Վանի կամ Վանա լճի կատուներ։





Եվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարծող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։
Մասնավորապես, ֆրանսիացի ճարտարապետ ու նկարիչ Պյեր Վիկտոր Լոթթեն դե Լավալը 1856 թ. մայիսի 11-ին գրած նամակում այսպես է նկարագրում երկարագեղմ կատուներին, որոնց նա տեսել է Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում, անվանելով նրանց բոլորին Անգորա կատուներ.


«Ես ինքս հանդիպել եմ այդ գեղեցիկ ցեղատեսակի կատուներին Էրզրումում՝ Մեծ Հայկական Լեռնաշխարհում, ուր կլիման շատ է տարբերվում Անգորայի կլիմայից։ Այդ ցեղատեսակը շատ մեծաթիվ է Քրդստանի Մուրճ քաղաքում, որտեղ այն հանդիսանում է իշխող տեսակ։ Նույնպես ես հանդիպել եմ նրանց Բիթլիսում և Բայազեթի պաշալիքում։ Սակայն տեսածս լավագույն նմուշները պատկանել են Քրդստանի արևելքում գտնվող Վան քաղաքի Արքեպիսկոպոսին։ Նա ուներ այդպիսի երեք կատու՝ մեկը մարգարիտամոխրագույն, մյուսը՝ նարինջագույն՝ սև և սպիտակ նշաններով, իսկ երրորդը ամբողջությամբ սպիտակ էր։ Նրանց գեղմը փառահեղ էր, սակայն այդ կատուների արտաքին տեսքով ոչ ոք չէր զարմանում այն պատճառով, որ նրանք լայն տարացում ունեն Քրդստանում»:

Տարբեր ժամանակ Եվրոպա բերված վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսե Ուղու հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանիոր դասական գույնի վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, ինչը բացատրվում են այն բանով, որ գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նկարագրում էին ինչպես սպիտակ։ Այսպես օրինակ, ֆրանսիացի նկարիչ Անթուան Ժան Բեյլի (Antoine Jean Bail) (1830-1918) նկարը անվանվել է՝ «Աղջիկը սպիտակ կատվի հետ»։ Բայց այդ նկարին պատկերված է դասական վանա կատուն։ Մինչ օրս շատ դեպքերում մարդիկ անվանում են սպիտակ նույնիսկ երկգույնանի կատուներին, որոնց մոտ սպիտակ գույնի նշանները զբաղեցնում են զգալի մասը։։
Հետաքրքիր է, որ դասական վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի, որը ավանդաբար հայկական գրականության մեջ անվանվում էր ծով, արևածագի/մայրամուտի գույնին։ Դասական գույնի վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողանալ Վանա լճի մեջ արևածագին/մայրամուտին՝ կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։ Երևի թե լողացող վանա կատուների տեսարանը հիացրեց մեր նախահայրերի և այսպես ծնվել է առասպելը, որը Ամենազոր Աստծո օրհնությամբ է բացատրել վանա թույրի առաջացումը վանա կատուների մոտ։

Ցեղատեսակի պաշտոնական ճանաչումը

1955 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին բրիտանական երկու թղթակիցներ Լորա Լաշինգտոնը ու Սոնյա Հոլիդեյը եկել են Թուրքիա՝ հոդված պատրաստելու նպատակով։ Լորա Լաշինգտոնը կատվասեր էր և մեկ օր նկատեց վառ գույնի մորթիով կատուներ, որոնց արտաքին տեսքը շքեղ էր ու անսովոր։ Երբ նա հարցրեց հյուրանոցի աշխատողին այդ կատուների մասին, նրան ասվեց, որ դա Վանա կատուներ են։ Եվ քանի որ նրա հետաքրքրությունը մեծ էր, երկու Վանա կատվի ձագ տվեցին նրան նվեր։ Լորա Լաշինգտոնը բերեց նրանց իր հետ Մեծ Բրիտանիա, Լոնդոն։ 1959 թ. Լորա Լաշինգտոնը ևս երկու Վանա կատվի ձագ բերեց Թուրքիայից։ Դրանից տասը տարի անց նրան հաջողվեց ձեռք բերել այնքան թվով Վանա կատուներ, որոնք ծնված էին տարբեր չորս զույգ նախնիներից։ Կատվասերների կազմակերպության այդ պահանջը՝ կատուների նոր ցեղատեսակ ճանաչելու համար, նրան հաջողվեց կատարել թուրքական իշխանությունների աջակցության շնորհիվ, որոնք իրենց ուրախությունը հայտնեցին, որ «Թուրքական Վանա կատուն ճանաչվելու է Եվրոպայում»։ Միայն դրանից հետո, 1969 թվականին GCCF-ը (Governing Council of the Cat Fancy) ցեղատեսակը գրանցեց «Թուրքական կատու» անվամբ, իսկ 1971 թվականին այն ճանաչվեց «Թուրքական Վանա կատու» անվան տակ FIFe-ի կողմից։ Հետագա տարիներին թուրքական Վանա կատու ցեղատեսակը ճանաչվեց կատվասերների միջազգային այլ կազմակերպությունների կողմից։


Ամբողջությամբ սպիտակ Վանա կատվի և մաքրացեղ թուրքական Վանա կատվի միջև եղած տարբերությունը


Ամբողջությամբ սպիտակ Վանա կատուների ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, պայմանավորված է կատուների գեղմի սպիտակ գույնի գենի (W-) ազդեցությամբ։ Այդ գենը դոմինանտ է, այսինքն նա արգելափակում է գույնի մնացած բոլոր գեների արտահայտումը։ Գեղմի սպիտակ գույնը կոչվում է էպիստատիկ սպիտակ, քանի որ ընտանի կենդանիների մոտ առաջացմում է էպիստազի երևույթ, այսինքն «թաքցնում է» կենդանիների գեղմի մնացած այլ գույները։ Այդ երևույթի մեխանիզմը բավականին բարդ է և հաճախ ընտանի կենդանիների (օրինակ՝ շների, կատուների, ձիերի) մոտ հանդիսաում է խլության հատկանիշը։
Գեղմի սպիտակ գույնի գենի ազդեցությունը սկսվում է դեռ պտղի ձևավորման շրջանում։ Սպիտակ գույնի գենը նեղ է դարձնում արյան անոթները պտղի մոտ, ինչը արգելում է մաշկի գունանյութը արտադրող բջիջների շարժը այն շրջանից պտղի գլխի շրջանում, որտեղ նրանք արտադրվում եմ, դեպի մաշկը։ Նույն ազդեցություն է սպիտակ գույնի գենը գործում պտղի աչքերի ծիածանաթաղանթի գունանյութի վրա, որի բացակայության դեպքում կատվի աչքերի գույնը մեր կողմից ընկալվում է ինչպես կապույտ գույն։ Նույն գենը արգելակում է պտղի ականջի բջիջների բավարար սնուցումը , ինչի հետևանքով սպիտակագեղմ և կապուտաչյա կատուների մեծ մասը խուլ են ։ Խլությունը կարող է լինել երկու ականջներում և այդ դեպքում կատուն ամբողջությամբ է խուլ, կամ ել միայն մեկ ականջում, և կատուն լսողություն ունի միայն մեկ ականջում։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը , ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դարնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։

Վանա կատու Kastamonou Ziba (Julie Walker, NZ)
Իսկ մաքրացեղ թուրքական Վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Նրա ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընգնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերև, նույն գույնի է վանա կատվի պոչը, և մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «վանա թույր» անվանումը, քանի որ այն անհայտ էր Եվրոպայում մինչև Լ. Լաշինգտոնը չներկայացրեց Վանա կատուներին։
«Վանա թույրը» պատկանում է խայտուցավոր կամ պիսակավոր թույրերի խմբին։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը առաջացել է ընտանի կենդանիների ընտանեցման առաջին փուլերում։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը ունի սպիտակ գույնի արտահայտման տարբեր աստիճան՝ նվազագույն, երբ կենդանու գեղմի վրա կա մեկ փոքր խայտ և առավելագույն, որն էլ հանդիսանում է «վանա թույրը», որի դեպքում գեղմի առնվազն 80-85 տոկոսը սպիտակ է, իսկ մնացած մասը գունավոր է՝ ներառյալ պոչը, գլխի վրա աչքերից վերև մինչև ականջներ ընկած հատվածը և մեկ-երկու փոքրիկ նշան ուսերի վրա։ Վանա թույրի առաջացումը կատուների մոտ պայմանավորված է վանա թույրի գենի /Sv/ ազդեցությամբ։ Վանա թույրի գենը միջին դոմինանտ է։ Այդ է պատճառը, որ վանա թույրով կատվի ձագեր ծնվում են միայն այն դեպքում, եթե ծնողներից երկուսն ել ունեն վանա թույր, այսինքն եթե ծնված ձագերը հոմոզիգոտ են վանա թույրի գենի գծով։

«Վանի սպիտակ կատվին» հիշատակել է հայ գրականության դասական Րաֆֆին (1835 -1888) «Խաչագողի հիշատակարանը» (1890) վեպում ։ Իսկ «Կայծեր» վեպում (հ. 1-2, 1883-1887) Րաֆֆին գրել է՝
Գալով այդ քաղաքը (Վան), թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները։ Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ։ Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր։ Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով։ Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին։ Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ։ Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի։ Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ դլուխը, մեջքն ու ագին։ Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը։ Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի։
— Այդ ի՞նչ է, — հարցրի ես։
— Կայծեր են... — պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը։
— Րաֆֆի, «Կայծեր
Հայ նշանավոր գրող Վրթանես Փափազյանը (1866—1920), որը ծնունդով Վան քաղաքից էր, ուր անցել են նրա մանկությունը ու երիտասարդությունը, գրել է կարճ պատմվածք՝ «Վանա կատու», որի անունով կոչվեծ նաև նրա պատմվածքների ժողովածուն։ Հայաստանի 1920-ական տարիների կոմունիստական ղեկավարներից մեկի մասին ասում էին, որ նա այնքան կարմիր է, որքան կարմիր է վանա կատվի պոչը։ Հայ գրող Ակսել Բակունցը (1899 - 1938) իր «Մթնաձոր» (1927) վեպում նկարագրել է «կապույտ Վանա փիսոյին»։ Վանա կատուների մասին հիշատակել է նաև XX դարի հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը (1924—1971) «Անլռելի զանգակատուն» պոեմում։

Հայաստանյան մաքրացեղ Վանա կատուները


Մաքրացեղ վանա կատուների (թուրքակամ վանա կատուների) բուծումըՀայաստանում իրականացվում է Ամասիա մաքրացեղ վանա կատուների բուծարանում, ինչպես նաև առանձին անհատների կողմից։ Հայաստանումմաքրացեղ վանա կատուների (թուրքական վանա կատուների) բուծման սկիզբը դրվել է 1993 թ., երբ Հրաչ Նարգիզյանի օգնությամբ ԱՄՆ-ից Հայաստան բերվել են 2 կատուներ՝ Արփին (Summitspring Arpi) և Սիփանը (Pairodocs Sipan)։ 2001 թ. ևս ԱՄՆ-ից բերվել է Անին (Pairodocs Ani), իսկ 2007 թ. Հոլանդիայից՝ Իզմիրը(Shadycombe Izmir) և Ուրախալին (Aghtamar's Ourakhali-Van)։ Ներկայումս Հայաստանում Ամասիա կատուների բուծարանում և անհատների մոտ ապրում են մոտ 75 մաքրացեղ վանա կատուներ։



Իսահակ Նյուտոն



Իսահակ Նյուտոնը անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան: Ծնվել է 1642 թ դեկտեմբերի 25-ին (1643 թ հունվարի 4-ին` հին տոմարով) Վուլսթորփ Քոլսթերվորթի մոտ գյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն քաղաքում: Համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը:
Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում, դրանով էլ հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է:



Կյանքը




Նյուտոնի հայրը, որ հասարակ հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ: Իսահակը դպրոց այցելում է մոտակա Գրանդամ քաղաքում և 18 տարեկանում ընդունվում Թրինիթի վարժարան, որն ավարտում է 1666 թ:


1666-1675 թթ նա զբաղվում է գիտությամբ: 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ:

1675-1682 թթ Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում: Դրանից հետո նա ստեղծեցգրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակներիէլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն:


Նյուտոնին հողին են հանձնում 1727 թ մեծ հանդիսավորությամբ: Նրա գերեզմանը գտնվում էԼոնդոնի Վեստմինսթեր մատուռում (Westminster Abbey):











Գործունեություն


Օպտիկային վերաբերող առաջին աշխատանքում՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672թ) Նյուտոնն արտահայտել է իր հայացքները «լույսի մարմնականության» մասին (լույսի մասնիկային հիպոթեզը): Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռ. Հուկը, որն այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր: Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ: Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը: Լոնդոնի թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին Հուկի մահից հետո): «Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից: Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը:


Ալեքսանդր Մակեդոնացի



Ալեքսանդր Մակեդոնացի, (ՔԱ. 356-323), (դասական հայերեն Աղեքսանդր Մակեդոնացի) զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ.թ.ա.. 336–ից։ Ծնվել է Պելլայում, Ք.ա. 356 հուլիսի 21-ին։ Ալեքսանդրին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո մ.թ.ա.. 334-ի գարնանը Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանքների ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ալեքսանդր Մակեդոնացին հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ մ.թ.ա. 334–ին Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակը գրավեց Փոքր Ասիայի հունական պոլիսները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ Մ.թ.ա. 332–ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկվեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ.թ.ա. 331–ի ձմռանը նա առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քրմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի փարավոն։ Նույն թվականին Գավգամելայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։ Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդր Մակեդոնացին հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ մ.թ.ա 330–ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ մեկ տարի անց ներխուժեց Միջին Ասիա։ Մ.թ.ա. 327–ին մտավ Արևմտյան Հնդկաստան և հաջորդ տարի գրավեց Փենջաբը։ մ.թ.ա.324–ին հրամայեց վերադառնալ Բաբելոն: Այնտեղ էլ նոր արշավանքների նախապատրաստվելիս Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ (մ.թ.ա. 323–ի հունիսի 13–ին) մալյարիայից։ Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով տնտեսական և քաղաքական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։











Ուրմիա լիճ, անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է` կապված տեկտոնական շարժումների հետ:
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա:
Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր` Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են` բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:
Աղիությունը շատ բարձր է` 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:
Լճում կա 60 կղզի` գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:
Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ:













Թոմն ու Ջերին

«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry) անիմացիոն մուլտսերիալ է` ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին:
Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին: Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել` Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս:
Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը` ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր: 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությանը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ: Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը:
Լուսանկարներ



Փարավոն, Հին Եգիպտոսի թագավորների ժամանակակից անվանումը: «Փարավոն» անունը թագավորական անունի և տիտղոսի փոխարեն սկսել է գործածվել Նոր թագավորության ժամանակաշրջանում` տասնութերորդ դինաստիայի միջին ժամանակներում Հաթշեփսութ փարավոնի թագավորելուց հետո և տարածվել է մ.թ.ա. I հազարամյակում:
Հունական «հուն.՝ Φαραώ» բառը փոխառնված է եղել Աստվածաշնչից (եբրայերեն` פַּרְעֹה‎ - փար'օ): Բնօրինակ հին եգիպտական «per-oh» (փեր օհ) բառը նշանակել է «մեծ տուն»` նկատի ունենալով թագավորական պ

Պատմությունը



Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսից: Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք: Մինչեւ IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո` արեւի Ռա աստծո հետ եւ թագավորող անձը համարվում էր նրա որդին: Մեկը մյուսի ետեւից կառուցվեցին Մեծ բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը:



Հնագույն թագավորության անկման, մ.թ.ա. XXIII-XXII դարերի կլիմայական ճգնաժամի եւ Եգիպտոսը I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագավորների հզորությունն ու հեղինակությունը, աճեց ազնվականության եւ պետական պաշտոնյաների ազդեցությունն ու հարստությունը: Միջին թագավորության ժամանակաշրջանն այպես էլ թագավորներին ամբողջությամբ չվերադարձրեց կորցրածը: Միջին թագավորության տրոհումից հետո երկրի մեծ մասը գրավելով իր տիրապետությունն սկսեց հիքսոսների դինաստիան:



Հիքսոսներին վտարելուց հետո Նոր թագավորության սկզբում Եգիպտոսը հայտնվեց նոր քաղաքական իրավիճակում` նա այլեւս գերակայող չէր հանդիսանում տարածաշրջանում, որտեղ հայտնվեցին այնպիսի հզոր հակառակորդներ, ինչպիսիք էին Միթանի, իսկ ավելի ուշ` հաթերի թագավորությունները: Որպես հետեւանք, փարավոնների հեղինակությունն սկսեց հենվել առավելապես նրանց ռազմական հաջողությունների վրա: Այդպիսիք չունեցողները, ինչպես կինարմատ Հաթշեփսութը եւ Ամենհոթեփ III խաղաղարար թագավորը, ստիպված էին իրենց հպատակներին ջանադրաբար համոզել, որ իրենք ունեն աստվածային ծագում: Չնայած դրան, թագավորից ունեցած հանրության բարոյա-գաղափարական կախումն արդեն այն չէր եւ Հին թագավորությունում եղածի հետ չէր կարող համեմատվել: Մ.թ.ա. II հազարամյակի վերջում եգիպտական հանրության ապակենտրոնացումը, տաճարների եւ նոմարխների ազդեցության աճը նպաստեցին, որ Նոր թագավորությունը քայքայվի:



Այդ ժամանակից ի վեր փարավոնները տարածաշրջանում չունեին էական ազդեցություն: Միայն նրանցից մի քանիսին, օրինակ` Փսամեթիխ I-ին հաջողվեց միավորել Եգիպտոսն ու միջամտել հարեւան երկրների գործերին: Բնակչությունն ու առանձին տնտեսություններն ավելի մեծ կախում էին ստանում թագավորից: Փարավոնների դերը որպես ժողովրդի եւ աստվածների միջնորդ արդեն վերացել էր:

Մ.թ.ա. 525-485 թթ. պաշտոնապես Եգիպտոսի փարավոններ են համարվել պարսից թագավորներ Աքեմենյանները, մ.թ.ա. 332-323թթ.` Աղեքսանդր Մակեդոնացին, իսկ վերջինիս մահից հետո` Պտղոմեոսները:
ալատը:

Եգիպտոսի Փարավոնների Ցանկը



0 Հարստություն (Թինիս)

I Հարստություն (Թինիս)

II Հարստություն (Թինիս)

III Հարստություն (Հելիոպոլիս)

IV Հարստություն (Էլեֆանթին)

V Հարստություն (Էլեֆանթին)

VI Հարստություն ()

VII Հարստություն ()

VIII Հարստություն ()

IX Հարստություն (Հերակլեոպոլիս)

X Հարստություն (Հերակլեոպոլիս)

XI Հարստություն (Թեբե)

XII Հարստություն (Թեբե)

XIII Հարստություն (Թեբե)

XIV Հարստություն (Քսոիս)

XV Հարստություն (Հիքսոսյան)

XVI Հարստություն (Հիքսոսյան)

XVII Հարստություն (Թեբե)

XVIII Հարստություն (Թեբե)

XIX Հարստություն (Թեբե)

XX Հարստություն (Թեբե)

XXI Հարստություն (Թինիս)

XXII Հարստություն (Բուբաստիս)

XXIII Հարստություն (Լիբիական Թանիս)
XXIV Հարստություն (Լիբիական Սաիս)
XXV Հարստություն (Նումիդիական)
XXVI Հարստություն (Սաիս)
XXVII Հարստություն (Պարսկական)
XXVIII Հարստություն (Սաիս)
XXIX Հարստություն (Մենդես)
XXX Հարստություն (Սեբեննիտա)
XXXI Հարստություն ()
















































Արամ Խաչատրյան


Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։



Կենսագրություն




Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։

1915 թվականին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։

1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։

Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։

1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։

1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։





Արամ Խաչատրյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր` բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում» հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։

Գլխավոր ստեղծագործությունները




Սիմֆոնիաներ

Սիմֆոնիա հ. 1

Սիմֆոնիա հ. 2

Սիմֆոնիա հ. 3






Մենանվագներ և նվագախմբային գործեր

Դաշնամուրի Կոնցերտ

Ջութակի կոնցերտ 1941

Թավջութակի կոնցերտ

Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար

Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար

Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար

«Դիմակահանդես» սյուիտ

«Լերմոնտով» սյուտ






Բալետներ

Սպարտակ

«Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը


Կամերային ստեղծագործություններ

Տրիո Սոլ մաժոր Կլարնետի, ջութակի և Դաշնամուրի համար (1932)


Դաշնամուրային մենանվագներ

Տոկկատա

Էտյուդ

Խաչատրյանի գործերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում

2013 թվականի հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register) գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:

Լուսանկարներ











Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա: Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա: Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ: Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը:

Հետաքրքիր փաստեր



  1. Ժամացույցի ամեն 4 ձողից հետո գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորիա I-ին»:
  2. Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»:
4.1504 թ-ին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր:
Լուսանկարներ














Նեղոս

Նեղոս , գետ է Աֆրիկայում։


Նեղոսի հոսքը

Նեղոսը սկսում է Կենտրոնական Աֆրիկայից և հոսում է հյուսիս` դեպի Միջերկրական ծով: Նախքան ծովը թափվելը Նեղոսը առաջացնում է լայն գետահովիտ: Աֆրիկայի այն մասի կլիման, որտեղով հոսում է Նեղոսը, չոր և տաք է: Անձրևները շատ հազվադեպ են: Հողերի մեծ մասը իրենցից ներկայացնում են քարքարոտ անապատներ: Ամեն ամիս հուլիսին Նեղոսը վարարում է: Վարարման ժամանակ նրա ջրերը հեղեղում են ափամերձ մեծ տարածություններ: Այստեղ Նեղոսի ջրերը բերում են հսկայական քանակությամբ տիղմ, ինչը դարձնում է հողը շատ բերրի: Եգիպտոսի մեծ գետը, որից կախված էր ամբողջ երկրի տնտեսությունը։ Նեղոսը սկիզբ է առնում Աֆրիկայի կենտրոնում գտնվող Վիկտորիա լճից և թափվում է Միջերկրական ծովը։ Գետի երկարությունը 6671 կմ է։ Նեղոսի բերրի հովիտը (վերին Եգիպտոսում հովտի լայնությունը 19 կմ-ից ավելի չէ) երկու կողմից էլ սահմանակից է անապատին։ Ամեն տարի գարնանը գետը դուրս է գալիս իր ափերից՝ տեղատվությունից հետո տիղմի հաստ շերտ թողնելով, որից հետո մերձակա դաշտավայրերը առատ բերք են տալիս։ Ջրի չափազանց հորդացումը ավերածությամբ էր սպառնում, իսկ չափազանց նվազելը՝ սովով։ Գետը նաև շահավետ փոխադրամիջոց էր՝ երկրի մի ծայրից մյուսը ապրանքներ տեղափոխելու համար։ Ներկայիս Կահիրեից մոտ 19 կմ դեպի հյուսիս Նեղոսը բաժանվում է երկու վտակների՝ արևմտյան և արևելյան, որոնց միջև ընկած ճահճուտը հայտնի է Դելտա անունով։ Նեղոսը նկարագրված է Հովսեփի ժամանակակից փարավոնի երազում։ Մովսեսի ծնված շրջանում փարավոնը հրամայեց Նեղոսը նետել հրեաներից ծնված բոլոր արու զավակներին։ Մովսեսին զամբյուղի մեջ թողեցին գետափնյա մի ծանծաղուտում։ Նեղոսի հետ են կապված նաև «տասը պատուհասներից» մի քանիսը, որոնք Աստված ուղարկել էր որպես պատիժ փարավոնին՝ իսրայելացիներին ազատ չարձակելու համար։ Նեղոսը հաճախ են հիշատակում մարգարեները։


Նեղոսի նշանակությունը


Նեղոսը կապում էր իր հոսանքի երկայնքով ապրող մարդկանց: Նրանք արդեն շատ վաղ շրջանից կարողանում էին թփերից պատրաստել մակույկներ, իսկ հետագայում` նաև համեմատաբար խոշոր նավակներ։ Գետով տեղափոխում էին հացահատիկ, սննդամթերք, անասուններ, շինարարական նյութեր: Նեղոսի ափերին աճում էր զարմանալի բույս` պապիրուսը : Նրանից կարելի էր նավակներ պատրաստել: Պապիրուսի հատուկ մշակված ցողուններից ստանում էին հիանալի թերթանման նյութ, որի վրա կարող էին գրել: Այն նույնպես կոչվում էր պապիրուս:




Աշխարհագրական դիրք


Նեղոս գետի ակունքների աշխարհագրական դիրքի գտնվելու վայրը անհայտ էր հին ժամանակներից մինչև 19-րդ դարը, երբ վերջապես պարզվեց, որ այն Վիկտորիա լիճն է : Նեղոսի հովիտը երբեմն որոշում են այդ լճից սկսած, չնայած որ նրա մեջ թափվում են բավականին խոշոր գետեր: Նեղոսի ակունքը համարվում է Ռուկարար գետը, որը Կահեր գետի գետակներից է: Իր հերթին Կահեր գետը թափվում է Վիկտորիա լիճը: Դուրս գալով Վիկտորիա լճի հյուսիսային ծայրամասից` գետը, որը այս վայրերում կոչվում է Վիկտորիա-Նեղոս , անցնում է քարե պատնեշների միջով` առաջացնելով բազմաթիվ խոտորումներ ու ջրվեժներ: Այս ընթացքում նրա մակերեսի ցածրությանը Վիկտորիա լճից կազմում է 670 մետր: Հետո, անցնելով Կոգո լիճը, գետը համեմատաբար կարճ տարածության վրա ունենում է 400 մետր իջեցումներ և թափվում է Մաբուտո-Սեսենեկո լիճը: Նրանից դուրս գալով ` Նեղոսը ընդունում է Ասվա գետը, որից հետո էլ նրա ջրերը անցնում են Սուդանի հարթավայրով: Ջուբա քաղաքից ներքև գետը մոտ 900 կմ տարածքով անցնում է Սեդդ ճահճային շրջանը: Այստեղ նրան կոչում են «Բահր ալ-Ջեբել»: Այստեղ գետի հոսքը խաթարված է եղեգների և ջրիմուռների զանգվածների պատճառով, և նա դժվարությամբ է անցնում այս շրջանը` կորցնելով իր ջրերի 2/3-րդը գոլորշիացման, բուսական ծածկույթի ոռոգման վրա : Միանալով Ալ-Գազալ վտակին` գետը ստանում է Սպիտակ Նեղոս անվանումը և դուրս է գալիս ճահճային շրջանից: Նրան է միանում նաև Սոբատ գետը , որը համարյա կրկնակի ավելացնում է նրա ջրերը: Հետո Նեղոսը հանգիստ հոսում է լայն կիսաանապատային հովտով մինչև Խարտում քաղաքը: Սեդ ճահճային շրջանից մինչև Խարտում քաղաքի մոտ գետի ցածրացումը 80 մետր է կազմում: Խարտում քաղաքի մոտ Սպիտակ Նեղոսի մեջ է թափվում Կապույտ Նեղոսը , որը սկիզբ է առնում Տանա լճից: Այստեղից մինչև Միջերկրական ծով գետը կոչվում է Նեղոս: Նրա ցածրացումը Խարտումի և Ասուանի միջև կազմում է 290 մ։ Նուբիական անապատի մոտ Նեղոս գետը ընդունում է իր վերջին խոշոր վտակը` Ատբարա գետը։



Գետի հովիտը


Հատելով ցածր լեռնաշղթաներ` Նեղոսը շատ ոլորաններ է առաջացնում` իր հովտի առանձին տեղամասերում դուրս հանելով բյուրեղյա ապարներ, որոնցով էլ հենց բացատրվում էր նրանց առկայությունը Նեղոսի հոսանքի 6 հայտնի ջրվեժներում, որոնք մինչև Ասուանի ջրամբարների կառուցումը մեծ արգելք էին նավագնացության համար : Ասուանից մինչև Կահիրե (900 կմ) թեքությունը շատ քիչ է, և գետը հոսում է շատ լայն հովտով/20-25 կմ/: Կահիրեից 20 կմ անց սկսում է Նեղոսի հովիտը (տարածքը 22-24000 կմ²` բազմաթիվ գետակներով և լճակներով: Այն տարածված է միջերկրական ծովի ափին` Ալեքսանդրիայից մինչև Պորտ-Սաիդ 260 կմ ընդհանուր երկարությամբ): Նեղոսի հունը այստեղ բաժանվում է 9 մեծ և բազմաթիվ փոքր գետերի: Երկու հիմնական գետերը ` Դամյատը (արևելյան) և Ռաշիդը/ արևմտյան/ ունեն մոտավորապես 200 կմ երկարություն յուրաքանչյուրը: Իբրահիմ ջրանցքի և Յուսուֆ գետակի միջոցով Նեղոսի ջրերի մի մասը լցվում է Բիրկետ-Կարուն լիճը, որն էլ իր հերթին ոռոգում է Ֆայում Օազիսը: Իսմաիլի ջրանցքով Նեղոսի քաղցրահամ ջրերով ոռոգվում են Սուեզի ջրանցքի շրջանը, իսկ Մախմուդիա ջրանցքով` Ալեքսանդրիա քաղաքը և նրա շրջակայքը: Նեղոսի երկարությունը մոտավորապես 6700 կմ է (գրքերում հաճախ գրվում է 6671 կմ ): Վիկտորիա լճից մինչև միջերկրական ծով 5600 կմ է: Նեղոսի հովիտը աշխարհի ամենամեծ գետային հովիտներից է: Նա կազմավորվել է մեծ ծովային խորշի տեղում` անընդհատ լցվելով գետային ջրերով և ունի ծաղկի տեսք:



Տեղումների հաճախականությունը


Նեղոսն ունի վարարումների բարդ հերթականություն: Գետի հովտի հասարակածային մասում դիտվում է տեղումների երկու ձև` գարնանային (մարտ—մայիս) և աշնանային (սեպտեմբեր-նոյեմբեր), որով էլ պայմանավորված է այս շրջանների գետերի մեծ ջրառատությունը գարնանային և ձմեռային սեզոններին: Սուդանում և Կապույտ Նեղոսի ավազանում անձրևները գալիս են ամռանը` հուլիսից սեպտեմբեր: Սուդանում Նեղոսը ուժեղ վարարում է ամռանը մուսսոնային անձրևներից, ուստի ծախսում է շատ ջուր գոլորշիացման պատճառով: Այդ պատճառով Նեղոսի սնուցման գործում գլխավոր դերը կատարում է Կապույտ Նեղոսը, որը ամռանը տալիս է Նեղոսի ջրերի 60-70%-ը: Այս ամենի հետ համընթաց` Կենտրոնական և Հյուսիսային Սուդանում և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Նեղոսի ջրերի բարձրացումը կատարվում է ամառային և աշնանային շրջանում: Այսպես ստորին Եգիպտոսում ջրերի բարձրացում է տեղի ունենում հուլիսից հոկտեմբեր ամիսներին: Ասուանի ջրամբարի միջին ծախսատարությունը 2600 մ³ վայրկյան է, ամենաշատը` մինչև 15000մ³, ամենաքիչը` մոտավորապես 500մ³ վայրկյան:

Նեղոսի ջրամբարները


Մինչև ջրամբարների կառուցումը Նեղոս գետը ուժեղ հեղեղումներ էր ունենում: Ասուանի ջրամբարից տարեկան դուրս եկած ջուրը կազմում է 62 մլն մ³ , որոնցից մեծ մասը տիղմի տեսքով նստում է դաշտերում, ցանքերում և ջրամբարներում: Նեղոսը հատկապես կարևոր է Եգիպտոսի համար, որտեղ Նեղոսի դելտայի 10-15 կիլոմետրանոց հատվածում ապրում է երկրի բնակչության 97%-ը: Ասուանի մեծ ջրամբարի կառուցումը թույլ տվեց կարգավորել Նեղոսի հոսքը, ուժեղ հեղեղումների վնասը վերացնել և նաև թույլ է տալիս մեծացնել ոռոգվող տարածքները: Սուդանում Նեղոսի ջրերը առավել մեծ կարևորություն ունեն Գեզիրայի շրջանի համար, քանի որ այս շրջանը զբաղվում է բամբակի արտադրությամբ: Բացի Ասուանի մեծ ջրամբարից, Նեղոսի վրա գոյություն ունեն նաև այլ մեծ և փոքր ջրամբարներ/ Ասուան-5/5 կմ ³, Նասերի ջրամբարը, Ջեբել Աուլիան` Սպիտակ Նեղոսի վրա/2.5կմ³ և այլն:/:



Նեղոսի էներգետիկ պաշարները


Նեղոսի պոտենցիալ էներգետիկ ռեսուրսները մոտավորապես 50 ԳՎՏ են: Խոշոր ՀԷԿ-երն են ` Ասուանինը/2.1ԳՎՏ/, Հագ-Խամմադի, էլ Ֆայում և այլն: Բացի Ասուանից, մնացածը տալիս են միջինը 150 ՄՎՏ հզորություն և ամենամեծերի շարքում չեն դասվում:




















«Կամպ Նոու» (կատ.՝ Camp Nou, [kamˈnɔw]-ն թարգմանաբար նշանակում է «Նոր դաշտ»), ֆուտբոլային մարզադաշտ է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: «Բարսելոնայի» տնային մարզադաշտն է:
«Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 55 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը: Այս մարզադաշտը ամենամեծն է իր տարածքով Իսպանիայում և մարդատարությամբ համարվում է կարևորագույններից մեկը:



























Հրազդան մարզադաշտ


Հրազդան կենտրոնական մարզադաշտ - ֆուտբոլային մարզադաշտ է Երևան քաղաքում:
Բացվել է 1971թ.: «Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 1970-1971թ., Հրազդան գետի լանջին, որից էլ փաստացի ստացել է իր անունը: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել մայիսի 19, 1971 թ.: Խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում: Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973թ. գավաթի հաղթանակի: Տարողությունը` 53600, այդ թվում Յարուս` 16900, Հյուսիսային տրիբունա` 11750, Հարավային տրիբունա` 11750, Արևմտյան տրիբունա` 8100, Արևելյան տրիբունա` 5100:

























Հայ Առաքելական Եկեղեցի (պաշտոնական անունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի), Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի — աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան (Օրիենտալ) ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):

Կառուցվածք


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիրքություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։

Բացի նվիրապետական այս չորս աթոռներից աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները: Թեմերի մեծագույն մասը, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ավստրալիայում և այլուր, գործում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։

Պատմություն




Հայոց եկեղեցու հիմնադրումը


Հայ Առաքելակն Սուրբ Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, ասորական, հունական որոշ աղբյուրներ), սակայն առկա տեղեկություններն էլ բավարար են պատմական եղելությունների ամբողջական պատկեր ստանալու համար:Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։ Ըստ հայկական աղբյուրների Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի իշխանության օրոք` դարձի բերելով բազմաթիվ հայերի (Ոսկյանք և Սուքիասյանք) և անգամ Սանդուխտ
արքայադստերը: Սանատրուկի հրամանով քրիստոնյաների դեմ սկսված հալածանքների արդյունքում շուրջ 66թ. Արտազ գավառում նահատակվում են Սանդուխտ կույսն ու Թադեոս առաքյալը: Բարդուղիմեոս առաքյալը ութ պարսիկ հետևորդների հետ Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում և ըստ ավանդության Արտաշատում հանդիպում է ունեցել Թադեոս առաքյալի հետ: Քարոզելով նախ Գողթնում, ապա Հայաստանի կենտրոնական շրջաններում` Բարդուղիմեոսը Անձևացյաց գավառում հիմնել է Հոգեաց վանքը, ուր զետեղել է Երուսաղեմից իր հետ բերած Աստվածամոր պատկերը: Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք` Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը` Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին, որոնք ևս նահատակվել են Սանատրուկի հրահանգով: 68թ. թագավորի հրամանով սպանվում է նաև Բարդուղիմեոս առաքյալը:

Հայոց եկեղեցու ձևավորումը 1-3-րդ դարերում





Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ: Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսի առաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները: Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար: Նպաստող հանգամանք էր նաև Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Զարեհավանում հրեական համայնքների գոյությունը. քրիստոնեության առաջին քարոզիչները իրենց գործունեությունը սկսում էին հենց այդ համայնքներից: 197թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին: Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ: Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196թթ), Խոսրով Ա (196-216թթ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների: Սրանց մասին նկարագրություններ են առկա Կապադովկիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի (230-268թթ) «Եկեղեցու հալածանքների պատմությունը» գրքում: Եկեղեցական պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին հիշատակում է նաև ապաշխարողական մի նամակ` «ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն է Մերուժանը»: Այս նամակի հեղինակը ըստ Եվսեբիոսի 3-րդ դարի Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսն էր:Համաձայն պատմական մի քանի տեղեկությունների` առաքելական քարոզչությունից հետո հայաստանում հիմնվում են եպիսկոպոսական մի քանի աթոռներ (Գողթն, Արտազ կամ Աշտիշատ), որոնց եպիսկոպոս առաջնորդներն են եղել`

Զաքարիա հայրապետը (68-72թթ)

Զեմենտոս հայրապետը (72-76թթ)

Ատրներսեհ հայրապետը (77-92թթ)

Մուշե հայրապետը (93-123թթ)

Շահեն հայրապետը (124-150թթ)

Շավարշ հայրապետը (151-171թթ)

Ղևոնդիոս հայրապետը (172-190թթ)

Մերուժան հայրապետը (240-270թթ)

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

301թ.-ին Հայոց Տրդատ Գ Մեծ (287-330թթ) արքայի օրոք և Գրիգոր Ա Պարթև Լուսավորչի (302-326) ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: Համաձայն պատմիչների` Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը` Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի: 287թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Հայաստան է գալիս հոր գահը վերադարձնելու` նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը` դառնալով արքայի հավատարիմ զինակիցը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն: Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի: Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (խոր վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13/14 տարի: Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար: Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է. «Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու»: Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի` Հռիփսիմեի սպանությունն էր: Վերջինս քարկոծվելով սպանվել էր` արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար: Շուտով Տրդատի քույրը` Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային: Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը: Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում: Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը: Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Հայոց Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի հաջորդների օրոք


Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական պաշտոնում փոխարինում է որդին` Արիստակես հայրապետը, ով եպիսկոպոս լինելով` 325թ. որպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ մասնակցել էր նաև Նիկիայի Առաջին Տիեզերաժողովին` իր հետ բերելով ժողովի կանոններն ու հավատո հանգանակը: Հեթանոս իշխանների դեմ պայքարելու արդյունքում Արիստակեսը դավադրաբար սպանվում է: Նույն բախտին են արժանանում նաև նրա եղբայրը` հաջորդ հայրապետը` Վրթանեսը, և վերջինիս որդին` Հուսիկ Ա հայրապետը: Հուսիկ կաթողիկոսի թոռի` Ներսես Ա Մեծի կաթողիկոսության շրջանը նշանավորվեց Հայոց Եկեղեցու բարենորոգչությամբ. 354թ. Աշտիշատում գումարվեց Հայոց Եկեղեցու առաջին ազգային եկեղեցական ժողովը, որի ժամանակ ընդունվեցին, ապա կյանքի կոչվեցին դավանաբանական, կազմակերպչական, բարեսիրական ուղղվածության մի շարք որոշումներ: Այս ժողովի ընթացքում ևս մեկ անգամ մերժվեց ու նզովվեց արիոսականությունը: Հայոց Եկեղեցու ոսկեդարը մեկնարկեց 5-րդ դարի սկզբով, երբ Ներսես Մեծի որդու` Սահակ Ա Պարթև կաթողիկոսի, Մեսրոպ Մաշտոց վարդապետի ջանքերով և Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ ստեղծվեցին հայոց գրերը: Գրերի գյուտը հզոր զենք դարձավ Հայոց եկեղեցու և պետականության պահպանման համար, ինչպես նաև խթան հանդիսացավ եկեղեցական-ծիսական, գրական, մշակությաին կյանքի հարստացման ու աշխուժացման համար: Սահակ կաթողիկոսից հետո վերջնականապես դադարեց կաթողիկոսական գահի` Լուսավորչի տոհմին պատկանելը: 5-րդ դարի երկրորդ կեսին զրադաշտական Սասանյան Պարսկաստանի կրոնական ձուլման քաղաքականության դեմ ժողովրդական ընդվզումը վերաճեց Վարդանանց և Վահանանց պատերազմների, որոնց ժամանակ իր ազգանվեր ծառայությունն է մատուցել նաև Հայ Առաքելական եկեղեցին: Արդյունքում երկու կաթողիկոսներ` Հովսեփ Հողոցմեցին (440-452)և Գյուտ Արահեզացին (461-479) հալածվեցին Պարսից կառավարության կողմից: Հարաբերական խաղաղություն հաստատվեց Հովհան Ա Մանդակունի (479-490) և Բաբկեն Ա Ոթմսեցի (490-516) կաթողիկոսների օրոք: 506թ. Բաբկեն կաթողիկոսը հրավիրեց Դվինի Ա եկեղեցական ժողովը, որին մասնակցում էին նաև Հայոց Եկեղեցու վերագահությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիները: Դվինի ժողովում առաջին անգամ քննության առնվեց 451թ. գումարված Քաղկեդոնի 4-րդ Տիեզերաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերն ու ընդունած քրիստոսաբանական բանաձևը (Ավարայրի ճակատամարտի և անկայուն քաղաքական դրության պատճառով ժողովին Հայաստանից ներկայացուցիչ չէր մասնակցել): Դվինի ժողովը հիմնովին մերժել է Քաղկեդոնի որոշումները` դրանք համարելով առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներին հակասող: Քաղկեդոնի ժողովը որպես ներքին նպատակ ուներ նաև մեծացնել Բյուզանդիայի ազդեցությունը արևելքի Քրիստոնյա ժողովուրդների վրա, զրկել նրանց մշակութային և դավանաբանական ինքնուրույնությունից: 554թ. Դվինում գումարվեց 2-րդ ժողովը որը ևս մեկ անգամ բացեիբաց նզովեց Քաղկեդոնի ժողովը և խզեց հարաբերությունը Բյուզանդական եկեղեցու հետ: Պապ թագավորի ժամանակ ձեռք բերած վարչական անկախությունից հետո 6-րդ դարում Հայոց եկեղեցին վերջնականապես դավանապես զատվեց բյուզանդական եկեղեցուց` ընդունելով միայն առաջին 3 տիեզերական ժողովները: Այսուամենայնիվ Բյուզանդիան (հատկեպես Հայաստանի` Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև 2-րդ բաժանումից հետո) չէր դադարում ձուլման քաղաքականություն տանել: Մորիկ կայսեր վարած քաղաքականության արդյունքում 608թ. Վրաց եկեղեցին բաժանվեց Հայոց Եկեղեցուց` ընդունելով քաղկեդոնականությունը: Հայաստանը քաղկեդոնականացնելու և Հայոց Եկեղեցուն մոնոֆիզիտություն պարտադրելուն ուղղված ջանքեր էին ներդնում նաև Հերակլ, ապա Կոստանդ Բ կայսրերը, սակայն քաղաքական պատեհությամբ պայմանավորված` միավորման որոշումները այդպես էլ կյանքի չեն կոչվում: Դրան մեծ արգելք են հանդիսանում նոր թափ ստացած արաբական արշավանքները:

Հայ Առաքելական Եկեղեցին արաբական տիրապետության շրջանում

7-րդ դարի սկիզբը վտանգավոր էր Հայ ժողովրդի և եկեղեցու համար ոչ միայն Բյուզանդիայի դավանական ճնշումների պատճառով, այլ նաև Պարսկական պետության անկման: Շուրջ 2 տասնամյակ Հայաստանը արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմ էր: Միայն Գրիգոր Մամիկոնյանի (661-684) կառավարման շրջանում էր, որ Հայոց Եկեղեցին հնարավորություն ստացավ փոքր-ինչ շունչ քաշելու: Սրա վառ ապացույցը եղան մի շարք եկեղեցիների կառուցումները իշխանական տների կողմից: Հայրապետական ակտիվ գործունեությամբ աչքի ընկան Կոմիտաս Ա Աղցեցի (615-628թթ), Ներսես Գ Տայեցի (641-661) կաթողիկոսները: 8-րդ դարի սկզբին, սակայն, արաբական արշավանքները աղետալի իրավիճակ են ստեղծում Հայաստանում` առիթ դառնալով Հայոց եկեղեցու մի քանի դար տևած ամլության: Աքսորի է ենթարկվում Սահակ Գ Ձորափորեցի կաթողիկոսը (677-703), Հայաստան են ներխուժում պավլիկյան և թոնդրակյան աղանդները:717թ. Հայ Եկեղեցու հովվությունը ստանձնում է Հովհան Օձնեցի հայրապետը, ով ոչ միայն համառ պայքար է մղում աղանդների դեմ, այլ 720թ. գումարելով Դվինի վերջին եկեղեցական ժողովը` կյանքի է կոչում կենցաղվարական, ամուսնական, ծիսական-արարողական և այլ հերցերի առնչվող 32 կանոններ: 726թ. Օձնեցու ջանքերով գումարվում է Մանազկերտի ժողովը, որը նպատակ ուներ համագործակցության եզրեր գտնել հակաքաղկեդոնական 2 եկեղեցիների` Հայոց եկեղեցու և Ասորական եկեղեցու միջև: Հովհան Օձնեցուց (717-728թթ) հետո մինչև 9-րդ դարի կես`Բագրատունյաց իշխանության հաստատումը Հայաստանում, Հայ Եկեղեցու պատմության մեջ աչքի ընկնող դեպքեր ու դրվագներ չեն հանդիպում:

Հայոց Եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում


9-րդ դարի 2-րդ կեսին` Զաքարիա Ա Ձագեցի (855-876թթ.) և Գևորգ Բ Գառնեցի (877-897թթ.) կաթողիկաոսների օրոք Բագրատունիների գլխավորությամբ թոթափվեց արաբական լուծը` վերականգվելով պետության և Եկեղեցու անկախությունը: Այսուհանդերձ արաբական ճնշումները Հայոց եկեղեցու և կաթողիկոսության վրա շարունակվում էին. այսպես` գերության մեջ է հայտնվում Գևորգ Գառնեցի կաթողիկոսը, հալածվում և նեղություններ է կրում Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչ կաթողիկոսը (898-929): Արաբական գերիշխանության աստիճանական անկմանը զուգահեռ դարձյալ մեծանում է Հայոց Եկեղեցին դավանական կախվածության մեջ գցելու Բյուզանդիայի հավակնությունը: Կոստանդնուպոլսի Փոտ պատրիաիքը առաջրկում է միավորել 2 եկեղեցիները: Այս առաջարկի առթիվ 862թ. Շիրակավանում ժողով է գումարվում, որը մերժում է քաղկեդոնականների այս առաջարկները: Բյուզանդիան այնուհետ ձեռնամուխ է լինում Հայոց Եկեղեցու մեջ պառակտում մտցնելուն և սկսում է հալածել հայ հոգևորականներին: Առաջ են գալիս մի շարք հակաթոռ կաթողիկոսություններ, անընդհատ տեղափոխվում է կաթողիկոսական նստավայրը: Այսքանով հանդերձ 10-րդ դարի վերջը և 11-րդ դարի սկիզբը Անիի թագավորության համար նշանավորվում են հոգևոր-մշակութային կյանքի վերելքով. հիմնվում են դպրոցներ, մատենադարաններ, մեծաքանակ եկեղեցիներ և վանքեր (Կամրջաձոր, Դպրեվանք, Հոռոմոս, Սանահին, Հաղպատ), ի հայտ են գալիս եկեղեցական ակնառու դեմքեր (Հովհաննես Կոզեռն, Ստեփանոս Ասողիկ, Սարգիս Անեցի, Անանիա Սանահնեցի, Արիստակես Լաստիվերցի, Հովհաննես Սարկավագ Վարդապետ): 1019թ. Հայոց կաթողիկոս է նշանակվում Պետրոս Ա Գետադարձը(1019-1058թթ.), որի օրոք սկիզբ է առնում Բագրատունյաց պետության ճգնաժամը: Իր ծրագրերը և հույսերը կապելով Բյուզանդիայի հետ` կաթողիկոսը անկման է տանում նաև Հայոց Եկեղեցին: 1045թ. Բյուզանդիայի վարած քաղաքականության, պետության և եկեղեցու անհեռատես քայլերի արդյունքում Բագրատունյաց թագավորությունը փլուզվում է: Աննախադպ հալածանքներ են սկսվում Հայ Եկեղեցու դեմ, բանտարկվում և տանջանքների է ենթարկվում Պետրոս Գետադարձին հաջորդած Խաչիկ Բ Անեցի (1058-1065) կաթողիկոսը, որի մահից հետո Բյուզանդիան միառժամանակ արգելում է Հայ Եկեղեցուն կաթողիկոս ընտրել: Ստեղծված ծայրահեղ վիճակում 11-րդ դարի վերջում կաթողիկոսական Աթոռը տեղափոխվում է ավելի անվտանգ վայր` Կիլիկիա:

Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայում


1080թ. նախկին բագրատունյաց թագավորության վերջին ժառանգ Գագիկի ազգականներից Ռուբենը իր իշխանական տարածքներին միացնելով դաշտային Կիլիկիան` հիմնեց Կիլիկիայի հայկական իշխանությունը: 1198թ. այդ իշխանությունը վերջնականապես հաստատվեց որպես թագավորություն և գոյատևեց մինչև 1375 թվականը: Հայոց քաղաքական կենտրոնը Կիլիկիա տեղափողելուն զուգահեռ տեղափոխվեց նաև Կաթողիկոսական աթոռը. Հայոց Եկեղեցին Կիլիկիայի տարածքում գոյատևեց 1062-1441թթ: Այսուամենայնիվ բուն Հայաստանում ևս չկորսվեց հայ հոգևոր կյանքը: Համախմբվելով Սանահինում, Հաղպատում, Սյունիքում և Խորանաշատում` Հայաստանի հոգևորականները ձևավորում են Արևելյան վարդապետների խումբը: Մինչև Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսական աթոռի վերջնական հաստատումը Կիլիկիայում, հաստատվել էին երեք հակաթոռ կաթողիկոսություններ Հոնում, Մարաշում և Տարսոնում: Դեռևս Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի (1066-1105թթ) կենդանության օրոք` 1081թ. Անիում աթոռակից կաթողիկոս է նշանակվում Բարսեղ Ա Անեցին (1105-1113թթ): Այս նշանակումը եղել էր Գրիգոր Վկայասերի համաձայնությամբ, քանի որ Վկայասերը երկարատև բացակայում էր Հայաստանից` շրջելով և հավաքագրելով սրբերի վարքեր և վկայաբանություններ: Բարսեղի ջանքերով վերացվում են Կիլիկիայի հակաթոռ կաթողիկոսությունները, իսկ արդեն Վկայասերի մահվանից հետո Բարսեղ Անեցին հաստատվում է Քեսունի Կարմիր վանքում: Բարսեղ Անեցուց հետո Հայոց Կաթողիկոս է ձեռնադրվում 20-ամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166թթ.): Երիտասարդ կաթողիկոսի ընտրությունը պատճառ է դառնում հայոց ամենաերկարակյաց հակաթոռ կաթողիկոսության` Աղթամարի (1113-1895) հիմադրման համար: Գրիգոր կաթողիկոսի դեմ բողոքելով` Աղթամարի կաթողիկոս է ինքն իրեն հռչակում Աղթամարի Դավիթ եպիսկոպոսը, ում կաթողիկոսությունը միանգամից մերժվում է: Ելնելով քաղաքական իրավիճակից` 1116թ. Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսը Կարմիր վանքից տեղափոխվում է Ծովք, սակայն այստեղ էլ ապահով չլինելով` վերջնականապես հաստատվում է Հռոմկլայում` հընթացս մի քանի անգամ անհաջող փորձ անելով աթոռը վերահաստատել Անիում: Հռոմկլայում Հայոց կաթողիկոսական աթոռը մնում է մինչև 1292թ-ը: Գրիգոր Պահլավունուց հետո Հայոց եկեղեցու ղեկավարումը ստանձնում է նրա եղբայրը` Ներսես Դ Կլայեցի Պահլավունին (Ներսես Շնորհալի, 1166-1173), ով Հայ Եկեղեցու պատմության ամենաբազմերախտ հայրապետներից էր: Շնորհալին պատմությանը հայտնի է ոչ միայն իր բեղուն գրիչով` որի տակից դուրս են եկել մի շարք աստվածաբանական աշխատություններ և ծիսադավանական հարցերի առնչվող գործեր, այլ նաև քաղաքական ակտիվ գործունեությամբ: Ի հակակշիռ այդ ժամանակաշրջանում դարձյալ գլուխ բարձրացնող բյուզանդական ձուլման քաղաքականության` Ներսես Հայրապետը նամակագրություն է սկսում Մանուել Կոմնենոս կայսեր հետ` ճիգեր անելով ամեն պարագայում պահպանել Հայոց եկեղեցու ամբողջականությունն ու վարդապետական անաղարտությունը: Արդեն հաջորդ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի (1173-1193թթ) օրոք` 1179թ. Հռոմկլայում մեծ եկեղեցական ժողով է գումարվում, որտեղ Արևելյան վարդապետների անզիջում կողմնորոշման շնորհիվ մերժվում են Մանուել կայսեր առաջարկները (սրան նպաստում է նաև 1080թ. կայսեր մահը): Միևնույն ժամանակ Հայոց եկեղեցուն սկսում է այլ վտանգ սպառնալ. Խաչակրաց արշավանքներին զուգահեռ Կիլիկյան Հայաստանում քաղաքական աջակցություն գտնելու համար նախարարական տները հայացքները դարձնում են դեպի Կաթոլիկ եկեղեցին:



Ունիթորական շարժումը Հայոց Եկեղեցում




12-14-րդ դարերում Հայոց եկեղեցին առաջին անգամ սերտ հարաբերությունների մեջ մտավ Հռոմեակաթոլիկ եկեղեցու հետ: Այս փոխհարաբերությունը մեծապես կապված էին Կիլիկիայի տարածքում և հարակից շրջաններում խաչակրաց արշավանքների արդյունքում ձևավորված արևմտյան մի շարք նախարարությունների ձևավորմամբ, Կիլիկյան թագավորության քաղաքական և տնտեսակն անկայուն դրությամբ: Ցանկանալով ստանալ Արևմուտքի` հետևաբար և Հռոմեական եկեղեցու օժանդակությունը` որոշ հայ քաղաքական և հոգևոր գործիչներ` պատրաստ էին գնալ զիջումների անգամ հոգևոր-դավանաբանական հարցերում: Այս հաշվի առնելով Կաթոլիկ եկեղեցին այդ դարերի ընթացքում մշտապես առաջ էր քաշում եկեղեցիների ունիայի (միավորման) խնդիրը` հիմնականում պնդելով 2 դավանական զիջում`

Հաղորդության գինուն ջուր խառնել

Սուրբ Ծնունդը հունվարի 6-ի փոխարեն նշել դեկտեմբերի 25-ին:

Խաչակիրների 3-րդ արշավանքի ժամանակ Հռոմի Կղեմես 3-րդ պապի խնդրանքով Կիլիկյան Հայաստանը ի դեմս Լևոն թագավորի մեծապես օժանդակեց խաչակիրներին, ինչի համար Լևոնը 1195թ. Գերմանիայ Սրբազան թագավորության կայսր Հենրիխ 4-րդի կողմից ճանաչվեց Կիլիկիայի թագավոր, իսկ 1196թ. թագ ստացավ Ալեքս 3-րդից: Լևոնը պարտադիր կերպով ձգտում էր թագադրվել Արևմուտքի կողմից, սակայն կաթոլիկ եկեղեցին թագադրման արարողություն չէր ցանկանում իրականացնել այլադավան արքայի վրա, ինչի համար Կիլիկիա է ուղարկվում Պապի պատվիրակ Կոնրադոս կարդինալը` առաջարկով միավորել Հայ և Լատին եկեղեցիները: Լևոնը ժողով է գումարում այդ հարցը քննարկելու համար, սակայն ժողովը իսպառ մերժում է կարդինալի առաջարկը` զիջման գնալով այլ կետում. 1198թ. հունվարի 6-ին Կոնրադոս Կարդինալը իրականացրեց Լևոնի թագադրումը, իսկ Գրիգոր Զ Ապիրատ (1194-1203թթ.) կաթողիկոսը` օծման արարողությունը (օծումը կատարվեց հայերենի թարգմանած լատին ծիսակարգի համաձայն): Ունիթորական ձգտումները շարունակվեցին նաև Հեթում արքայի և Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի օրոք (1221-1267թթ.), երբ Հայ Առաքելական Եկեղեցուն առաջարկվեց ընդունել Ֆիլիոքվեի վարդապետությունը: Կոնստանդին կաթողիկոսը 1251թ. Սսում ժողով է գումարում հարցը քննարկելու համար, սակայն ժողովականների հետ ընդհանուր հայտարարի չգալով ստիպված է լինում դիմել նաև Արևելյան վարդապետներին: Քանի որ այս վարդապետությունը մինագամայն նոր էր և անծանոթ, դրա պատասխանը երկար ժամանակ հապաղում էր: Լատին եկեղեցին, սակայն, շարունակում էր իր պատվիրակներին ուղարկել` Կիլիկիա` նպատակ ունենալով զրկել ինքնուրույնությունից Հայոց Եկեղեցին: Այս գործընթացին բավական նպաստում էին նաև կաթոլիկների հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունեցող Գրիգոր Է Անավարզեցի (1293-1306թթ) կաթողիկոսը և Հեթում Բ թագավորը, որոնց ջանքերով ինչ-ինչ փոփոխություններ և մուծումներ եղան ծեսի մեջ: Ընդդիմանալով սրան` Արևելյան վարդապետները` Սյունյաց մետրոպոլիտության առաջնորդությամբ զգաստության են կոչում Գրիգոր կաթողիկոսին: Հաշվի առնելով շրջակա մահմեդական երկրների սպառնալից ընթացքը` Գրիգոր Անավարզեցին արդարացնում էր իր քայլերը նարանով, որ Հռոմը և Բյուզանդիան քրիստոնյա երկրներ էին, քիչ ավելի վտանգավոր քան մահմեդականները: Կարճ ժամանակ հետո հասկանալով, որ ոչ Հռոմը ոչ Բյուզանդիան չեն պատրաստվում օժանդակել Կիլիկյան թագավորությանը, կաթողիկոսը մեկուսացավ գործունեությունից, ապա թագավորի կողմից աքսորի ենթարկվեց` Հռոմի հետ միավորման գրությունը չստորագրելու համար: 1307թ. Լևոն արքան Սսում գումարեց 7-րդ ժողովը, որին մասնակից էին 43 եպիսկոպոսներ և Կիլիկիայի մի շարք իշխաններ: Լևոնը ժողովականներին ներկայացրեց զիջումներով ու դավանական լուրջ փոփոխություններով մի գրություն, որն իբր գրել էր Գրիգոր Անավարզեցին: Զիջումները ժողովականների մեծամասնության որոշմամբ ընդունվեցին` ընդդիմության արժանանալով Արևելյան վարդապետների կողմից: Միայն այն ժամաակ, երբ լիովին պարզ դարձավ Լատին եկեղեցու անպատրաստակամությունը Կիլիկիային օգնելու (մանավանդ որ Եգիպտոսի Մամլուքները անխնա ասպատակում էին Կիլիկիան) 1361թ. Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372թթ) կաթողիկոսը գումարեց Սսի 8-րդ ժողովը և չեղյալ համարեց ամեն տեսակ փոփոխություններն ու մուծումները: 1375թ. մամլուքների արշավանքների արդյունքում ի վերջո դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի Հայոց թագավորությունը: Հասունանում էր կաթողիկոսական աթոռը ավելի ապահով վայր` բուն Հայաստան տեղափոխելու գաղափարը:

Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային կյանքը Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանում


Չնայած քաղաքական դաշտի վայրիվերումներին, միավորման համար այլ եկեղեցիների վարած քաղաքականությանը, հոգևոր մշակութային կյանքը Կիլիկիայում և Հայոց Եկեղեցում տվել է իր լավագույն պտուղները` որակվելով որպես «արծաթե դար»: Այս շրջանում կառուցվել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, վարդապետարաններ ու համալսարաններ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել արվեստի, գիտության ու մշակույթի անկրկնելի արժեքներ: Թորոս Ռոսլինի գլխավորությամբ զարկ է տրվում մանրանկարչական արվեստի կատարելագործմանը: 13-րդ դարի սկզբներին աշխուժանում է կյանքը նաև բուն` Հյուսիսային Հայաստանում: Զաքարյան իշխանական տան ջանքերով ազատվելով մահմեդական գերիշխանությունից` Հայաստանը հնարավորություն է ստանում մշակութային վերելք ապրելու, ինչի արդյունքում կարճ ժամանակ հետո հիմնվում են Սանահինի և Հաղպատի վանքերն ու վարդապետարանները, Գլաձորի համալսարանը, Որոտնավանքն ու Տաթևի վանքը և այլն: Այս դարաշրջանում Հայոց Եկեղեցում գործունեություն են ծավալում այնպիսի հայտնի գործիչներ ինչպիսիք են Ներսես Շնորհալին, Հակոբ Ա Կլայեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մխիթար Գոշը և այլք:



Կաթողիկոսական Աթոռի վերահաստատումը Էջմիածնում


Կիլիկիայում թագավորության անկումից հետո Հայոց եկեղեցու առաջ ծառացան մի շարք խնդիրներ. ստեղծված հոգևոր-մշակութային ճգնաժամը, տնտեսական և քաղաքական անելանելի դրությունը անհնար էին դարձնում Եկեղեցու ազատ և նպատակաուղղված գործունեությունը: Հաշվի առնելով այս հանգամանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչները 13-րդ դարի վերջից սկսած քայլեր են ձեռնարկում հայրապետական աթոռն ավելի ապահով ու նպաստավոր վայր տեղափոխելու համար: Արդեն 15-րդ դարի սկզբին երբ բուն Հայաստանում կարակոյունլու Ջհանշահի իշխանությունը հաստատվեց, համեմատաբար խաղաղ ու նպաստավոր իրադրություն ստեղծվեց և հնարավորություն առաջ եկավ կաթողիկոսությունը հաստատել իր նախնական վայրում` Սուրբ Էջմիածնում: Այս որոշումը կայացվեց դեռևս Կիլիկիայի Գրիգոր Թ Մուսաբեկյանց կաթողիկոսի կենդանության օրոք, նրա համաձայնությամբ: 1441թ. Համբարձման տոնի օրը Թովմա Մեծոփեցու և Հովհան Հերմոնեցու ջանքերով Վաղարշապատում ժողով գումարվեց 700 եպիսկոպոսների մասնակցությամբ, վիճակ գցվեց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնն ընկավ Կիրակոս Վիրապեցուն (1441-1443թթ), ով փաստորեն դարձավ գոյություն ունեցող հայկական բոլոր կաթողիկոսությունների, նվիրապետական աթոռների և թեմերի գլուխը: Կարճ ժամանակ հետո`1446-ին, Կիլիկիայում Կարապետ Եվդոկացին կաթողիկոս օծվեց` ինքն իրեն Սսի կաթողիկոս հայտարարելով, ինչով վերականգնվեց Սսի Կիլիկյան կաթողիկոսությունը: Կարճ ժամանակ հետո` 1461-ին հիմնվեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը: Վաղարշապատը կրկին դարձավ համայն հայության հոգևոր կենտրոնը, Սուրբ Էջմիածինը` պետականությունից զրկված, աշխարհով սփռված հայ ժողովրդի հոգևոր և ազգային-քաղաքական կենտրոնը: Այս վերջին հանգամանքը չափազանց կարևոր էր Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի հայահալած ու զավթողական նպատակների պայմանում: Հայոց Եկեղեցու կենտրոնը` Վաղարշապատը, գտնվում էր Պարսկաստանի իշխանության տակ և զրկված էր ինքնավարությունից: Արդյունքում 15-16-րդ դարերում Հայոց Եկեղեցին դարձյալ մութ ու լճացած տարիներ է անցկացնում, երբ ներսում ձեռքից ձեռք էր խլվում կաթողիկոսական աթոռը, իսկ արտաքին քաղաքականությամբ Պարսկաստանն ու Թուրքիան պառակտում և թոլացնում էին Հայոց Եկեղեցին ու Հայաստանը: Միայն 17-րդ դարասկզբին` Մովսես Գ Տաթևացի (1629-1632թթ), Փիլիպոս Ա Աղբակեցի (1632-1655թթ.), Հակոբ Դ Ջուղայեցի (1655-1680թթ) կաթողիկոսների օրոք Հայ Առաքելական եկեղեցու ներքին կայնքը, նյութական վիճակը, ազգային-եկեղեցական, հոգևոր-մշակութային կյանքը սկսեցին վերելք ապրել: Կարգավորվեցին հարաբերությունները Պարսկական արքունիքի, նվիրապետական աթոռների հետ: Հիմնվեցին մի շարք դպրոցներ ու կրթական հաստատություններ Սյունիքում, Վաղարշապատում, Վանա լճի կղզիներում, Նոր Ջուղայում[9]: Վերազարթոնքը շարունկվեց նաև հաջորդ կաթողիկոսներ Եղիազար Ա Այնթափցու (1691-1705թթ.), Ղազար Ա Ջահկեցու (1737-1751թթ.), Հակոբ Ե Շամախեցու (1795-1763թթ., այս հայրապետը առաջիններից էր, ով սկսվեց զբաղվել Հայաստանը օտար լծից ազատելու գործով) օրոք: Դարաշրջանի ամենաբեղուն հայրապետներից էր Սիմեոն Ա Երևանցին (1763-1780թթ.), ով աշխատանքներ տարավ հայոց Եկեղեցու կալվածքները վերադարձնելու, հոգևոր կյանքը աշխուժացնելու և ծիսական կայնքի մեջ բարեձոխումներ կատարելու ուղղությամբ:



Հայոց Եկեղեցին 19-րդ դարում


19-րդ դարասկիզբը Հայոց եկեղեցու համար առանձնացավ պետական կյանքում տեղի ունեցած բուռն փոփոխություններով. Հայաստանի մի զգալի մասը` Արևելյան Հայաստանը, ազատվելով Թուրքիա-Պարսկական լծից, ընկավ Ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ: Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդը, խանդավառված քրիստոնյա Ռուսաստանի կազմի մեջ անցնելով` մեծապես օժանդակեցին Ռուսաստանին` թշնամու դեմ պայքարի հարցում: Հայ ժողովրդին ներկայանալով որպես հավատակից ազատարար` Ռուսաստանը մեծ կարևորություն էր հատկացնում եկեղեցական խնդիրներին և Հայոց Եկեղեցուն` գիտակցելով, որ պետականության կորստից հետո հայ ամբողջականության շահերի ու տրամադրությունների արտահայտիչը Հայ Առաքելական Եկեղեցին է: Ըստ այդմ Ռուսաստանը փորձում էր փոքրացնել Հայ Եկեղեցու քաղաքական դերը երկրի ներսում, օգտագործել Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը Ռուսաստանում և դրանից դուրս բնակվող հայերի վրա ազդեցություն տարածելու համար: Ռուսաստանը իրավունք էր վերապահել իրեն մինչև անգամ վավերացնելու Կաթողիկոսի ընտրությունը: Ավելին` 1836թ. Ռուսական կառավարությունը հրապարակեց պետության և Հայոց եկեղեցու հարաբերությունները կանոնակարգող «Պոլոժենիե» փաստաթուղթը, որը ծայրահեղորեն նվազեցնում էր Հայոց եկեղեցու հեղինակությունը, զրկում նրան կալվածքներից, դպրոցներից և ունեցվածքից: Սա առաջ բերեց հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու վրդովմունքը, սակայն մինչև 1917թ. «Պոլոժենիեն» չդադարեց գործելուց: Չնայած Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին` Հայոց Եկեղեցին շարունակում էր պահպանել իր գոյությունը`միաժամանակ որոշակի դրական արդյունքներ արձանագրելով հոգևոր-մշակութային կյանքում: Միմյանց հաջորդած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830թթ.), Հովհաննես Ը Կարբեցի (1831-1842թթ.) և Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857թթ) կաթողիկոսների շարքում ամենից աչքի ընկնողը եղավ Ներսես Աշտարակեցին, ով ակտիվ գործունեություն էր ծավալել նույնիսկ մինչև կաթողիկոս դառնալը` քաջալերողն ու նպաստողը լինելով 1804-1813թթ, 1826-1828թթ. Ռուս-Պարսկական պատերազմների: Աշտարակեցու ջանքերով հիմանդրվեց Ռուսաստանի Նոր-Նախիջևանի, Աստրախանի թեմը, Թիֆլիսում բացվեց հանրահայտ Ներսիսյան դպրոցը (1824թ.): Կաթողիկոս դառնալուց հետո Աշտարակեցին ձեռնամուխ եղավ եկեղեցական կյանքի շենացմանն ու կրթամշակութային աշխատանքների: Արդյունաշատ եղավ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (1866-1882թթ)կաթողիկոսի աթոռակալությունը. Էջմիածնում հիմնվեց տարածաշրջանի առաջին Բարձրագույն Ուսումնական հաստատությունը` Գևորգյան ճեմարանը (1874թ), բացվեցին Մայր Աթոռի թանգարանը, տպարանը, թղթի արտադրամասը, սկսվեց հրատարակվել Հայոց Եկեղեցու առաջին պաշտոնաթերթը` «Արարատ» ամսագիրը(1868թ): Այս շրջանի հայտնի հոգևոր գործիչներից էր նաև Մկրտիչ Ա Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1892-1907), ով մինչև կաթողիկոսանալը վարել է ոչ միայն հոգևոր, այլև հասարակական գործունեություն: Զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ (ընդհուպ Կ.Պոլսի պատրիարքի պաշտոնը)` Խրիմյանը միաժամանակ զբաղվում էր հրատարակչական և գրական գործունեությամբ: Որպես հայկական պատվիրակության ղեկավար` մասնակցել է 1878թ. Բեռլինի Կոնգրեսին, ուր քննարկման էր դրված Հայկական հարցը: Խրիմյանի կաթողիկոսության օրոք` 1903թ. Ցարական կառավարությունը նոր օրենք առաջ քաշեց, որի համաձայն բռնագրավվում էր ողջ եկեղեցական գույքը, փակվում էին հայկական դպրոցները: Խրիմյանը ակտիվորեն հակառակվեց այդ օրենքին` նամակով դիմելով ցարին և պատվիրեց թեմերին չհնազանդվել այդ օրենքին: Շուտով այս օրենքը դադարեց գոյություն ունենալուց: Բարդ էր Հայոց եկեղեցու վիճակը նաև Արևմտյան Հայաստանում: Ռուս-Թուրքական պատերազմից (1828-1829թթ) հետո Եվրոպական երկրների ճնշմամբ Օսմանյան թուրքիայում հիմնվեցին բողոքական և կաթոլիկ համայնքներ, ովքեր սկսեցին ակտիվ և ագրեսիվ գործունեություն ծավալել` ջանալով թուլացնել առանց այդ էլ հյուծված Հայոց Եկեղեցին: Այսուամենայնիվ հայոց պատրիարքը շարունակում էր մնալ իր բարձր դիրքի վրա, իսկ Թուրքական կառավարությունը փորձում էր մշտապես միջամտել նրա ընտրության և գործունեության հարցում: Առանց պատրիարքի չէին լուծվում ազգային-եկեղեցական և համայնքային խնդիրները, պատրիարքը միջնորդ էր պետության և Սուրբ Էջմիածնի միջև: Հարցը «կարգավորելու» համար 1860թ. կառավարությունը առաջ քաշեց Ազգային Սահմանադրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1880-ական թվականները: Համաձայն դրա` Օսմանյան Կայսրության հայ համայնքի և բնակչության ղեկավարումը կատարվում էր 2 խորհուրդների` հոգևոր խորհրդի (14 եպիսկոպոսներ կաթողիկոսի գլխավորությամբ) և աշխարհիկ խորհրդի (20 երեցփոխաններ` ընտրված 400 հոգու կողմից) միջոցով: 1895-1896թթ. սկիզբ առան հայերի զանգվածային ջարդերը, որոնք կանխելու դեմ ջանք չէին խնայում ժամանակի պատրիարքներ Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը և մյուսները:



Հայոց Եկեղեցին 20-րդ դարում




Հայոց Եկեղեցին Մեծ Եղեռնի և Առաջին Հանրապետության տարիներին


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 20-րդ դար ոտնակոխեց Խրիմյան Հայրիկի գահակալությամբ, ում հաջորդեց Կ. Պոլսի պատրիարք Մատթեոս Իզմիրլյանը (1908-1910թթ.): Իզմիրլյանի հաջորդ Գևորգ Ե Սուրենյանցը (1911-1930թթ) իր կաթողիկոսության ընթացքում ականատեսն ու ժամանակակիցը եղավ միանգամից պատմական մի քանի իրադարձությունների` Առաջին աշխարամարտի ու Հայոց Մեծ Եղեռնի, Սարդարապատի ճակատամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետությանստեղծմանը, Հայաստանի Խորհրդայնացմանը: Դեռևս 1912թ. Գևորգ կաթողիկոսի ջանքերով Էջմիածինը քանիցս բարձրացրել է հայ դատի խնդիրը` փորձելով դրա վրա բևեռել Եվրոպայի ուշարությունը, սակայն 1914-ին սկիզբ առած աշխարհամարտը, ապա 1915-ի Հայկական Ցեղասպանության Օսմանյան ծրագիրը Հայոց Եկեղեցու ջանքերը թողեցին ապարդյուն: Գիտակցելով Հայոց Եկեղեցու և եկեղեցականների կարևորությունը ազգային կյանքում` ջարդերի կազմակերպիչները կայսրության տարածքում կոտորեցին թվով ավելի քան 4000 հոգևորականների, ոչնչացրին քրիստոնեական մշակույթի կոթողներն ու հարստությունները, կրակի մատնեցին շուրջ 2000 եկեղեցիներ ու վանքեր: Կոտորածի արդյունքում վտանգի տակ հայտնվեց Սսի կաթողիկոսությունը, որը Սսում մնալով մինչև 1920-ը, բռնեց դեգերման ճամփան և վերջնական հանգրվան գտավ Լիբանանի Անթիլիաս քաղաքում միայն 1930-ականներին: Վերացան Կ.Պոլսի պատրիարքությունն ու Աղթամարի Կաթողիկոսությունը: Հայոց Եկեղեցին զրկվեց իր 1.500.000 հավատացյալներից: Մեծ Եղեռնի և հետագա տարիներին Էջմիածինը ձեռնամուխ եղավ աղետյալների և մազապուրծ եղած փախստականների օժանդակությանը. Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում ստեղծվեցին Եղբայրական օգնության կոմիտեներ, նամակներ հղեց պետական բարձրագույն ատյաններին` բարձրաձայնելով Թուրքիայում կատարվող արյունահեղությունների մասին: Ամբողջովին հայաթափելով Արևմտյան Հայաստանը` Թուրքերը շարժվեցին դեպի Հայաստանի Արևելյան հատված` Երևան և Սուրբ Էջմիածին: 1918թ. մայիսին հակ ժողովուրդը ոտքի կանգնեց և Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի անհավասար մարտերում հաղթանակ տարավ թշնամու հանդեպ` արգելելով նրա մուտքը մայր երկիր: Պայքարի օրերին չդադարեցին հնչել եկեղեցիների զանգերը, Գևորգ Ե կաթողիկոսը, չնայած սպառնացող վտանգին չլքեց Մայր Աթոռի տարածքը, ռազմաճակատում հանդես եկան Հայոց Եկեղեցու մի շարք սպասավորներ` Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը, Թադեոս, Եզնիկ վարդապետները, Զաքար քահանա Տեր-Հարությունյանը, Հովհաննես քահանա Տեր-Մովսիսյանը և այլոք: Փառահեղ հաղթանակին հետևեց 1918թ մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, որը միանշանակ ողջունվեց Հայոց Եկեղեցու կողմից: Չնայած Հանրապետության կարճատև գոյությանը, Հայոց Եկեղեցու և կառավարության միջև սկսվել էին ձևավորվել հարաբերություններ. Հայ Առաքելական Եկեղեցու համար հնարավորություն էր ստեղծվել ազատ շունք քաշելու և գործելու համար:

Հայոց Եկեղեցին Խորհրդային համայնավարության տարիներին


Նոր հանրապետության ընձեռած լայն հնարավորությունները երկար չտևեցին: 1920թ. խորհրդային ուժերի ներխուժումը Հայաստան նոր փորձությունների սկիզբ դարձավ Հայոց Եկեղեցու համար, ինչը ձգվեց ավելի քան 70 տարի: Համայնավար վարչակարգը, պաշտոնապես հռչակելով անաստավածությունը որպես գաղափարախոսություն, սկսեց հալածել կրոնն ու եկեղեցին: 1920թ. դպրոցը վերջնականապես բաժանվեց Եկեղեցուց, քիչ ավելի ուշ առգրավվեց եկեղեցական ողջ ունեցվածքը` ծիսական սպասքը, թանգարանային նմուշները, ձեռագրական հարստությունը, հողակտորները, քանդվեցին կամ պահստների ու ախոռների վերածվեցին հարյուրավոր եկեղեցիներ (մնացել էր ընդամենը 4 եկեղեցի, իսկ 800-ը փակվել հիմնականում վարչական եղանակով), ստեղծվեցին եկեղեցու ոչնչացմանը միտված մի քանի կազմակերպություններ: Նման ծանր պայմաններում անգամ Գևորգ Ե Կաթողիկոսը հաջողեցրեց փոփոխել եկեղեցական տոմարը, հիմնել Գերագույն Հոգևոր Խորհուրդը, հաստատել ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը: Ի թիվս 30-ական թվականներին մահվան դատապարտված և աքսորված բազմաթիվ հոգևորականների (ավելի քան 200 հոգի), Խորհրդային ռեպրեսիաների զոհը դարձավ նաև Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսը (1932-1938թթ.), ով սպանվեց իր առանձնասենյակում խորհրդային գործակալների ձեռքով: 1941թ. սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայոց Եկեղեցին իր փոքր հնարավորություններով հանդերձ կանգնեց պետության կողքին` Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ հանգանակություններ և ռազմական ուժ («Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուներ) ուղարկելով ռազմաճակատ: Այս փաստը փոքր-ինչ փոխեց Խորհրդային կառավարության մոտեցումը Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինչի արդյունքում 1945-ին թույլատրվեց Կաթողիկոսական ընտրություններ անցկացնել (ընտրվեց Գևորգ Զ Չորեքչյանը, 1945-1954թթ.), հրատարակել «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը, բացվեց Հոգևոր Ճեմարանը: Գևորգ կաթողիկոսով սկսվեց վերազարթոնքի նոր փուլ, որը շարունակվեց նաև Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ) հայրապետի օրոք: Ճիշտ է Խորհրդային իշխանությունները ամբողջովին ազատ չէին թողել Հայ Առաքելական Եկեղեցուն և դեռևս գոյություն ունեին բազում սահմանափակումներ, սակայն կաթողիկոսի հեռատես քայլերի շնորհիվ Եկեղեցին փոքրիկ քայլերով շարունակում էր ազգային-եկեղեցական իր գործունեությունը: Վերանորոգվեց ու կառուցապատվեց Սուրբ Էջմիածինը և մի շարք եկեղեցիներ ու վանքեր (Գայանե, Հռիփսիմե, Շողակաթ, Գեղարդավանք, Խոր Վիրապ), ուշադրություն դարձվեց կրթությանը ճեմարանում, «Էջմիածին» ամսագրի և մի շարք այլ գրքերի հրատարակությանը: Խորացվեցին հայրենիք-սփյուռք, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունները: 1988թ.-իս սկսած հայ եկեղեցու մի շարք եկեղեցականներ իրենց օգտակարությունը և մասնակցությունը բերեցին Արցախյան գոյամարտին, ինչպես նաև լայն աջակցություն ցուցաբերեցին հայորդիներին 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրերին:



Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Երրորդ Հանրապետության օրերին


1990թ. սեպտեմբերի 21-ին Վազգեն Ա հայրապետը օրհնեց ու ողջունեց հայկական նոր պետականության` ՀՀ Երրորդ հանրապետության ծնունդը: Հայոց Եկեղեցին այլևս ազատվեց Խորհրդային ճնշումներից և ազատ գործելու հնարավորություն ստացավ: Ստեղծված շրջափակումը, ընթացող պատերազմն ընդդեմ ադրբեջանական զավթիչների, քաղաքական և տնտեսական ճգնաժամը չկարողացան ճնշել հայ ժողովրդի ազատատենչությունն ու Հայոց Եկեղեցին: 1995թ. Ամենայն Հայոց հայրապետական գահին բազմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով անվանվեց Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս (1995-1999թթ): Նրա օրոք Հայոց Եկեղեցին ենթարկվեց թեմական նոր բաժանման` նախկին 4-ի փոխարեն ունենալով 8 թեմ: Աշխուժանում է եկեղեցական կյանքը, Մայր Աթոռին է հանձնվում Գևորգյան ճեմարանը, կառուցվում է ուսանողական նոր մասնաշենք, բացվում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և Շիրակի Հոգևոր Ընծայարանը բացվում է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հրատարակվում են տասնյակ գրքեր, ամրապնդվում են միջեկեղեցական հարաբերությունները, 1995-ին հիմնվում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, 1996-ին Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը: Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700 ամյակին ընդառաջ սկսվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու շինարարությունը, որին ավարտվեց արդեն Ամենայն հայոց Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի օրոք (գահակալ 1999-ից): Հայոց Եկեղեցու և քրիստոնեական հավատքի զորացմանը հավատարիմ նոր հայրապետի ջանքերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նորանոր ձեռքբերումներով մտավ 3-րդ հազարամյակ. կառուցվեցին ու վերանորոգվեցին տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, հարյուրներով ավելացավ հոգևորականների թիվը, նոր մակարդակի վրա դրվեց հոգևոր ճեմարանների կրթական որակը, Մայր Աթոռին վերադարձվեցին նախկինում Հայոց Եկեղեցուն պատկանող մի շարք կալվածքներ և եկեղեցիներ, բարեկարգվեց, ընդարձակվեց և նոր շինություններով հարստացավ Սուրբ Էջմիածնի մայրավանքը: Գարեգին Բ կաթողիկոսի բարձր նախագահությամբ 2001թ. մեծ շուքով տոնվեց Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը: Գարեգին Բ կաթողիկոսի ջանքերով կյանքի են կոչվել սոցիալական, բարեգործական, մանուկների ու պատանիների հոգևոր կրթությանը օժանդակող մի շարք ծրագրեր: Ամրացվել և ընդլայնվել են միջեկեղեցական հարաբերությունները: Հայոց Եկեղեցին, այսօր կանգնած հաստատուն հիմքերի վրա, դեպի լույս և փրկություն է առաջնորդում իր հավատավոր հոտին:



Նվիրապետական կարգը (Հոգևոր աստիճանակարգ)Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորներ.




  1. Դպիր՝ կրտսեր աստիճանավորներին (ընթերցող, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։
  2. Սարկավագ՝ ընտրվում է դպիրներից:
  3. Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության հիմնական կարգն է: Հայ, ինչպես նաև Ուղղափառ եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ:
  4. Քահանա (ամուսնացյալ), ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է Ավագ քահանայության կոչում:
  5. Աբեղա (կուսակրոն քահանա), շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան` Վարդապետի, ապա Ծայրագույն Վարդապետի կոչում:
  6. Եպիսկոպոսը Եկեղեցու Նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում:
  7. Եպիսկոպոս, ով իր արգասաբեր ծառայության համար ստանում է Արքության պատիվ` կոչվելով Արքեպիսկոպոս:
  8. Պատրիարք՝ նվիրապետական աթոռներից (կենտրոններից) մեկի առաջնորդն է:
Կաթողիկոս` Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած Պատրիարքներից, Արքեպիսկոպոսներից և Եպիսկոպոսներից: Նա սովորաբար ընտրվում է եպիսկոպոսներից և ընտրվելուց հետո համարվում է «Առաջինը հավասարների մեջ»:



Հայ Եկեղեցու Հավատամքը


-«Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս՝ յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն՝ յէութիւնէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք: Որ յաղագս մեր՝ մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ՝ ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ մարմին, հոգի և միտ, և զամենայն, որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապէս և ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ ավուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք և ի Սուրբ Հոգին յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն և բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք և ի միմիայն յընդհանրական և յառաքելական Սուրբ Եկեղեցի, ի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց, ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց, յարքայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս»-:



Խորհուրդներ




Հայ Առաքելական Եկեղեցին ունի յոթ խորհուրդ՝

  1. Մկրտություն
  2. Դրոշմ
  3. Ապաշխարություն
  4. Հաղորդություն
  5. Պսակ
  6. Վերջին օծում կամ կարգ հիվանդաց
  7. Ձեռնադրություն


Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Гагарин, Юрий Алексеевич, 1934 թ. մարտի 9, գյուղ Կլեշինո, Սմոլենսկի մարզ, Գժատսկի շրջան – 1968 թ. մարտի 27, Նովոսելով գյուղի մոտ), ռուս տիեզերագնաց-օդաչու, առաջին մարդը տիեզերքում։ Գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1961-ի ապրիլի 14)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951 թ. գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել է Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960-ին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի ոչնչացնող օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։

Թռիչքը




1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։ 1966-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։


Զոհվել է Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ։ Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ Նրա հիշատակն անմահացնելու համար Սմոլենսկի մարզի Գժատսկը քաղաքը վերանվանվել է Գագարին, իսկ նույն մարզի Գժատսկի շրջանը՝ Գագարինի շրջան։

1968-ին Ավիացիայի միջազգային ֆեդերացիան (ՖԱԻ) հիմնեց Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալ:

Քրիստափոր Կոլումբոս


Քրիստափոր Կոլումբոսը (Ջենովայի բարբառով՝ Christoffa Corombo. իսպաներեն՝ Cristóbal Colón. լատիներեն՝ Christophorus Columbus) (օգոստոսի 25-ի և հոկտեմբերի 30-ի միջև, 1451 - մայիսի 20, 1506), ջենոացի ծովագնաց, գաղութատեր և հետազոտող է եղել, ում Ատլանտիկ Օվկիանոսի վրա ճամփորդությունները ֆինանսավորված Իսպանիայի Իզաբելլա Թագուհու կողմից աջակցեց ընդհանուր Եվրոպայի՝ արևմտյան Ամերիկայի կիսագնդում գտնվող Ամերիկյան մայրցամաքների լավատեղյակության:
Դրանով հանդերձ, որ ինքը առաջինը չէր, որ Եվրոպայից Ամերիկա հասներ նրան նախորդում էին Նորվեգացիները՝ Լեյֆ Էրիկսոնի առաջնորդությամբ, ով 500 տարի նախքան Կոլումբոսը ժամանակավոր ավան էր կառուցել L'Anse aux Meadows-ում -- Կոլումբոսը տարածված կոնտակտ նախաձեռնեց Եվրոպացիների և բնիկ Ամերիկացիների միջև: Հիսպանիոլա կղզու վրա ավան ստեղծելու իր քանի փորձերում, նա անձնապես նախաձեռնեց իսպանական գաղութացման ընթացքը, որը նախորդում էր «Նոր Աշխարհի» ընդհանուր Եվրոպական գաղութացման: («Նախակոլումբական» տերմինը ընդհանրապես օգտագործվում է Ամերիկայի մարդկանց և մշակույթներին՝ նախքան Կոլումբոսի և իր Եվրոպացի հետնորդների ժամանման վերաբերելու համար)
Իր նախնական 1492 թվականի ճամբարը պատահեց ազգային իմպերիալիզմի աճման և զարգացող ազգ-երկրների տնտեսական մրցության կրիտիկալ ժամանակ, որոնք առևտրական երթուղիների հիմնադրումից և գաղութացումից հարստություն էին որոնում: Այս հասարակաքաղաքական եղանակում, Կոլումբոսի հեռաձիգ կանխագիծը շահեց Իսպանիայի Թագուհի Իզաբելլայի ուշադրությունը: Երկրի շրջագիծը խիստ թերագնահատելով, նա ենթադրում էր, որ Իբերիայից Օստ Ինդիա տանող արևելյան երթուղին ավելի կարճ և ուղիղ է լինելու քան Արաբիայից անցնող ցամաքային երթուղին: Եթե դա ճիշտ լիներ, ապա իրավունք կտար Իսպանիային՝ մտնել շահութաբեր համեմունքի առևտրի մեջ, որ մինչև այդ արաբների և իտալացիների ձեռքում էր: Իր գծած կուրսին հետևելով, նա փոխարենը Բահամյան կղզիների արշիպելագոյում վայրէջք կատարեց մի տեղայնության վրա, որը անվանեց «Սան Սալվադոր»: Հյուսիսային Ամերիկյան կղզին Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ սխալվելով, նրա բնակիչներին անվանեց «հնդիկներ» (Indios):
Ակադեմիկական համաձայնությունն այն է, որ Կոլումբոսը ծնվել է Գենոայում, թեև այլ տեսություններ կան նրա ծագման մասին: Christopher Columbus անվանումը լատիներեն Christophorus Columbus-ի անգլիացումն է: Սկզբնական անունը Լիգուրերենգենոական լեզվով Christoffa Corombo է եղել: Իտալերենում դա փոխվում է՝ Cristoforo Colombo, պորտուգալերենում՝ Cristóvão Colombo (նախկինում Christovam Colom), և իսպաներենում՝ Cristóbal Colón-ի:
Կոլումբոսի 1492 թվականի Ամերիկայում վայրէջքը նշվում է իբրև Կոլումբոսի Օր՝ Իսպանիայում և Ամերիկաներում հոկտեմբերի 12-ին. դրա բացառությունն է ԱՄՆ-ն, որտեղ այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի:
Նոյան տապան (դասական եբրայերեն` תיבת נח‎, թեյվաթ նոահ), Ծննդոց գրքում (6–9 գլուխներ) և ավելի ուշ գրառված Ղուրանում (Հուդի և Ալ-Մումինուի սուրաներում) նկարագրված նավ։ Ըստ Աստվածաշնչի Նոյ նահապետը կառուցել է այն Աստծո հրամանով փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ Ջրհեղեղից:
Աստվածաշունչը նշում է նաև, որ ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է «Արարատ լեռների» վրա, որի հիման վրա շատերը ենթադրել են, որ Արարատ լեռն է նկատի առնված։ Սկսած 19-րդ դարից Նոյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը։ Նրանցից ամենահայտնին է ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը։
Չինգիզ խան (1162-օգոստոս 1227), ծննդյան անունը` Թեմուչին: Աշխարհի ամենաերկար գոյատևած, ամենամեծ կայսրության` Մոնղոլական կայսրության հիմնադիրը:
Չինգիզ խանը եկավ իշխանության միավորելով բազմաթիվ մոնղոլական քոչվոր ցեղեր: Մի քանի տարվա ընթացքում նա նվաճեց Եվրասիայի մեծագույն մասը: Շատ դեպքերում նվաճումներն ուղեկցվում էին համատարած սպանություններով և ավերածություններով:








Հոնկոնգ

Հոնկոնգ հատուկ վարչական շրջան չինարեն գրությամբ՝香港特別行政區, չինարեն գրությամբ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港 — Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը:
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են: Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն:
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր ծարածքներ: Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին:
1842թ. Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից: Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997թ., երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին: Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047թ. տարածքին տրված է լայն ինքնավարություն: Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները:




































Եփրատը Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ, 673 հազար կմ2 ավազանով: Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար կմ2, որից 40 հազարն Արածանիի ջրհավաքն է: Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը: Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու:
Գետը որպես Եփրատ կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)` 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)` 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մ) գագաթից: Այստեղ բխում է մի աղբյուր` (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել: (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել: Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից): Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո): Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը: Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Դերջանի ու Երզնկայի գոգավորություններով: Ապա մտնում է Կամախի սարահարթ` ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին: Կամախում է գտնվում նախկին Անի բերդը: Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում Արշակունի թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը: Երզնկան համբավավոր է իբրև Անահիտ դիցուհու սրբավայր: Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը: Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ: Միջին դարերի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն այցելել է Երզնկա: Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ: Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց: Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի (Քեբանի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա Մալաթիայի դաշտում բազմաթիվ վտակներ ընդունելով` ուժ է հավաքում պատռելու Տավրոսի լեռնաշղթան: Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500 մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում: Հորձանուտի ահարկու դղրդյունը լվում է շատ հեռվից: Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ` Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա): Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ): Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում: Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը: գետի վերին հոսանքներում` Կամախից վեր` Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է` 0.6: Մինչև Քեբանի ջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը` 10-12 մլրդ խոր.մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ: Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ: Տարեկան հոսքը 26 խոր. կմ է: Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են` մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում` 250-300 մգ/լ: Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 մլն տ: Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար: Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը: Դեռ շատ հին ժամանակներից Եփրատն օգտագործվել է նավարկության համար:

Օլիմպիական խաղեր


Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: Ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերով դրանք 19-րդ դարում «վերածնվել»: Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական Խաղերը 1896 թվականից ի վեր տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները: 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը: Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց:

Անտիկ աշխարհի խաղեր

Հին Հունական Օլիմպիական խաղերը Օլիմպոսում անցկացվող տոնական միջոցառումներն են, որոնց անցկացման մասին մեզ միայն լեգենդներ են հասել: Առաջին անգամ փաստացի արձանագրված միջոցառումը մթա 776 թվականին է: Խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում: Հռոմեասիների օրոք Օլիմպիական խաղերի նշանակությունը էականորեն փոխվում է: Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո Օլիմպիական խաղերը համարվում են հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելում է դրանց անցկացումը:

Օլիմպիական խաղերի վերածնունդը


Օլիմպիական Խաղերի արգելումից հետո տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անց են կացվել «օլիմպիական» մրցումներ, սակայն դրանք ունեցել են զուտ լոկալ նշանակություն: XIX դարի վերջերին Եվրոպայում նորաձև էր անթիկ շրջանը ներկայացնել ռոմանտիկ և իդեալիստական: Օլիմպիական մշակույթի վերածննդի միտքը բավականին արագ տարածվում է երկրամասով մեկ: Ֆրանսիացի բարոն Պյեր դը Կուբերտենը (ֆր. Pierre de Coubertin) իր երկրի զինվորների ցածր ֆիզիկական պատրաստվածության հիմնահարցով մտահոգված, միաժամանակ ցանկանալով իր լուման ներդրել խաղաղության և միջազգային փոխհամաձայնության հարցերում, ցանկանում է վերածնել Օլիմպիական խաղերը, որն իր կարծիքով երկու հարցելի լուծման լավագույն տարբերակն էր: «Աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում:


Առաջին Օլիմպիական խաղերի պաստառը
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացվող կոնգրեսում բարոնը ներկայացնում է իր մտքերը միջազգային լսարանի արջև: Կոնգրեսի վերջին օրը որոշվում է, որ ժամանակից առաջին Օլիմպիական Խաղերը կանցկացվեն Խաղերի հայրենիքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երկու տարի անց` 1896 թվականին: Խաղերն անցկացնելու համար հիմնվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: ՄՕԿ-ի առաջին նախագահն է ընտրվում հույն Դեմետրիուս Վիկելասը, (ով կնախագահի մինչև Առաջին Օլիմպիական խաղերի ավարտը), գլխավոր քարտուղարն էր բարոն Պյեր դը Կուբերտենը: Առաջին Խաղերը անցկացվեցին լուրջ հաջողությամբ: Մասնակցեցին 14 երկրի 241 մարզիկ: Հունաստանի պաշտոնյաները, խաղերից ոգևորված, առաջարկեցին ընդմիշտ անցկացնել Օլիմպիական խաղերը Հունաստանում: Սակայն ՄՕԿ-ը առաջադրեց ռոտացիոն համակարգը` յուրաքանչյուր 4 տարին մեկ Օլիմպիական խաղերը պետք է փոխեն անցկացման վայրը: Առաջին հաջողությանը փոխարինեց առաջին հիասթափությունը: 1900 թվականի Փարիզի (Ֆրանսիա) Երկրորդ և 1904 թվականի Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) Երրորդ Օլիմպիական խաղերը համակցվեցված էին Համաշխարհային ցուցահանդեսների հետ: Մարզական միջոցառումները ձգվեցին ամիսներով, չգրավելով մեծ քանակությամբ հանդիսատեսների: Սենթ-Լուիսի խաղերին մասնակցում էին գրեթե միայն ամերիկյան մարզիկներ, քանի որ XX դարի սմզբերին Եվրոպայից Միացյալ Նահանգներ տեղափոխումը տեխնիկապես բարդ էր:
1906 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը անջատվեցին ցուցահանդեսներից, այստեղ կրկին առաջ եկան մարզական միջոցառումներն ու առաջխաղացումները: Թեպետ ՄՕԿ-ն ի սկզբանե ընդունում և օժանդակում էր «միջանկյալ խաղերի» անցկացմանը (նախորդ խաղերից ընդամենը երկու տարի անց), այսօր այդ խաղերը Օլիմպիական չեն համարվում: Սակայն որոշ սպորտային պատմաբանների կարծիքով հենց այդ` 1906 թվականի Խաղերի հաջողությունները փրկեցին օլիմպիական միտքը և չպիտկավորեցին Օլիմպիական գաղափարը «անիմաստ և անպիտան» բառերով:

Օլիմպիական խաղերի ծիսակարգերը

Խաղերի բացման և փակման հիասքանչ և գունեղ արարողություններ: Այս ծիսակարգի իրականացման համար հրավիրվում են համաշխարհային լավագույն մասնագետները: Այս արարողույունների ցուցադրություններից յուրաքանչյուրը դիտելիության նոր ռեկորդ է սահմանում: Բոլոր կազմակերպիչ երկրները թե՛ ճոխությամբ, թե՛ գունեղությամբ ցանկանում են գերազանցել նախորդ երկրների արարողությունները: Սցենարները պահվում են հուժ գաղտնի: Արարողություններն անց են կացվում կազմակերպիչ քաղաքների կենտրոնական մարզադաշտերում, որտեղ անց են կացվում թեթև աթլետիկայի մրցումները:

Բացման և փակման արարողությունները սկսվում են երկիրը և քաղաքը ներկայացնող թատերականացված ներկայացումներով, որոնք օգնում են հանդիսատեսին ծանոթանալ երկրի պատմության և մշակույթի հետ:

Մասնակից երկրների պատվիրակությունները հանդիսավոր անցնում են կենտրոնկան հրապարակով: Յուրաքանչյուր երկրի մարզիկներն անցնում են առանձին խմբով: Ըստ ձևավորված ավանդույթի, առաջինն անցնում է Հունաստանի պատվիրակությունը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք երկիր: Վերջինն անցնում է ընդունող երկրի պատվիրակությունը: Մյուս մասնակից երկրների պատվիրակություններն անցնում են երկրների անվանումների այբենական հերթականությամբ: Ընդ որում, այբենական հերթականույունը կարող է լինել թե՛ ընդունեղ երկրի, թե՛ ՄՕԿ-ի պաշտոնական լեզվով (անգլերեն կամ ֆրանսերեն): Յուրաքանչյուր խմբի առջևից անցնում է ընդունող երկրի ներկայացուցիչ, ներկայացվող երկրի անվանման ցուցանակով: Նրան հետևում է խումբը, որը առաջնորդում է դրոշակակիրը:

Որպես կանոր, դրոշակակիրը ընտրվում է տվյալ երկրից խաղերին մասնակցող ամենահայտնի մարզիկներից:

ՄՕԿ-ի նախագահի (պարտադիր), ընդունող երկրի ղեկավարի կամ պաշտոնական ներկայացուցչի, երբեմն նաև ընունող քաղաքի քաղաքապետի ողջույնի խոսքեր: Վերջինը խոսքի վերջում պետք է արտահայտի «(խաղերի հերթական համարը) ամառային / ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»: Որից հետո սովորաբար սկսվում է հրավառությունը:

Հունաստանի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք:

Ընդունող երկրի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում:
Բոլոր մարզիկների անունից ընդունող երկրի լավագույն մարզիկներից մեկի կողմից օլիմպիական երդում արդար պայքարի մասին, սպորտի օրենքների ու սկզբունքների և օլիմպիական ոգու համաձայն: Վերջին տարիներին արտահայտվում է նաև արգելված միջոցների՝ դոպինգի անընդունելիության մասին:
Խաղերի դատավարների մողմից երդման արարողություն անկողմնակալ դատավարության մասին:
Օլիմպիական Դրոշի բարձրացումն ու պաշտոնական օրհներգի կատարումը:

  1. Երբեմն Խաղաղության Դրոշի բարձրացում, որը խորհրդանշում է ռազմական հակամարտությունների դադարեցման ավանդույթը Օլիմպիական խաղերի ժամանակահատվածում:
  2. Բացման արարողությունը եզրափակվում է Օլիմպիական կրակի վառելով: Կրակը վառվում է հին հունական հեթանոսական աստված Ապոլոնի տաճարում արևի ճառագայթներից: Խաղերի բացման օրը կրակով լապտերը մարզիկների հերթափոխությամբ բերվում է կենտրոնական մարզահրապարակ, որտեղ փոխանցվում է այն մարզիկին, ով վառելու է Օլիմպիական Ջահը: Մարզական այս հերթափոխում դա ամենապատվավոր դերն է, որը հաճախ նույնպես պահվում էհուժ գաղտնի: Օլիմպիական Ջահի արտաքին տեսքը յուրաքանչյուր երկրում յուրօրինակ է, և այն վառելու ձևն էլ կազմակերպիչները փորձում են յուրատեսակ կազմակերպել ամեն քաղաքի համար: Ջահը գտնվում է Օլիմպիական մարզահրապարակի տարածքում, գտնվում է բարունքում: Օլիմպիական Կրակը վառ է պահվում մինչև Խաղերի ավարտը և հանգչում է Օլիմպիական Խաղերի փակման արարողության վերջնամասում:
  3. Մրցումների հաղթողների մեդալների հանձնման արարողություն:
  4. Օլիմպիական Խաղերի փակման արարողության ժամանակ ևս թատերականացված ներկայացում է անց կացվում, անցնում են մասնակիցները, ելույթ են ունենում ՄՕԿ-ի նախագահն ու ընդունող երկրի ներկայացուցիչները: Խաղերի փակման մասին այս դեպքում հայտարարում է արդեն ՄՕԿ-ի նախագահը: Այնուհետև հնչում է ընդունող երկրի օրհներգը, իջեցվում են դրոշները, ընդունող երկրի ներկայացուցիչը պատվավոր հանձնում է ՄՕԿ-ի նախագահին Օլիմպիական դրոշը, որն իր հերթին հանձնում է հաջորդ Խաղերի երկրի ներկայացուցիչին: Հաջորդում է արարողությունը հաջորդող քաղաքի կարճ թատերականացված ներկայացումը: Փակման արարողության մերջում դանդազ հանգում է Օլիմպիական Կրակը:
         

 





Դարեր շարունակ շները եղել են մարդկանց ամենալավ ուղեկիցները և պաշտպանները: Այսօր շները ամենատարածված ընտանի կենդանիներն են, և շատերը դարձել են բազմաթիվ ընտանիքների անբաժան մասը: Ամենաագրեսիվ շների ցանկը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե շները ինչ նպատակի համար են վարժեցվել: Որոշ մարդիկ, ովքեր պահում են այս կենդանիներին, նրանց վերաբերվում են սեփական երեխաների պես, դրա համար ընդհանրապես որևէ վտանգի չեն ենթարկվում:


10. Չոու չոու


Չոու չոուն այս ցանկում ներկայացված ամենաբրդոտ շներից մեկն է: Այն նաև շների հնագույն ցեղատեսակներից մեկն է, որը մոտ 2000 տարի առաջ ձևավորվել է Հյուսիսային Չինաստանում: Չոու չոուն առաջին հերթին ծառայել է որպես հովիվների և որսորդների օգնական: Հետազոտությունները հաստատում են, որ չոու չոուն հնագույն ցեղատեսակ է: Մարդիկ սիրում են պահել այս շանը հիմնականում պաշտպանական նպատակներով: Չոու չոուի միջին քաշը տատանվում է 22-44 կգ-ի սահմաններում: Համեմատած այլ շների հետ՝ չոու չոուն ունի 44 ատամ, այն դեպքում, երբ շների մեծամասնությունը ունի 42-ը:







9. Դալմատին

Դալմատինները գեղեցիկ, սպիտակ գույնի շներ են՝ պուտերով: Վաղ 1700-ական թվականներին դալմատինները օգտագործվում էին որոշակի տարածքներ գողերից և այլ կենդանիներից պաշտպանելու համար: Դալմատինները էներգիայով լեցուն են և բավականին արագ ու ակտիվ: Նրանք նաև շատ հանդուրժող են այլ կենդանիների և մարդկանց նկատմամբ: Շատ հարմար է այս շներին պահել որպես տնային կենդանիներ, չնայած որ նրանք ունեն շատ անհանգիստ բնավորություն: Դալմատինները կշռում են 20-32 կգ և ամենաշատը տարածված են եղել Յուգոսլավիայում:



8. Բոքսյոր


Բոքսյորը շան ամենահետաքրքիր ցեղատեսակներից է: Այն իր անունը ստացել է տիրոջ հետ խաղալու ժամանակ՝ բռնցքամարտիկ հիշեցնող յուրահատուկ շարժումներ կատարելու համար: Բոքսյորները ամենաերկար լեզու ունեցող շներն են: Նրանք կշռում են 23-33 կգ և ամենաշատը հանդիպում են Գերմանիայում: Բոքսյորը տարբերվում է իր բնավորությամբ և կարող է լինել ընտանիքի հավատարիմ ընկեր: Ունենալով ամուր կառուցվածք և լինելով էներգիայով լեցուն՝ այս շները հիանալի ատլետներ են և շատ վտանգավոր են գողերի ու հանցագործների համար:


7. Կանարյան շուն

Կանարյան դոգը ամենամեծ և ամենավտանգավոր շներից է: Ունենալով 37-55 կիլոգրամ քաշ՝ այս հսկա կենդանիները ոչ միայն վտանգավոր են, այլև ունեն սարսափեցնող տեսք: Այս ցեղատեսակը առաջացել է Կանարյան կղզիներում: Երբ կանարյան դոգը գազազում է, միայն փորձառու վարժեցնողն է կարողանում նրան հանգստացնել: Կանարյան դոգը շատ ուժեղ է կծում:









6. Ալյասկայի մալամուտ


Մալամուտները շատ աշխատասեր շներ են: Նրանք սովորաբար հանդիպում են ձյունառատ տարածքներում, որտեղ սովորական տրանսպորտը օգտագործելը շատ դժվար և բարդ է: Մալամուտը ունի ավելի շատ դրական, քան բացասական գծեր: Բայց, այնուամենայնիվ, այն շատ վտանգավոր է, քանի որ շատ դժվար է խաղաղվում, երբ կատաղում է: Այս շների քաշը 35-46 կգ է, ամենաշատը տարածված են Ալյասկայում:


5. Լայկա

Լայկաները բնավորությամբ և տեսքով շատ նման են ալյասկայի մալամուտներին: Այս շների ոռնոցը կարող է լսվել նույնիսկ 16 կմ հեռավորության վրա: Լայկաները ծագումով Հյուսիս-արևելյան Սիբիրից են, դրա համար նրանց հաճախ անվանում են նաև «սիբիրյան լայկաներ»:  Լայկաներին յուրահատուկ է դարձնում նրանց աչքերի գույնը, որը բաց կապույտ է: Լայկաները ունեն երկշերտ մորթի, որը այնքան հաստ է, որ նույնիսկ արկտիկական ցածր ջերմաստիճանը նրանց համար որևէ խնդիր չէ: Նրանք շատ հավատարիմ և ընկերասեր են, բայց լինում են շատ ագրեսիվ: Քաշը 20-30 կգ է:

4. Դոբերման փինչեր
Դոբերման փինչերները աշխարհում ճանաչված են իրենց բազմաթիվ հատկանիշներով. նրանք մարդու համար շատ լավ ուղեկցորդ են, հավատարիմ են, հեշտ են վարժեցվում, շատ խելացի են և նրանց կարելի է վստահել՝ ի տարբերություն որոշ մարդկանց: Այս հատկանիշների շարքում մենք չենք կարող անտեսել կամ մոռանալ նրա ագրեսիվության բարձր մակարդակը, որի պատճառով հաճախ շատ դժվար է լինում հանդարտեցնել կատաղած դոբերմանին: Զինված ուժերը այս շներին օգտագործում է գողերին և հանցագործներին բռնելու, ինչպես նաև թմրանյութերի և պայթուցիկների հայտնաբերման համար: Դոբերման փինչերը ունի 30-42 կգ քաշ և ծագումով Գերմանիայից է:

3. Գերմանական հովվաշուն
Գերմանական հովվաշունը աշխարհում շների ամենաճանաչված ցեղատեսակներից է: Այս շունը անվախ է, չափազանց խելացի, ակտիվ, ճկուն, շատ հեշտ վարժեցվող և հավատարիմ: Աշխարհի համարյա թե բոլոր պետությունները իրենց բանակում ունեն գերմանական հովվաշներ: Գերմանական հովվաշան հավատարմությունը կարելի է բնութագրել այսպես՝ եթե դու զինվոր ես և քեզ ուղեկցում է քո գերմանական հովվաշունը, ապա նա ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել քեզ գնդակից: Գերմանական հովվաշան քաշը 32-46 կգ է: Այս շները ընգրկվել են ամենավտանգավոր շների ցանկում այն պատճառով, որ նրանք խաբեբաների և գողերի համար սարսափելի հակառակորդներ են:
2. Ռոտվեյլեր
Ռոտվեյլերը աշխարհի ամենավտանգավոր շներից է, որի պատճառով այն շատ երկրներում արգելված է: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է պահել ռոտվեյլեր, նա պետք է լինի շատ հոգատար, քանի որ այն պահանջում է շատ ուշադրություն ու սեր: Ռոտվեյլերները շատ ուժեղ են և չեն վախենում այդ ուժը խաբեբաների և հարձակվողների դեմ կիրառելուց: Նրանք ունեն 46-59 կգ քաշ: Ռովելյերի ծնոտները ամենաուժեղն են՝ աշխարհի մյուս շների հետ համեմատած:



1. Փիթ բուլ
Փիթ բուլը աշխարհում շան ամենավտանգավոր ցեղատեսակն է, ինչպես նաև` ամենաանհասկանալին: Փիթ բուլը նախատեսված չէ բոլորի համար, այնպես որ զգույշ եղեք նրա հետ որևէ կոնտակտ հաստատելիս: Այս շունը ունի մեծ, հզոր մկաններ, մեծ ծնոտներ և այդ պատճառով ամենամեծ կծելու ուժը: Այն ունի 25-30 կգ քաշ:









20 տեսարան, որ դուք պետք է տեսնեք (Photo)
















































































































































































































































Ո՞ւմն է աշխարհի ամենամեծ քիթը


Աշխարհում ամենամեծ քիթն ունեցողի կոչումը պատկանում է ազգությամբ թուրք Մեխմիտ Օզյուռին: Նրա քթի երկարությունը 8.8 սմ է, և տարօրինակն այն է, որ դեռ շարունակում է աճել: 2007 թվականին «Գինեսի ռեկորդների» գրքում նա պաշտոնապես համարվեց ամենաերկար քիթ ունեցող մարդն աշխարհում:  
Ըստ բժիշկների`  սա  հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապում են միայն 40-50 տարեկան տղամարդիկ: Հիվանդության հետևանքով քթի հատվածի մաշկը մեծանում է և կարմրում:  Պատճառը մինչև այսօր չեն կարողացել բացահայտել:

Ամենախենթ ջրային ատրակցիոնը (7 նկար)

Այն գտնվում է Բրազիլիայում...




























































































Աշխարհի երկրներն ըստ ազգաբնակչության


1 Չինաստան 1.338.612.968 [2]
2 Հնդկաստան 1.166.079.217
3 ԱՄՆ 307.212.123
4 Ինդոնեզիա 240.271.522
5 Բրազիլիա 198.739.269
6 Պակիստան 176.242.949
7 Բանգլադեշ 156.050.883
8 Նիգերիա 149.229.090
9 Ռուսաստան 140.041.247
10 Ճապոնիա 127.078.679
11 Մեքսիկա 111.211.789
12 Ֆիլիպիններ 87.574.614 (2007)[3]
13 Վիետնամ 86.967.524
14 Եթովպիա 85.237.338
15 Եգիպտոս 83.082.869
16 Գերմանիա 82.329.758
17 Թուրքիա 76.805.524
18 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 68.692.542
19 Իրան 66.429.284
20 Տաիլանդ 65.905.410
21 Ֆրանսիա 64.057.792[4]
22 ՄԹ 61.113.205
23 Իտալիա 58.126.212
24 Հարավային Աֆրիկա 49.052.489
25 Հարավային Կորեա 48.508.972
26 Մյանմա 48.137.741
27 Իսպանիա 46.661.950[5]
28 Ուկրաինա 45.700.395
29 Կոլումբիա 45.644.023
30 Սուդան 41.087.825
31 Տանզանիա 41.048.532
32 Արգենտինա 40.913.584
33 Քենիա 39.002.772
34 Լեհաստան 38.482.919
35 Մարոկկո 34.859.364
36 Ալժիր 34.178.188
37 Աֆղանստան 33.609.937
38 Կանադա 33.487.208
39 Ուգանդա 32.369.558
40 Պերու 29,132,013[6]
41 Իրաք 28.945.657
42 Սաուդյան Արաբիա 28.686.633
43 Նեպալ 28.563.377
44 Ուզբեկստան 27.606.007
45 Վենեսուելա 26.814.843
46 Մալազիա 25.715.819
47 Գանա 23.832.495
48 Եմեն 23.822.783
49 Թայվան* 22.974.347
50 Հյուսիսային Կորեա 22.665.345
51 Ռումինիա 22.215.421
52 Մոզամբիկ 21.669.278
53 Շրի Լանկա 21.324.791
54 Ավստրալիա 21.262.641
55 Մադագասկար 20.653.556
56 Կոտ դ'Իվուար 20.617.068
57 Սիրիա 20.178.485
58 Կամերուն 18.879.301
59 Չիլի 16.601.707
60 Նիդերլանդներ 16.515.057[7]
61 Բուրկինա Ֆասո 15.746.232
62 Ղազախստան 15.399.437
63 Նիգեր 15.306.252
64 Էկվադոր 14.573.101
65 Կամբոջա 14.494.293
66 Մալավի 14.268.711
67 Սենեգալ 13.711.597
68 Գվատեմալա 13.276.517
69 Անգոլա 12.799.293
70 Մալի 12.666.987
71 Զամբիա 11.862.740
72 Կուբա 11.451.652
73 Զիմբաբվե 11.392.629
74 Հունաստան 10.737.428
75 Պորտուգալիա 10.707.924
76 Թունիս 10.486.339
77 Ռուանդա 10.473.282
78 Բելգիա 10.414.336
79 Չադ 10.329.208
80 Չեխիա 10.211.904
81 Գվինեա 10.057.975
82 Հունգարիա 9.905.596
83 Սոմալի 9.832.017
84 Բոլիվիա 9.775.246
85 Դոմինիկյան Հանրապետություն 9.650.054
86 Բելառուս 9.648.533
87 Շվեդիա 9.059.651
88 Հայիթի 9.035.536
89 Բուրունդի 8.988.091
90 Բենին 8.791.832
91 Ադրբեջան 8.238.672
92 Ավստրիա 8.210.281 [8]
93 Հոնդուրաս 7.792.854
94 Շվեյցարիա 7.604.467
95 Սերբիա 7.379.339
96 Տաջիկստան 7.349.145
97 Իսրայել 7.233.701[9]
98 Բուլղարիա 7.204.687
99 Սալվադոր 7.185.218
100 Հոնկոնգ 7.055.071
101 Պարագվայ 6.995.655
102 Լաոս 6.834.942
103 Սիեռա Լեոնե 6.440.053
104 Հորդանան 6.342.948
105 Լիբիա 6.310.434
106 Պապուա Նոր Գվինեա 6.057.263
107 Տոգո 6.019.877
108 Նիկարագուա 5.891.199
109 Էրիտրեա 5.647.168
110 Դանիա 5.500.510
111 Սլովակիա 5.463.046
112 Ղրղզստան 5.431.747
113 Ֆինլանդիա 5.250.275
114 Թուրքմենստան 4.884.887
115 ՄԱԷ 4.798.491
116 Նորվեգիա 4.660.539
117 Սինգապուր 4.657.542
118 Վրաստան 4.615.807
119 Բոսնիա և Հերցեգովինա 4.613.414
120 Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն 4.511.488
121 Խորվաթիա 4.489.409
122 Մոլդովա 4.320.748
123 Կոստա Ռիկա 4.253.877
124 Նոր Զելանդիա 4.213.418
125 Իռլանդիա 4.203.200
126 Լիբանան 4.017.095
127 Պաղեստինյան ազգային վարչություն* 4.013.126[10]
128 Կոնգոյի Հանրապետություն 4.012.809
129 Պուերտո Ռիկո 3.971.020
130 Ալբանիա 3.639.453
131 Լիտվա 3.555.179
132 Ուրուգվայ 3.494.382
133 Լիբերիա 3.441.790
134 Օման 3.418.085
135 Պանամա 3.360.474
136 Մավրիտանիա 3.129.486
137 Մոնղոլիա 3.041.142
138 Հայաստան 2.967.004
139 Յամայկա 2.825.928
140 Քուվեյթ 2.691.158
141 Լատվիա 2.231.503
142 Լեսոթո 2.130.819
143 Նամիբիա 2.108.665
144 Մակեդոնիա 2.066.718
145 Սլովենիա 2.005.692
146 Բոտսվանա 1.990.876
147 Կոսովո 1.804.838 (2007)
148 Գամբիա 1.782.893
149 Գվինեա-Բիսաու 1.533.964
150 Գաբոն 1.514.993
151 Էստոնիա 1.299.371
152 Մավրիկիոս 1.284.264
153 Տրինիդադ և Տոբագո 1.229.953
154 Արևելյան Թիմոր 1.131.612
155 Սվազիլենդ 1.123.913
156 Ֆիջի 944.720
157 Քաթար 833.285
158 Կիպրոս 796.740
159 Գայանա 772.298
160 Կոմորներ 752.438
161 Բահրեյն 727.785
162 Բութան 691.141
163 Չեռնոգորիա 672.180
164 Հասարակածային Գվինեա 633.441
165 Մակաու 559.846
166 Սողոմոնյան Կղզիներ 595.613
167 Ջիբութի 516.055
168 Լյուքսեմբուրգ 491.775
169 Սուրինամ 481.267
170 Կաբո Վերդե 429.474
171 Արևմտյան Սահարա* 405.210
172 Մալթա 405.165
173 Մալդիվներ 396.334
174 Բրունեյ 388.190
175 Բահամներ 309.156
176 Բելիզ 307.899
177 Իսլանդիա 306.694
178 Ֆրանսիական Պոլինեզիա 287.032
179 Բարբադոս 284.589
180 Նոր Կալեդոնիա 227.436
181 Նիդերլանդյան Անտիլներ 227.049
182 Ամերիկյան Սամոա 219.998
183 Վանուատու 218.519
184 Սան Տոմե և Պրինսիպի 212.679
185 Մայոտա 186.452 (2007)[11]
186 Գուամ 178.430
187 Սենթ Լյուսիա 160.267
188 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 141.000 (2010)[12]
189 Տոնգա 120.898
190 Կիրիբատի 112.850
191 Ամերիկյան Վիրջինյան կղզիներ 109.825
192 Միկրոնեզիա 107.434
193 Սենտ Վինսենտ և Գրենադիներ 104.574
194 Արուբա
|| 103.065
195 Ջերսի 91.626
196 Գրենադա 90.739
197 Հյուսիսային Մարիանյան կղզիներ 88.662
198 Սեյշելներ 87.476
199 Անտիգուա և Բարբուդա 85.632
200 Անդորրա 83.888
201 Մեն կղզի 76.512
202 Դոմինիկա 72.660
203 Բերմուդա 67.837
204 Գերնսի 65.870
205 Ամերիկյան Սամոա 65.628
206 Մարշալյան կղզիներ 64.522
207 Գրենլանդիա 57.600
208 Կայման կղզիներ 49.035
209 Ֆարերյան կղզիներ 48.856
210 Սենթ Քիթս և Նևիս 40.131
211 Լիխտենշտայն 34.761
212 Սեն Մարտեն 33.102 (2004)[13]
213 Մոնակո 32.965
214 Սան Մարինո 30.324
215 Ջիբրալթար 28.034
216 Բրիտանական Վիրջինյան կղզիներ 24.491
217 Թուրք և Կայկոս կղզիներ 22.942
218 Պալաու 20.796
219 Ուոլիս և Ֆուտունա 15.289
220 Անգիլիա
|| 14.436
221 Նաուրու 14.019
222 Տուվալու 12.373
223 Կուկի կղզիներ 11.870
224 Սուրբ Բարդուղիմեոսի կղզի 8.450 (2007)[14]
225 Սուրբ Հեղինեի կղզի 7.637
226 Սեն Պիեռ և Միքելոն 7.051
227 Մոնտսեռատ 5.097
228 Ֆոլքլենդյան կղզիներ 3.140
229 Նորֆոլկ կղզի 2.141
230 Տոկելաու 1.416
231 Նիուե 1.398
232 Վատիկան 826
233 Պիտկերնյան կղզիներ 48
Լուսանկարներ


ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՇՈՒՆԻԿԸ


   











  












                                                   



























































































Աշխարհի ամենաբարձր 10 երկնաքերները (Photo)

- Բուրջ Խալիֆա (Դուբայ, ԱՄԷ), բարձրությունը` 828մ
- Թայփեյ 101 (Թայփեյ, Թայվան), բարձրությունը` 508մ
- Շանհայի Աշխարհի Ֆինանսական Կենտրոն (Շանհայ, Չինաստան), բարձրությունը` 492մ
- Միջազգային առևտրի կենտրոն (Հոնգ-Կոնգ, Չինաստան), բարձրությունը` 484մ
- Պետրոնա երկվորյակներ (Կուալա-Լումպուր, Մալայզիա), բարձրությունը` 451,9մ
- Նենջինգ Գրինլենդ ֆինանսական կոմպլեքս (Նենջինգ, Չինաստան), բարձրությունը` 450մ
- Ուիլիս աշտարակ (Չիկագո, ԱՄՆ), բարձրությունը` 442,1մ
- Թրամփ միջազգային հյուրանոց և աշտարակ (Չիկագո, ԱՄՆ), բարձրությունը` 423,4մ
- Ջին Մաո (Շանհայ, Չինաստան), բարձրությունը` 420մ


Աշխարհի ամենագեղեցիկ ռազմածովային ամրոցները. Ֆոտոշար


19-րդ դարից Գարդեն Կի կղզու վրա գտնվող Ֆորտ-Ջեֆերսոնը, որը տեղակայված է Մեքսիկական ծոցում, այժմ համարվում է զբոսաշրջային կենտրոն:









Ամրոցը կառուցվել է 1822 թ.-ին և իրականացնում էր Կարիբյան ծոցում ծովահենների դեմ պայքարի գործառույթներ:













Բրիտանական Մաունսելի ռազմական հենակետերը կառուցվել են 2-րդ համախարհային պատերազմի տարիներին Տեմզա գետում:












No Mans Land Fort-ը գտնվում է Պորտսմուտի մոտակայքում և 1861-1880թթ.-ը այնտեղ հերթապահում էին 80 զինվորներ` Մեծ Բրիտանիայի ափերը ֆրանսիացիների հարձակումներից պաշտպանելու համար:









Ռազմական ամրոցը նախատեսված է 49 թնդանոթների համար և ծովի մակերևույթից բարձր է 18 մետրով:












HM Fort Roughs-ը կառուցվել է Մեծ Բրիտանիայում 1942թ.-ին` այնտեղ էր տեղադրվում հրետանի և ռադիոլոկացիոն սարքավորումներ:













Murad Janira հենակետը գտնվում է Հնդկաստանում, այն հիմնվել է 13-րդ դարում և օգտագործվում էր հնդիկ ձկնորսների կողմից` մահմեդականների դեմ պայքարելու համար:












Նիդեռլանդներում գտնվող Պամպուս ռազմական ամրոցը գտնվում է կղզու վրա և 17-18-րդ դարում ամրոցի պատմությունը սերտորեն կապված է Արևելա-հնդկական ընկերության հետ:










Հանրահայտ Ֆորտ Բոյարդը գտնվում է Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափին: Ամրոցի շինարարությունը սկսվել է 1801թ.-ին և ավարտվել է 1857թ.-ին:
 Սկսած 1980 թ.-ից հեռուստաընկերությունները ամրոցում զվարճալի ծրագրեր են նկարահանում:







Ռուսաստանում գտնվող Ալեքսանդր 1-ին կայսեր ամրոցը կառուցվել է 1838-1845 թթ.-ին և ամրոցում տեղակայվում էր 137 թնդանոթները








Դե Լուվուա ամրոցը կառուցվել է 1690թ.-ին, օգտագործվել է ռազմական նպատակներով, իսկ 1929թ.-ին ամրոցում բացվել է պատմական թանգարան:







Flakfortet դանիական ամրոցը գտնվում է Կոպենհագենի և Մալմեյի մոտ, իսկ ամրոցի շինարարությունը իրականացվել է 1910-1915թթ.-ին:








1974 թ.-ին այն գնվել է շվեդական ընկերության կողմից և օգտագործվում է որպես զբոսանավերի կայանատեղի:





























































Murad Janira հենակետը գտնվում է Հնդկաստանում, այն հիմնվել է 13-րդ դարում և օգտագործվում էր հնդիկ ձկնորսների կողմից` մահմեդականների դեմ պայքարելու համար:




































25 ամենաանսովոր նստարանները, որոնք զարդարում են քաղաքները և զվարճացնում քաղաքացիներին:

Հնում նստարանները բազմաֆունկցիոնալ կահույքի դեր են կատարել: Նրանց վրա և́ նստում էին, և́ քնում: Նստարանի տակի տարածքը հաճախ օգտագործվել է որպես գրապահոց:


Այսօր էլ մարդկային այդ հայտնագործությունը չի կորցնում իր արդիականոթյունը` տեղ գտնելով տներում, փողոցներում և այգիներում:


6027205-R3L8T8D-600-shark
Նստարան շնաձկան երախում, Բանկոկ
alt
Նստարան-գիրք Ստամբուլում
alt
Ամրակ-նստարան Միլան
alt
Անմիջապես մայթեզրին
alt
Նստարան միայն ծխողների համար
alt
Վազիր Nike
alt
Խաղաքարտերից նստարան Մեխիկոյում
alt
Շնորհակալական նամակ նստարանի տեսքով, որը տեղադրված է Բրիստոլում հիվանդանոցի դիմաց
alt
Նստարան, որի բռնակի միջոցով կարելի է թաց մասը փոխարինել չորով
alt
Բազմահարկ նստարան
alt
Սոցիալական նստարան L-U
alt
Հարմարավետ բույն
altalt
Վճարովի նստարաններ գամասեղներով: Գցում ես մանրադրամը, ասեղները հեռանում են, իսկ երբ վճարված ժամանակը վերջանում է, պետք է հասցնել վեր կենալ, քանի դեռ ասեղները չեն հայտնվել:
alt
alt
Նստարան, որը մտերմացնում է
altԱռանձգական նստարան
alt
Ճոճանակ-նստարան
alt
Կոճղ-նստարան
alt
Նստարան կանեփի տերև
alt
Հսկա նստարան
alt
Հեծանիվ նստարան դիզայներ Սեբաստիան Էրազուրիզից
alt
Համեղ նստարան
alt
alt
Superette հագուստի բրենդը տեղադրել է իր գովազդը նստարանի վրա, որը տպվում է այնտեղ նստող կարճ կիսաշրջազգեստ հագած աղջիկների ոտքերին և մնում գրեթե մեկ ժամ:
alt
Նստարան անհրաժեշտ վայրում
alt
Նստարան «Ռոմեո և Ջուլիետ»
alt
«Գնահատեք, որքան դժվար կարող է լինել ուղղակի նստելը»: Pampers-ի գովազդ
alt


Միլլ Էնդս այգին համարվում է ամենափոքրը  աշխարհում: Այն  գտնվում է ամերիկյան Պորտլենդ քաղաքում` երկու փողոցների խաչմերուկում: Այգին ունի 0.292 քառակումի մետր տարածք և 0.62 մետր բարձրություն ունեցող ծառ, որը աճում է նրա անմիջապես կենտրոնում:



















































Այս աղջկան հողին են հանձնել մոտավորապես 500 տարի առաջ: Այս 500 տարիների ընթացքում աղջիկը մնացել է սառույցի մեջ և այդ է պատճառը որ աղջկա տեսքը այսպիսի բարենպաստ է: Աղջկա տարիքը մոտ 14-15 տարեկան է, աղջկա կողքին նաև հայտնաբերել են 7 ամյա տղայի և 6 ամյա աղջկա:


















































Комментариев нет:

Отправить комментарий