Սպորտ

Մոուրինյո. Այս խաղում ոչ ոք արժանի չէր հաղթելու կամ պարտվելու

Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել, սակայն լավ էին գործում պաշտպանությունում, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին՝ 0։0։
«Կարծում եմ, որ այս խաղում ոչ ոք արժանի չէր հաղթելու կամ պարտվելու։ Երկրպագուների համար ավելի լավ կլիներ, եթե գոնե մեկ գոլ լիներ, սակայն մարտավարության տեսանկունից գերազանց հանդիպում էր։
Ոչ ոք չի զղջա նման արդյունքի համար։ Կարծում եմ, որ շատ կարեւոր միավոր վաստակեցինք։ Տխուր եմ, քանի որ սխալվում էին շատ պարզ իրավիճակներում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։


ՊՍԺ-ն 40 միլիոն եվրո է առաջարկել Պեդրոյի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին, հաղորդում է Marca-ն։
Ֆրանսիայի չեմպիոնը 26-ամյա իսպանացու համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո։ Խաղացողը դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի նախորդ խաղարկությունում Պեդրոն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 28 հանդիպման եւ դարձել 7 գոլի հեղինակ։

Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում ընդունել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, ինչի շնորհիվ կատալոնական ակումբը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 0։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին գործում հյուրերը, սակայն հիանալի խաղաց Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը՝ մի քանի անգամ փրկելով կատալոնական ակումբին։ Հանդիպման 83-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի նկատմամբ խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Աթլետիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը։ Խաղի 87-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարվածից հետո գնդակը դիպչեց դարպասի հորիզոնական ձողին։
Իսպանիայի Սուպերգավաթ
«Բարսելոնա» - «Աթլետիկո»` 0:0 (առաջին հանդիպում՝ 1։1)
Հեռացում՝ Ֆելիպե Լուիս, 83, Արդա Թուրան, 90 (երկուսն էլ՝ «Աթլետիկո»)

The Guardian. Էտո՝Օ-ն մեկ տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն մեկ տարվա պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսիի» հետ եւ մեկ մրցաշրջանի համար կստանա 7 միլիոն ֆունտ ստերլինգ։
Սուլեյման Քերիմովի ակումբը կամերունցի ֆուտբոլիստի  տեղափոխության համար Ռոման Աբրամովիչից կստանա 5 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ Ֆուտբոլիստի եւ «Չելսիի» ներկայացուցիչները բանակցություններն ավարտել են օգոստոսի 28-ին։ Էտո՝Օ-ն արդեն ժամանել է Լոնդոն եւ բուժզննում կանցնի։
Էտո՝Օ-ին գնելու ցանկություն ունեին նաեւ Միլանի «Ինտերը» եւ Քաթարի «Ալ Գարաֆեն»։ 


Չեմպիոնների լիգա. «Միլանը» դուրս եկավ խմբային փուլ, «Լիոնը» հրաժեշտ տվեց մրցաշարին

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի եւս երեք հանդիպումներ։ Իտալական «Միլանը» 3։0 հաշվով հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին՝ նվաճելով խմբային մրցաշարի ուղեգիր։ Իտալական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Քեւին-Փրինս Բոատենգը։ Մեկ անգամ աչքի ընկավ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին։
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոնին»։ Դուբլի հեղինակ դարձավ Կարլոս Վելան։ Չեխական «Վիկտորիան» հյուրնըկալվելիս հաղթեց սլովենական «Մարիբորին»՝ 1։0։ 

«Մարիբոր» (Սլովենիա) - «Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա)՝ 0։1 (առաջին հանդիպում՝ 1։3)
Ստանիսլավ Տեչլ, 3
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2։0 (առաջին հանդիպում՝ 2։0)
Կարլոս Վելա, 67, 93
«Միլան» (Իտալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1։1)
Քեւին-Փրինս Բոատենգ, 9, 77, Մարիո Բալոտելի, 55


Ռոնալդուն չի մասնակցի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը

Մադրդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնել Մոնակո, որտեղ օգոստոսի 29-ին հայտնի կդառնա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը ՈւԵՖԱ-ի վարկածով (UEFA Best Player in Europe Award)։

«Ռեալը» օգոստոսի 29-ին ընկերական հանդիպում ունի «Դեպորտիվոյի» հետ։ Երեւանի ժամանակով 21.00-ին կմեկնարկի Trofeo Teresa Herrera-ի հանդիպումը։ Ռոնալդուն մնացել է ակումբի տրամադրության տակ, հաղորդում է AS-ը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստին մրցանակին հավակնում են Ռոնալդուն, Մեսին եւ Ռիբերին։


Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանությունը

Օգոստոսի 29-ին Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի վիճակահանությունը։ Խմբային փուլում սպասվում են այնպիսի համակարտություններ, ինչպիսիք են «Ռեալ» - «Յուվենտուս», «Բարսելոնա» - «Միլան», «Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի», «Բորուսիա» - «Նապոլի»։

Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Շախտյոր» (Ուկրաինա)

«Բայեր» (Գերմանիա)

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)

B խումբ

«Ռեալ» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Կոպենհագեն» (Դանիա)

C խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա)

ՊՍԺ (Ֆրանսիա)

«Օլիմիպիակոս» (Հունաստան)

«Անդերլեխտ» (Բելգիա)

D խումբ

«Բավարիա» (Գերմանիա)

ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Վիկտորիա» (Չեխիա)

E խումբ

«Չելսի» (Անգլիա)

«Շալկե» (Գերմանիա)

«Բազել» (Շվեյցարիա)

«Ստյաու» (Ռումինիա)

F խումբ

«Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա)

«Բորուսիա» (Գերմանիա)

«Նապոլի» (Իտալիա)

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա)

«Աթլետիկո» (Իսպանիա)

«Զենիթ» (Ռուսաստան)

«Աուստրիա» (Ավստրիա)

H խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա)

«Միլան» (Իտալիա)

«Այաքս» (Հոլանդիա)


Օգոստոսի 29-ին Մոնակոյում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով «Ոսկե գնդակը», հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

30-ամյա ֆրանսիացին ստացավ 36 ձայն՝ առաջ անցնելով արգենտինացի Լիոնել Մեսիից (13 ձայն) եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից (3 ձայն)։ Ռիբերին մրցանակը ստացավ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ռիբերին «Բավարիայի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ Գերմանիայի առաջնությունում, նվաճել Գերմանիայի գավաթը։


Bavaria Vs Chelsea



Idnes.cz. Չեխիայի հավաքականը պետք է զգուշանա եվրոպական նոր սուպերաստղ Հենրիխ Մխիթարյանից


Հայերը շատ ուժեղ հարձակում ունեն։ Մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականները, որոնք կարող են չորս գնդակ ուղարկել Դանիայի դարպասը, 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա - Հայաստան հանդիպման նախօրեին գրում է չեխական Idnes.cz պարբերականը։

«Չեխիայի հավաքականը պետք է զգուշանա եվրոպական նոր սուպերաստղ Հենրիխ Մխիթարյանից, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»։ Հայաստանի հավաքականի հարձակողան ոճի մյուս բոլոր ֆուտբոլիստները նույնպես վտանգավոր են։ Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրպագուներին կոչ են արել աջակցել թիմին։ Այժմ ճիշտ ժամանակն է, նահանջելու տեղ այլեւս չկա»,- գրում է Idnes.cz-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Պրահայի «Էդեն Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Չեխիա - Հայաստան՝ 1:2. Գեւորգ Ղազարյանը փրկեց խաղը


Չեխիա - Հայաստան՝ 2։1 Karlen Mkrtchyan Super goal


Աշխարհի Գավաթ-2014. Օրվա բոլոր ընտրական հանդիպումների արդյունքները

Եվրոպայում տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները: Ընտրական փուլի ավարտին մնում է երեք տուր: Հաջորդ տուրը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի դանիացիներին:










Մակեդոնիա - Ուելս՝ 2:1
Տրիչկովսկի, 21, Տրայկովսկի, 80 - Ռեմսի 39 (11մ)
Սերբիա - Խորվաթիա՝ 1:1
Միտրովիչ, 66 - Մանջուկիչ, 53
Հեռացումներ՝ Մատիչ, 75 - Շիմունիչ, 80
Շոտլանդիա - Բելգիա՝ 0:2
Դեֆուր, 38, Միրալյաս, 89

Չեխիա - Հայաստան՝ 1:2
Ռոսիցկի, 70 – Մկրտչյան, 31, Ղազարյան, 90+2
Մալթա - Դանիա՝ 1:2
Ֆաիլա, 38 – Անդրեասեն 2, Կամիլերի, 53 (ինքնագոլ)
Իտալիա - Բուլղարիա՝ 1:0
Ջիլարդինո, 38

















Ղազախստան - Ֆարերներ՝ 2:1
Նուրդալետով, 50 (11), Ֆինոնչենկո, 63 – Բենյամինսեն, 23
Իռլանդիա - Շվեդիա՝ 1:2
Քին, 21 – Էլմանդեր, 33, Սվենսոն, 57
Գերմանիա - Ավստրիա՝ 3:0
Քլոզե, 33, Կրոոս, 51, Մյուլեր, 88















D խումբ

Ռումինիա - Հունգարիա՝ 3:0

Մարիկա, 2, Պինտիլիյ, 31, Տենասե, 88

Թուրքիա - Անդորրա՝ 5:0


Բուլուտ, 35, 39, 68, Յըլմազ, 61, Թուրան, 90


Էստոնիա - Հոլանդիա՝ 2:2
Վասիլեւ, 18, 57 – Ռոբեն, 2, Վան Պերսի, 90 (11մ)
Հեռացում՝ Պիյրոյա, 90 (Էստոնիա)
Նորվեգիա - Կիպրոս՝ 2:0
Էլյունուսի, 43, Քինգ 66
Շվեյցարիա - Իսլանդիա՝ 4:4
Լիխշտայներ, 15, 30, Շեր, 27, Ջեմաիլի, 54 (11մ) – Գուդմունդսոն, 2, 68, 90, Սիգուրսոն, 56
Սլովենիա - Ալբանիա՝ 1:0
Կամպլ, 19
Ռուսաստան - Լյուքսեմբուրգ՝ 4:1
Կոկորին, 1, 36, Կերժակով, 60, Սամեդով, 90+1 – Յոախիմ, 90
Հյուսիսային Իռլանդիա - Պորտուգալիա՝ 2:4
Մակոլի, 36, Ուորդ, 52 – Ալվեշ, 2, Ռոնալդու, 68, 77, 83
Հեռացումներ՝ Բրանտ, 60, Լաֆերտի, 80 – Պոշտիգա, 43
Լատվիա - Լիտվա՝ 2:1
Բուլվիտիս, 20, Զյուզին, 42 – Մատուլեւիչուս, 44
Բոսնիա - Հերցեգովինա - Սլովակիա՝ 0:1
Պեչովսկի, 77
Լիխտենշտեյն - Հունաստան՝ 0:1
Միտրոգլու 72
Հեռացումներ՝ Հասլեր, 66 – Հոլեբաս, 59
Ուկրաինա - Սան Մարինո՝ 9:0
Դեւիչ, 11, Սելեզնյով, 26, Էդմար, 32, Խաչերիդի, 45, 54, Կոնոպլյանկա, 50, Բեզուս, 63, Ֆեդեցկի, 74, Ռակիցկի, 90
Լեհաստան - Չեռնոգորիա՝ 1:1
Լեւանդովսկի, 16 – Դամյանովիչ, 11
Անգլիա - Մոլդովա՝ 4:0
Ջերարդ, 12, Լամբերտ, 27, Ուելբեք, 45, 50
Վրաստան - Ֆրանսիա՝ 0:0
Ֆինլանդիա - Իսպանիա՝ 0:2
Ալբա, 19, Նեգրեդո, 86


Կլոպ. Շատ հետաքրքիր կլինի խաղալ «Նապոլիի» հետ




Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իտալական «Նապոլիի» հետ հանդիպմանը։ Գերմանացի մասնագետը խոսել է իտալական ակումբի հետ սպասվող հետաքրքիր խաղի, ինչպես նաեւ մրցակցի երկրպագուների մասին։

«Շատ հետաքրքրիր կլինի խաղալ «Նապոլիի» հետ, քանի որ այն մեծագույն Դիեգո Մարադոնայի թիմն է։ Այդ թիմը հիանալի երկրպագուներ ունի, որոնք իրենց մասին կհայտարարեն դեռ հանդիպումից առաջ. նրանք կլինեն մեր հյուրանոցի մոտ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ F խմբի «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին «Սան Պաուլու» ստադիոնում։

Շաբաթվա լավագույն գոլերը


Վենգեր. Օզիլ - Ուիլշիր զույգը գրավիչ կլինի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ թիմի նորեկ Մեսութ Օզիլի եւ Ջեք Ուիլշիրի միջեւ հակասություն չի լինի, իսկ նրանց զույգը գրավիչ կլինի կենտրոնում: Արսեն Վենգերը մեծ սպասումներ ունի կիսապաշտպանների այդ զույգից:

Սպասվում է, որ սեպտեմբերի 14-ին Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը նորամուտը կնշի Անգլիայի Պրեմյեր լիգայում «Սանդերլենդի» դեմ:

«Ջեք Ուիլշիրն իրեն ավելի լավ է զգում ավելի խորը դիրքում, իսկ Օզիլն ավելի առաջ քաշված է: Այդ պատճառով չեմ կարծում, որ նրանց միջեւ հակասություն կլինի:  Արդեն մի քանի տարի հետեւում եմ Ուիլշիրին: Նա սիրում խորքում գործել, գնդակ ստանալ եւ օգուտ ստանալ, եւ դարձյալ կրկնել դա: Օզիլը նախընտրում է խաղալ ենթահարձակվողի դիրքում»,- Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արսենալը» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարեց 50 միլիոն եվրո:

WBC-ին Վիտալի Կլիչկոյի մրցակցին կորոշի նոյեմբերին



Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ամենամյա հավաքի ժամանակ կհայտարարի պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի մրցակցի անունը, հաղորդում է World Boxing News-ը։



Կլիչկոն պետք է պաշտպաներ տիտղոսը կանադացի Բերմեյն Ստիվերնի հետ մենամարտում, սակայն ուկրաինացին ցանկանում է կարիերան ավարտել Դեւիդ Հեյի հետ մենամարտով։



Կլիչկոյի հետ մենամարտելու իրավունք ստանալու համար Հեյը դեռ պետք է հաղթի Թայսոն Ֆյուրիին։



WBC-ի ամենամյա հավաքը տեղի կունենա նոյեմբերի 3-ից 9-ը Թաիլանդում։


Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է Crash.net-ը։

Ցուցակում ներառվել են 2012-ի հունիսից 2013-ի հունիս ընկած ժամանակահատվածում ամենաշատ գումար վաստակած ավտոարշավորդները։ Առաջին տեղում է «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, ով հանդես է գալիս Ֆորմուլա-1-ում: Նա տարեկան 30 միլիոն եվրո է վաստակում։

Լավագույն տասնյակում ամենաշատ տեղերը զբաղեցրել են անդրօվկիանոսյան «ՆԱՍԿԱՐ» ավտոարշավի մասնակիցները։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդների տասնյակ

1. Ֆերնանդո Ալոնսո (Ֆորմուլա-1)՝ 30 միլիոն դոլար (28 միլիոն աշխատավարձ եւ 2 միլիոն գովազդ)

2. Լյուիս Հեմիլթոն (Ֆորմուլա-1)՝ 27,5 միլիոն դոլար (26 միլիոն աշխատավարձ եւ 1,5 միլիոն գովազդ)

3. Դեյլ-Էրնխարդտ կրտսեր («ՆԱՍԿԱՐ»)՝ 26 միլիոն դոլար (13 միլիոն աշխատավարձ եւ 13 միլիոն գովազ)

4. Ջիմի Ջոնսոն («ՆԱՍԿԱՐ»)՝ 24 միլիոն դոլար (17,3 միլիոն աշխատավարձ եւ 6,7 միլիոն գովազդ)

5. Վալենտինո Ռոսի (MotoGP)՝ 22 միլիոն դոլար (12 միլիոն աշխատավարձ եւ 10 միլիոն գովազդ)

6. Թոնի Ստյուարտ («ՆԱՍԿԱՐ»)՝ 18,5 միլոն դոլար (12,5 միլիոն աշխատավարձ եւ 6 միլիոն գովազդ)

7. Ջեֆ Գորդոն («ՆԱՍԿԱՐ»)՝ 18,2 միլիոն դոլար (12,7 միլիոն աշխատավարձ եւ 5,5 միլիոն գովազդ)

8. Սեբաստիան Ֆետել (Ֆորմուլա-1)՝ 18 միլիոն դոլար (17 միլիոն աշխատավարձ եւ 1 միլիոն գովազդ)

9. Դանիկա Պատրիկ («ՆԱՍԿԱՐ»)՝ 15 միլիոն դոլար (6 միլիոն աշխատավարձ եւ 9 միլիոն գովազդ)

10. Ջենսոն Բատոն (Ֆորմուլա-1)՝ 14 միլիոն դոլար (14 միլիոն աշխատավարձ)


«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբիին, հաղորդում է Goal.com-ը:
Իսպանիայի հավաքականի խաղացողը վնասվածքի պատճառով չօգնեց «Մանչեսթեր Սիթիին» «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում եւ Պլզենի «Վիկտորիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում: Սակայն Սիլվան արդեն մարզվում է ընդհանուր խմբում եւ պետք է պատրաստ լինի սեպտեմբերի 22-ի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Սիթին» առաջին շրջանի խաղում սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Յունայթեդին», սակայն «Օլդ Տրաֆորդում» հաղթեց 2:1 հաշվով:
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը սեպտեմբերի 22-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 19.00-ին:


Գվարդիոլան պարում է


Համացանցում լայն արձագանք է գտել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` մարզումներից մեկի ժամանակ ցուցադրած պարը:

«Զենիթը» տուգանվեց Չեչնիայի դրոշն այրելու համար



Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» խուսափել է որակազրկումից եւ միայն կտուգանվի թիմի երկրպագուների կողմից «Թերեկի» հետ հանդիպման ժամանակ Չեչնիայի Հանրապետության դրոշն այրելու համար, հաղորդում է Sport-express-ը:
Տեսագրությունն ուսումնասիրելուց հետո բացահայտվել է դրոշն այրած ֆուտբոլասերը: Ուսով ազագանունով քաղաքացին եղել է «Զենիթի» հանդիպումների տարեկան բաժանորդագրության տեր: Նա զրկվել է դրանից:
«Զենիթը» Ռուսաստանի ֆուտբոլային միությանը կվճարի կես միլիոն ռուբլի, հայտնել է ՌՖՄ-ի կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը:

Երեւանը՝ 2020թ. Եվրոպայի առաջնությունն ընդունելու թեկնածուների թվում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն հաստատել է այն երկրների ցուցակը, որոնք հավակնում են 2020թ. Եվրոպայի առաջնությունն ընդունելուն։ 32 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակի մեջ է մտել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Մրցաշարի հանդիպումները կընդունեն 13 երկրների 13 քաղաքներ։ ՈւԵՖԱ-ի գործկոմը 13 քաղաքների անունների մասին որոշումը կկայացնի 2014-ի սեպտեմբերի 25-ին։
Հայտացուցակը հետեւյալ տեսքն ունի.
Հայաստան (Երեւան). Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Մակեդոնիա (Սկոպյե), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա), Պորտուգալիա (Լիսաբոն), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Շվեդիա (Սոլնա), Շվեյցարիա (Բազել), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիեւ, Դոնեցկ), Ուելս (Քարդիֆ)։

Ամենաշատ եկամուտ ստացած ակումբները

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ եկամուտ ստացած ակումբը Մախաչկալայի «Անժին» է. տեղեկացնում է Transfermarket-ը: Մախաչկալայի թիմն ամենաշատ եկամուտը ստացել է Վիլյանի տրանսֆերի վաճառքից՝ 39 մլն եվրո: Եռյակում են գտնվում նաև «Տոտենհեմն» ու «Ռեալը»:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. «Անժի» – 136,4  մլն եվրո
2. «Տոտենհեմ» – 118 մլն
3. «Ռեալ» – 114,5 մլն
4. «Ռոմա» – 104,9 մլն
5. «Սեվիլյա» – 90,4 մլն
6. «Ատլետիկո» – 78 մլն
7. «Պորտու» – 74,6 մլն
8. «Սանտոս» – 70,2 մլն
9. «Նապոլի» – 67,7 մլն
10. «Շախտյոր» – 67,5 մլն


Այսօր Մեսին եւ նրա հայրը կկանգնեն դատարանի առաջ

Սեպտեմբերի 27-ին կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Մեսին դատարանի առաջ կկանգնեն, հաղորդում է AS-ը։
Շարունակվում է հարկերից խուսափելու գործով հետաքննությունը։ Մեսին արդեն վճարել է 5 միլիոն եվրո 2007-ից 2009-ը ժամանակահատվածի եւ 10 միլիոն եվրո՝ 2009-ից 2011-ի համար։
Դատավարությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 17-ին, սակայն արգենտինացու դատապաշտպան Կրիստոֆեր Մարտելն այն տեղափոխել է սեպտեմբերի 27-ին։


Լիոնել Մեսին ժամանել է դատավարությանը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Գավայի դատարան, որտեղ կմասնակցի հարկերից խուսափելու գործով դատավարությանը, հաղորդում էSport.es-ը։
Դատարանի շենքի դիմաց հավաքվել են ֆուտբոլիստի մի քանի տասնյակ երկրպագուներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել արգենտինացուն։
Հիշեցնենք, որ Մեսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։ Նա արդեն վճարել է 5 միլիոն եվրո 2007-ից 2009-ը ժամանակահատվածի եւ 10 միլիոն եվրո՝ 2009-ից 2011-ի համար։

Բալոտելի. Հավատացեք՝ եւ Մեսին, եւ Ռոնալդուն բարկանում են, երբ նրանց ոտքերին են հարվածում


Գիտեմ, որ հարվածները խաղի բաղկացուցիչ մասն են, սակայն չեմ ցանկանում կարիերաս 28 տարեկանում ավարտել, հայտարարել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին։
«Հավատեք՝ ե՛ւ Մեսին, ե՛ւ Ռոնալդուն բարկանում են, երբ նրանց ոտքերին են հարվածում։ Հասկանում եմ, որ պետք է ավելի ուժեղ եւ հանգիստ լինել։ Նաեւ հասկանում եմ, որ պետք է կարողանամ զսպել ինձ, եթե ցանկանում եմ ամենաբարձր մակարդակ դուրս գալ»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ Բալոտելին ներողություն էր խնդրել Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ իր վարքի համար։ 


Մարիո Գյոտցեն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Կարծում եմ, որ Մխիթարյանը լավ է խաղում, ասել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով խոսել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Կարծում եմ, որ Մխիթարյանը լավ է խաղում: Երեւում է, որ նա կարողանում է խաղալ եւ կարող է «Բորուսիային» օգտակար լինել ինչպես Գերմանիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում»,- Գյոտցեի խոսքը մեջբերում էGoal.com-ը:
Գերմանիայի հավաքականի խաղացողն անդրադարձել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հնարավոր տեղափոխությանը «Բավարիա»:
«Շատ ուրախ կլինեմ, եթե Լեւանդովսկին համալրի «Բավարիայի» կազմը: «Բորուսիայում» մենք շատ լավ էինք հասկանում միմյանց»,- ասել է 21-ամյա Գյոտցեն, ով 2013-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա»:


Մեսին հանգիստ չի ստանա. նա կհրավիրվի Արգենտինայի հավաքական

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կհրավիրվի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Պերուի եւ Ուրուգվայի թիմերի հետ Արգենտինայի հավաքականի հանդիպումներին, հաղորդում էMarca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կարող է հանգիստ ստանալ, քանի որ Արգենտինայի հավաքականը արդեն նվաճել է 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը։
Արգենտինայի թիմի հավաքին կմասնակցի նաեւ կատալոնական ակումբի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, ով այժմ ապաքինվում է վնասվածքից:


Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին կմենամարտի Ջովանի Դե Կարոլիսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին մենամարտ կանկացնի իտալացի Ջովանի Դե Կարոլիսի հետ, հաղորդում է BoxingScene.com։
«Վերջապես հայտնի դարձավ մրցակցիս անունը։ Այժմ մարզիչիս՝ Ուլի Վեգների հետ պետք է տեսանյութերի միջոցով ուսումնասիրենք նրան»,- ասել է Աբրահամը։
Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից առաջինն է։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

«Ռեալը» պարտվեց մադրիդյան դերբիում


Մադրիդի «Ռեալն» առաջին պարտութունը կրեց ֆուտբոլի Իսպանիայի 2013/2014թթ. առաջնությունում: Պրիմերայի 7-րդ տուրում Արքայական ակումբը մադրիդյան դերբիում պարտվեց «Աթլետիկոյին»:
«Սանտիագո Բերնաբեու» ստադինում կայացած խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Աթլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, ում ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի հավաքականը: Առաջին խաղակեսում «Ռեալը» չէր կարողանում իրական գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, իսկ «Աթլետիկոն» երբեմն պատասխանում էր վտանգավոր հակագրոհներով:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: Կարլո Անչելոտիի թիմի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, թեեւ փոխարինման էր դուրս եկել թիմի աստղային նորեկ Գարեթ Բեյլը: Հիանալի թիմային խաղով աչքի ընկնող «Աթլետիկոն» շատ վստահ էր գործում եւ կարող էր նաեւ կրկնապատկել առավելությունը, եթե չլիներ «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսի վստահ խաղը:
Նախորդ անգամ «Աթլետիկոն» «Ռեալին» Իսպանիայի առաջնությունում հաղթել էր 1995-ին: 
Դիեգո Սիմեոնեի թիմը տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը եւ, հավաքելով 21 միավոր, հավասարվեց առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Ռեալը» 16 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր 
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 0:1
Դիեգո Կոստա, 11

Յուրգեն Կլոպ. Հետեւություններ ենք արել «Նապոլիից» կրած պարտությունից

Վերլուծել ենք «Նապոլիի» դեմ խաղը՝ կատարելով հետեւություններ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մեկնաբանել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Վերլուծել ենք «Նապոլիի» դեմ խաղը՝ կատարելով հետեւություններ: «Ֆրայբուրգի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում մենք հանդես եկանք առավելագույն հնարավորություններով եւ դա բավարար հաճույք էր: Հաշվի մեջ առաջ անցնելով՝ մենք չփակվեցինք պաշտպանությունում: Կարծում եմ՝ առաջին խաղակեսը նույնպես հաջող ստացվեց: Թիմի պրեսինգը գոհացրեց ինձ, իսկ Լեւանդովսկին խփեց անկրկնելի գոլ»,- Կլոպի խոսքը մեջբերում էGoal.com-ը:
Գերմանացի մասնագետը խոսել է նաեւ ֆրանսիական «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի մասին. «Մեզ լուրջ փորձություն է սպասվում: Կլինի տնային խաղ՝ լեփ-լեցուն ստադինում»:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Մարսել» խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին Դորտմունդում:

Լեո Մեսին բաց կթողնի «Սելթիկի» դեմ խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով չի մասնակցի շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին, գրում է Mundo Deportivo-ն:
26-ամյա արգենտինացին մկանային վնասվածք էր ստացել«Ալմերիայի» դեմ իսպանականՊրիմերայի 7-րդ տուրի խաղում՝ փոխարինվելով 28-րդ րոպեին: Մեսիի ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ շաբաթ:
«Սելթիկ» - «Բարսելոնա» խաղը կկայանա հոտկեմբերի 1-ին Գլազգոյում:

«Արսենալը»՝ միանձնյա առաջատար

Անգլիական Պրեմյեր լիգան 6-րդ տուրից հետո ունեցավ միանձնյա առաջատար: Լոնդոնի «Արսենալն» Ուելսում 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Հյուրերից ընդմիջումից հետո աչքի ընկան գերմանացի 18-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին եւ ուելսցի Աարոն Ռեմզին, իսկ «Սուոնսիից»՝ անգլիացի Բոն Դեւիսը:
6-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 15 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» հավաքել է 13 միավոր, իսկ «Սուոնսին»՝ 7:
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Սունսի» - «Արսենալ»՝ 1:2
Բոն Դեւիս, 82 – Սերժ Գնաբրի, 58, Աարոն Ռեմսի, 62

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1։1. Ջոն Թերին փրկեց հյուրերին

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում ընդունել էր «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

19-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի փոխանցումից հետո աչքի ընկավ «Տոտենհեմի» իսլանդացի կիսապաշտպան Գոլֆի Սիգուրդսոնը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Թերին հավասարեցրեց հաշիվը՝ 1։1, իսկ 81-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը։

Լոնդոնյան դերբիից հետո «Տոտենհեմն» ունի 13 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» առաջատարին զիջում է երկու միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1։1

Գոլֆի Սիգուրդսոն, 19 - Ջոն Թերի, 65

Հեռացում՝ Ֆերնանդո Տորես, 81 («Չելսի»)



Պրիմերա. «Բարսելոնայի» լավագույն մեկնարկը

Կատալոնական «Բարսելոնան» ակումբի պատմության մեջ լավագույն մեկնարկը գրանցեց Պրիմերայում: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կատալոնացիները մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեցին Պրիմերայի նորեկ «Ալմերիային»՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով 7 րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ընդմիջումից հետո բրազիլացի պաշտպան Ադրիանոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:

Առաջատար «Բարսելոնան» վաստակեց 21 միավոր: Այս տուրում կատալոնացիներին կարող է հավասարվել միայն երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն», որը մադրիդյան դերբիում կխաղա «Ռեալի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 0:2

Լիենել Մեսի, 21, Ադրիանո, 56

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» կախարդ


Ձեր ուշադրության ենք ներկայացնում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված տեսահոլովակը։
24-ամյա կիսապաշտպան «Բորուսիա» է տեղափոխվել ամռանը, սակայն հասցրել է հաստատվել թիմի մեկնարկային կազմում եւ դառնալ գերմանական ակումբի հարձակման գծի առաջատարներից մեկը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը։
Հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկորրդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը կխաղա ֆրանսիական «Մարսելի» հետ, իսկ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բորուսիայի» մեկնարկային կազմում։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Վրեժի ծարավ Յուրգեն Կլոպը չի մոռացել «Մարսելից» կրած պարտությունները

2 տարի առաջ լավ խաղ ցուցադրեցինք «Մարսելի» դեմ հանդիպումներում, սակայն պարտվեցինք մեծ տարբերությամբ, իսկ հիմա զգացվում է վրեժի ծարավը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը խոսել է ֆրանսիական «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի մասին:
«Այսօր իմ կոլեգային ասել եմ, որ փորձը չես կարող գնել: Այն պետք է հավաքել, իսկ մենք արդեն ունենք բավական փորձ: 2 տարի առաջ լավ խաղ ցուցադրեցինք «Մարսելի» դեմ հանդիպումներում, սակայն պարտվեցինք մեծ տարբերությամբ, հատկապես՝ Մարսելում: Տանը նույնպես հաջողության չհասանք: Հիմա զգացվում է վրեժի ծարավը: Չեմ ասի, որ այն մեծ է, սակայն դեռ կա:
Հնարավորություններ ունենք հավաքել միավորներ, որոնք կորցրել ենք Նեապոլում: «Նապոլիից» կրած պարտությունը ոչինչ չի փոխում այս խաղի վերաբերյալ: Հաղթողը լավ հնարավորություններ կստանա: Մենք խաղում ենք տանը, այդ պատճառով մեծ ճնշման տակ ենք, իսկ դա նորմալ է:
«Մարսելը» լավ է սկսել ներքին առաջնությունուը: Որոշ ֆուտբոլիստներ մեր դեմ խաղացել են 2 տարի առաջ: Մարսելցիները ցույց են տալիս շատ արագ ֆուտբոլ՝ գրագետ ձեւով պաշտպանությունից անցնելով հարձակման եւ հակառակը: Նրանք ուժեղ են թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում, սակայն մենք նույնպես վատը չենք: «Բորուսիան» նախկինի պես գիտի, թե ինչպես պետք է խնդիրներ առաջացնել մրցակցի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Բորոսիա» - «Մարսել» խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին Դորտմունդում: «Բորոսիան» ու «Մարսելը» հանդիպել են Չեմպիոնների լիգայի 2011/2012 մրցաշարի խմբային փուլում, որտեղ ֆրանսիական ակումբը 2 հաղթանակ է տարել Յուրգեն Կլոպի թիմի նկատմամբ՝ 3:0, 3:2:

Չեմպիոնների լիգա. Անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 1-ին կանցկացվեն խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:
F խմբում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի ֆրանսիական «Մարսելին», իսկ իտալական «Նապոլին» Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ:
Առաջին տուրում «Արսենալը» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթել է «Մարսելին», իսկ դորտմունդցիներն արտագնա խաղում պարտվել է «Նապոլիին»՝ 1:2:
Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան էջում ներկայացված հավանական մեկնարկային կազմում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Բազել» (Շվեյցարիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 22:45
«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 22:45
F խումբ
«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 22:45
«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)՝ 22:45
G խումբ
«Զենիթ» (Ռուսաստան) – «Աուստրիա» (Ավստրիա)՝ 20:00
«Պորտու» (Պորտուգալիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 22:45
H խումբ
«Սելթիկ» (Շոտլանիդա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22:45
«Այաքս» (Հոլանդիա) – «Միլան» (Իտալիա)՝ 22:45

 


Իտալացի Ռոբերտո Մանչինին գլխավորեց թուրքական «Գալաթասարայը»: Անցած շաբաթ ակումբը պաշտոնանկ էր արել Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին, որի հետ համաձայնության չեն հասել նոր պայմանագրի կետերի հարցում: Բացի այդ «Գալաթասարայն» անհաջող է մեկնարկել Թուրքիայի առաջնությունում եւ 5 տուրից հետո 7 միավորով 10-րդ տեղում է, Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում էլ 1:6 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»:
Մանչինին «Գալաթասարայի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ստամբուլյան ակումբի կայքը: Մանչինին մայիսին «Մանչեսթեր Սիթիից» պաշտոնանկ արվելուց հետո գործազուրկ էր: Նրա գլխավորությամբ անգլիական ակումբը դարձել է Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: «Սիթիից» առաջ Մանչինին գլխավորել է «Ինտերը», «Ֆիորենտինան» եւ «Լացիոն»:


«Բարսելոնան» խփեց 4 գոլ՝ տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում 4:1 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ:
Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին: Իսպանացի հարձակվող Խավի Գերան առաջ մղեց «Վալյադոլիդին», բայց 4 ընդամենը րոպե անց չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը խփեց կատալոնացիների պատասխան գնդակը: Առանց Լիոնել Մեսիի խաղացող «Բարսելոնա» առաջին խաղակեսում չկարողացավ զարգացնել հաջողությունը, ինչն արեց ընդմիջումից հետո: Երկրորդ խաղակեսում Չավին, Նեյմարն ու Ալեքսիս Սանչեսն ընդգծեցին դաշտի տերերի բարձր կարգը:
Խերարդո Մարտինոյի թիմը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ վաստակելով 24 միավոր: Սա Պրիմերայում «Բարսելոնայի» լավագույն մեկնարկն էր ակումբի պատմության մեջ: Այս տուրում կատալոնացիներին կարող է հավասարվել միայն երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն», որը հոկտեմբերի 6-ին կընդունի Վիգոյի «Սելտային»:
Իսպանիայի առաջնություն8-րդ տուր 
«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»՝ 4:1
Ալեքսիս Սանչես, 14, 64, Չավի, 60, Նեյմար, 70 – Խավի Գերա, 10 

Զիդանի ու Մատերացիի արձանը՝ Քաթարում (ֆոտո)


Քաթարում հոկտեմբերի 6-ին կայացել է Ադել Աբդեսամեդի պատրաստած արձանի բացումը: Արձանը նվիրված է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացիի մասնակցությամբ հայտնի դրվագին: Հեղինակը պատկերել է այն դրվագը, երբ 2006-ի աշխարհի առաջնության եզրափակիչում Զիդանը գլխով հարվածում է Մատերացիին՝ ստանալով կարմիր քարտ, փոխանցում է AIPS-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ իտալացիները հաղթել էին հետխաղա 11 մետրանոց հարվածներով:


Ահա թե որքան ռեկորդներ գրանցվեցին Չեմպիոնների լիգայի 2 տուրից հետո.


— «Ռեալ Մադրիդը» առաջին ակումբն է որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի առաջին թ խաղերում դառնալ 10 գոլերի հեղինակ:

— Գիգսը դարձավ ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով:

— Ռոբբենը դարձավ 1 ին ֆուտբոլիստը "Բավարիաի" կազմում ով Չեմպիոնների լիգայում 5 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել:

— Խավին կրկնեց Ռաուլի ռեկորդը անցկացրած խաղերում տարած հաղթանակների թվով:

— Իբրահիմովիչը դարձավ միակ ֆուտբոլիստը ով խփեց գոլեր 5 տարբեր ակումբների կազմում- «Այաքս»,«Ինտեր», «Բարսելոնա», «Միլան» և «Ինտեր».
Goal.com-ի կարծիքով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի՝ Իտալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
«Իտալիա - Հայաստան հանդիպումը խոստանում է հետաքրքիր պայքար։ Հաղթանակի եւ մյուս հանդիպումներում բարենպաստ արդյունքների դեպքում Հայաստանը կարող է զբաղեցնել երկրորդ տեղը։ Իտալիան վիճակահանության առաջին զամբյուղում հայտնվելու համար պետք է այսօր հաղթանակ տանի։ Հայաստանի դեմ հանդիպումը նաեւ սկզբունքային կլինի Ինսինյեի համար, որը կխաղա հարազատ ստադիոնում։ «Նապոլիի» հարձակվողը 20 հատ տոմս է գնել հարազատների համար։ Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։ Եթե նա կարողանա անցկացնել կարիերայում լավագույն հանդիպումը եւ իր հետեւից տանել խաղընկերներին, ապա հնարավոր է, որ հայերը հասնեն դրական արդյունքի»,- գրում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Իտալիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին։

Մոուրինյոն չի դիտի «Էլ Կլասիկոն»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում դիտել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը:
«Դա ինձ չի հուզում: Ես չեմ դիտի այդ խաղը: Ես ցանկանում եմ, որ հաղթի «Ռեալը»: Կարծում եմ՝ հենց մադրիդցիներն էլ կհաղթեն: Սակայն ես պատրաստվում եմ ճաշել ընտանիքիս հետ, իսկ հետո քնել: Չեմ ցանկանում հույզեր կորցնել այսօր այդ խաղի վրա, քանի որ կիրակի իմ թիմը կարեւոր հանդիպում ունի»,- «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հոկտեմբերի 27-ին «Չելսին» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19.00-ին:


Մարտինո. Կփորձենք հաղթել «Ռեալին»՝ լավ խաղ ցուցադրելով

Սպասվում է երկու շատ ուժեղ թիմերի հանդիպում։ Այսպիսի խաղերում չեն լինում ֆավորիտներ։ Հարկավոր է խաղադաշտում ապացուցել ամեն ինչ, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։
«Թիմի հետ ամեն ինչ կարգին է։ Չկարողացանք հաղթել վերջին երկու խաղերում, քանի որ չցուցադրեցինք մեր խաղը։ «Ռեալի» հետ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բարդ է լինել «Բարսելոնայի» մարզիչը եւ ասել, որ ձեզ հետաքրքրում է միայն արդյունքը։ Կփորձենք հաղթել «Ռեալին»՝ լավ խաղ ցուցադրելով։
Այս խաղում չենք կարող ռիսկի դիմել, քանի որ սխալի գինը շատ մեծ է։ Պետք է խուսափել գնդակը կորցնելուց, քանի որ «Ռեալը» շատ վտանգավոր է եւ կարող է օգտվել դրանից»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ 


Բեկենբաուեր. Իբրահիմովիչն արժանի է «Ոսկե գնդակին»



Թուլություն ունեմ Զլատան Իբարհիմովիչի հանդեպ։ Նա շատ գոլեր է խփում, սակայն ավելի կարեւոր է, որ դրանք չափազանց գեղեցիկ են, ասել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վստահ է, որ ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արժանի է «Ոսկե գնդակը» ստանալուն։
«Անկասկած Իբրահիմովիչն աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է։ Հնարավոր է, որ նա դառնա հաջորդ «Ոսկե գնդակի» անակնկալը։ Դա արժանի մրցանակ կլիներ նրա համար, սակայն կարծում եմ, որ ֆավորիտն է Ֆրանկ Ռիբերին»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպման ժամանակ շվեդ հարձակվողը դարձել էր պոկերի հեղինակ։

Ալեքսիս Սանչես. «Բարսելոնայի» խաղն իդեալական չէր

«Բարսելոնայի կիսապաշատպան Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ «Էլ Կլասիկոյում
 կատալոնացիների գործողություններն իդեալական չէին, իսկ իր խփած գնդակն անսպասելի էր, փոխանցում է Mundodeportivo-ն:
«Մենք խաղացինք կոմպակտ, ինչպես եւ սպասում էինք: Շատ գոհ ենք հաղթանակից: Անկեղծ ասած, ես խփեցի շատ անսպասելի գոլ: «Բարսելոնայի» խաղն իդեալական չէր, կային բազմաթիվ սխալներ: Ուրախ ենք, որ կարողացանք իրացնել մեր գոլային պահերը եւ հաղթել»,- ասել է Ալեքսիս Սանչեսը:
Հիշեցնենք, որ Սանչեսը խփեց «Բարսելոնայի» երկրորդ գնդակը Դիեգո Լոպեսի դարպասը: Կատալոնացիները հաղթեցին 2:1 հաշվով:


Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում հաղթեց 2:1 հաշվով: 10-րդ տուրի խաղում կատալոնացիների կազմում հենց առաջին «Էլ Կլասիկոն» գոլով նշանավորեց Մարտինոյի թիմի նորեկ, Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որը Դիեգո Լոպեսի դարպասը գրավեց 19-րդ րոպեին՝ օգտագործելով Անդրես Ինյեստայի փոխանցումը: 71-րդ րոպեին «Բարսելոնայի տուգանային հրապարակում Մասկերանոյի հետ բախումից հետո ընկավ Ռոնալդուն, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց, որը պահանջում էր Ռոնալդուն:

«Ռեալի հնարավորություններից ամենաիրականը 72-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի հեռվից կատարած հարվածն էր, որից հետո դաշտի տերերին փրկեց դարպասաձողը:

Իսկ «Բարսելոնան 79-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փայլուն հարվածի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը եւ զրկեց մրցակցին խաղը փրկելու հնարավորությունից՝ 2:0:

90-րդ րոպեին Արքայական ակումբի կազմում հեղինակության գնդակը խփեց Խեսեն: Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն:

«Բարսելոնան 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 22 միավորով երրորդն է: 24 միավոր ունի Մադրիդի «Աթլետիկոն», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա - «Ռեալ՝ 2:1

Նեյմար, 19, Սանչես, 78 ՊՆ Խեսե, 90+1



«Շալկե-04» - «Բորուսիա»՝ 1:3. Մխիթարյանի երկու գոլային փոխանցումը

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Գելզենկիրխենում հյուրընկալվեց «Շալկե-04»-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմի կազմում աչքի ընկան Օբամեյանգը, Շահինը եւ փոխարինման դուրս եկած Բլաշչիկովսկին: Շահինն ու Բլաշչիկովսկին Տիմո Հիլդեբրանդի դարպասը գրավեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումներից հետո:

30-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Քեւին-Պրինս Բոատենգը:

«Բորուսիան» 25 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որը 3:2 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտայի» նկատմամբ: 25 միավոր ունի նաեւ «Բայերը»:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Շալկե-04» - «Բորուսիա» Դ.՝ 1:3

Մաքս Մեյեր, 63 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 14, Նուրի Շահին, 51, Յակուբ Բլաշչիկովսկի, 74


«Չելսին» հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, «Տոտենհեմը» բարձրացավ չորրորդ տեղ

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
«Տոտենհեմ» - «Հալ Սիթի»՝ 1:0
Ռոբերտո Սոլդադո, 80 (11մ.)



Championat.com. «Շալկեի» հետ դերբիից հետո երկրպագուները պատրաստ են ձեռքերի վրա տանել Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր առաջին դերբիի հերոսը, գրում է ռուսական «Чемпионат»-ը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ ցուցադրած խաղին։
«Մի քանի հանդիպման ընթացքում«Բորուսիայի» նորեկը վառ խաղ չէր ցուցադրում, եւ շատերը սկսել էին մտածել, որ դորտմունդցիները ճիշտ ձեռքբերում չեն կատարել: Լոնդոնում Մխիթարյանը շատ կարեւոր գոլ խփեց «Արսենալին», իսկ Գելզենկիրխենում այնպիսի խաղ ցուցադրեց, որ երկրպագուները պատրաստ են ձեռքերի վրա տանել նրան»,- գրում է ռուսական կայքը։
Հիշեցնենք, որ «Շալկեի» հետ դերբիում Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» հաղթել է 3։1 հաշվով։
Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում կայացավ կատալոնական դերբին: Գործող չեմպիոն «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում ընդունեց «Էսպանյոլին» եւ 11-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:
Խերարդո Մարտինոյի թիմը տարածքային եւ խաղային նկատելի առավելություն ուներ, սակայն ընդամենը մեկ անգամ գրավեց «Էսպանյոլի» դարպասապահ Ֆրանսիսկո Կասիլյայի դարպասը: «Բարսելոնայի» հաղթական գնդակը 68-րդ րոպեին խփեց Չիլիի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, ով աչքի ընկավ բրազիլացի Նեյմարի հիանալի փոխանցումից հետո:
Կատալոնացիներն ունեն 34 միավոր եւ 4 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էսպանյոլը» 15 միավոր 8-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր 
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1:0
Ալեքսիս Սանչես, 68



Դորտմունդի «Բորուսիան» 6 գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը

Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Շտուտգարտին» եւ կամային հաղթանակ տարավ 6:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Շտուտգարտի» թունիսցի պաշտպան Կարիմ Հագին, սակայն հյուրերի ուրախությունը երկար չտեւեց: 19-րդ րոպեին հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն առաջին գոլը խփեց «Բորուսիայի» կազմում, իսկ 3 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն առաջ մղեց դորտմունդցիներին: Յուրգեն Կլոպի թիմի առավելությունն աստիճանաբար մեծանում էր, բայց առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Ընդմիջումից հետո դորտմունդցիները խփեցին եւս 4 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: Նախ 2 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում: Դա Հենրիխի չորրորդ գոլային փոխանցումն էր Բունդեսլիգայում: Քիչ անց Լեւանդովսկին դարձավ նաեւ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինվեց 76-րդ րոպեին: Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով աչքի ընկավ Լեւանդովսկու կատարած փոխանցումից հետո:
«Բորուսիան» 28 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն այս տուրում Յուրգեն Կլոպի թիմին կարող է շրջանցել 26 միավոր ունեցող Մյունխենի «Բավարիան»: Լավագույն եռյակը եզրափակող Լեւերկուզենի «Բայերը» հավաքել է 25 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Շտուտգարտ»՝ 6:1
Սոկրատիս Պապաստատոպուլոս, 19, Մարկո Ռոյս, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 54, 56, 72, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 81 – Կարիմ Հագի, 13


Ինչի՞ շնորհիվ է իտալացի մատուցողը հայտնի դարձել (ֆոտո)

47-ամյա իտալացի մատուցող Սերխիո Վուլկանոն հայտնի է դարձել, քանի որ շատ նման է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, փոխանցում է101greatgoals.com-ը։
Վուլկանոն աշխատում է Նեապոլի մեքսիկական ռեստորանում։
 «Գիտեմ, որ շատ եմ նման Բենիտեսին։ Նրա տեղափոխությունից հետո սկսեցի ավելի շատ ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել մարդկանց հետ։ Շատերը շփոթում են ինձ իսպանացու հետ։ Նույնիսկ մեկ անգամ, երբ տուն էի վերադառնում, ոստիկանության աշխատակիցներն ինձ ասացին. «հաջողություն, պարոն»,- ասել է Վուլկանոն։
Հիշեցնենք, որ Բենիտեսը «Նապոլին» գլխավորում է 2013-ից։



«Մարդ-կապիկը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (ֆոտո)

Ճապոնացի Կենիչի Իտաոն նոյեմբերի 14-ին Տոկիոյում ձեռքերով եւ ոտքերով 100 մետր վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել, փոխացնում է The Daily Mail-ը։
30-ամյա մարզիկը 100 մետրը հաղթահարել է 16.87 վայրկյանում: Ճապոնացու ռեկորդը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:
Իտաոն վազքի սեփական ոճն ունի: Ճապոնիայում նրան անվանում են «Մարդ-կապիկ»: Նրա վազքի տեխնիկան նման է Սենեգալում բնակվող աֆրիկյան կարմիր կապիկների տեղաշարժման ձեւին։



Օրվա խաղերի անոնս

Նոյեմբերի 15-ին կկայանան ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության անցումային փուլի առաջին հանդիպումները։ Անցումային փուլի առաջին խաղերում Իսլանդիան կընդունի Խորվաթիային, Հունաստանը՝ Ռումինիային, Պորտուգալիան՝ Շվեդիային, իսկ Ուկրաինան՝ Ֆրանսիային։
Իտալիայի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալի Գերմանիայի թիմին, իսկ Անգլիան կմրցի չիլիացիների հետ։
2014. աշխարհի առաջնություն
Անցումային փուլ, առաջին հանդիպումներ
Իսլանդիա - Խորվաթիա՝ 23։00
Հունաստան - Ռումինիա՝ 23։45
Պորտուգալիա - Շվեդիա՝ 23։45
Ուկրաինա - Ֆրանսիա՝ 23։45
Ընկերական խաղեր
Հարավային Կորեա - Շվեյցարիա՝ 15։00
Չեխիա - Կանադա՝ 20։00
Բելառուս - Ալբանիա՝ 20։00
Ռուսաստան - Սերբիա՝ 20։30
Էստոնիա - Ադրբեջան՝ 20։45
Դանիա - Նորվեգիա՝ 22։00
Թուրքիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 23։00
Լեհաստան - Սլովակիա՝ 23։45
Իռլանդիա - Լատվիա՝ 23։45
Իտալիա - Գերմանիա՝ 23։45
Անգլիա - Չիլի՝ 23։59
Շոտլանդիա - ԱՄՆ՝ 23։59



Իսլանդիայի եւ Խորվաթիայի հավաքականները ոչ ոքի խաղացին ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի առաջին անցումային խաղում: Հանդիպումը կայացավ Իսլանդիայում եւ ավարտվեց 0:0 հաշվով:
50-րդ րոպեից իսլանդացիները հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով, սակայն խորվաթները չկարողացան օգտվել քանակական առավելությունից:
Պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 19-ին Խորվաթիայում: Հաղթողը կնվաճի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Աշխարհի առաջնության ընտրական փուլ 
Առաջին անուցմային խաղ
Իսլանդիա – Խորվաթիա՝ 0:0
Հեռացում՝ Օլաֆուր Ինգի Սկուլասոն, 50 (Իսլանդիա)

Ռոնալդուն հաղթանակ պարգեւեց պորտուգալացիներին, ֆրանսիացիները սայթաքեցին Կիեւում

Աշխարհի առաջնության ընտրական փուլ 
Առաջին անուցմային խաղեր 
Պորտուգալիա – Շվեդիա՝ 1:0
Կրիշտիանու Ռոնալդու, 82

Ուկրաինա – Ֆրանսիա՝ 2:0
Ռոման Զոզուլյա, 61, Անդրեյ Յարմոլենկո, 82 (11մ.)
Հեռացումներ՝ Ալեքսանդր Կուչեր, 90+5 (Ուկրաինա) – Լորան Կոսելնի, 90+1 (Ֆրանսիա)

Հունաստան – Ռումինիա՝ 3:1
Կոնստանտինոս Միտրողլու, 14, 67, Դիմիտրիս Սալպինգիդիս, 21 – Բոգդան Ստանկու, 19
Հեռացում՝ Կոստան Լազար, 90 (Ռումինիա)



Անգլիացիներն «Ուեմբլիում» պարտվեցին Չիլիին, Ալեքսիս Սանչեսը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը նոյեմբերի 15-ին ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվեց Չիլիի թիմին:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում չիլիացիների առաջին գնդակը 7-րդ րոպեին խփեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով ավելացված ժամանակում դարձավ նաեւ դուբլի հեղինակ:
Շոտլանդական «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոստերը, անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպաններ Ադամ Լալանան ու Ջեյ Ռոդրիգեսը նորամուտը նշեցին Անգլիայի հավաքականում՝խաղադաշտ դուրս գալով Ռոյ Հոջսոնի թիմի մեկնարկային կազմում:
Ընկերական խաղեր 
Անգլիա – Չիլի՝ 0:2 
Ալեքսիս Սանչես, 7, 90+4
Իռլանդիա – Լատվիա՝ 3:0
Ռոբի Քին, 22, Էյդեն Մակգիդի, 68, Շեյն Լոնգ, 80
Շոտլանդիա – ԱՄՆ՝ 0:0
Լեհաստան – Սլովակիա՝ 0:2
Յուրայ Կուցկա, 31, Ռ. Մակ, 39



Ռոնալդո. «Ոսկե գնդակը» կստանա Մեսին


Բրազիլիայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է 2013թ. «Ոսկե գնդակի» մրցույթին:
«Կարծում եմ, որ դարձյալ կհաղթի Մեսին: Նա արդեն 5 տարի է մասնակցում է շատ խաղերի՝ ունենալով մեծ դերակատարում: Վնասվածքը կնպաստի, որ Լիոնելը հանգստանա եւ լիցքավորի իր մարտկոցները»,- լեգենդար բրազիլացու խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2013»-ի 3 հավակնորդների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 9-ին, իսկ մրցանակաբաշխությանը կկայանա 2014-ի հունվարի 13-ին Ցյուրիխում:

Վալդեսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները

Ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են, փոխանցում է Mundo Deportivo-ն:
31-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014-ի ամառը: Նա բազմից հայտարարել է, որ հեռանալու է «Բարսելոնայից»:
Ընթաիցիկ մրցաշրջանում Վալդեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 19 խաղ, որոնցում բաց է թողել 11 գնդակ:

Երբ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատարը բաց է թողնում 6 գոլ

Անգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Արսենալին» եւ առավելության հասավ 6:3 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, ով բացեց իր գոլերի հաշիվը «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Դաշտի տերերից մեկ անգամ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով արդեն 2 գնդակ է զիջում 15 գոլով ռմբարկուների ցուցակը գլխավորող ուրուգվայցի Լուիս Սուարեսին: Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոտի դուբլը ոչնչով չօգնեց Արսեն Վենգերի թիմին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Արսենալն» ունի 35 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանող «Լիվերպուլն» ու «Չելսին» հավաքել են 30-ական միավոր եւ մեկական խաղ պակաս են անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր 
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 6:3
Սերխիո Ագուերո, 14, Ալվարո Նեգրեդո, 39, Ֆերնանդինյո, 50, 88, Դավիդ Սիլվա, 66, Յայա Տուրե, 90+6 (11մ.)  – Թեո Ուոլքոտ, 31, 63, Պեր Մերտեզակեր, 90+4

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը


Կատալոնական «Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում հաղթելով «Վիլյառեալին», սահմանեց Պրիմերայի առաջատարի դիրքում մնալու տեւողության ռեկորդ, փոխանցում է AS-ը:
Կատալոնական ակումբն արդեն 54 շաբաթ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին», որը 1986/1988 մրցաշրջանում Պրիմերայի առաջատարի դիրքը զբաղեցրել էր 53 շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 16-րդ տուրից հետո Արքայական ակումբը 5 միավոր զիջում է կատալոնացիներին:

«Այնտրախտի» կիսապաշտպանը կհամալրի «Բավարիայի» կազմը


Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», փոխանցում է Frankfurter Rundschau-ն։
Ֆրանկֆուրտի թիմի գլխավոր տնօրեն Հերիբերտ Բրյուխագենը հայտարարել է, որ ամռանը 23-ամյա գերմանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա մյունխենյան ակումբին։
Ավելի վաղ  հաղորդվում էր, որ Գերմանիայի չեմպիոնը հրաժարվել է ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից, քանի որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չեղյալ է համարել այդ գործարքը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդեն մասնակցել է 18 հանդիպման։

IFFHS. «Բավարիան»՝ աշխարհի լավագույն ակումբ

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը, փոխանցում է IFFHS-ի կայքը։
2013-ի աշխարհի լավագույն ակումբ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, նվաճել Գերմանիայի Գավաթը եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին» երրորդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդն է, կատալոնական «Բարսելոնան» եզրափակել է լավագույն հնգյակը։


«Արսենալը» 40 միլիոն եվրո կվճարի Ջեքսոն Մարտինեսի համար



Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել «Պորտուին» Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ, փոխանցում է A Bola-ն։
Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո։ Այդ գումարը նշված է կոլումբացու պայմանագրում։
Մարտինեսը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։ Իր հերթին «Պորտուն» ցանկանում է մեծացնել հարձակվողի կլաուզուլան։ Մարտինեսի խոսքով՝ իր ամենասիրելի թիմերն են «Արսենալը» եւ «Չելսին»։
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Կոլումբացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ Դորտմունդի «Բորուսիան»:

Հիշեցնենք, որ «Արսենալը» փոխարինող է փնտրում նաեւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոտին, ով ծնկի լուրջ վնասվածքի պատճառով այլեւս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում:

«Բարսելոնայի» պատմության լավագույն գոլերը

Տեսանյութում ներկայացվում են կատալոնական «Բարսելոնայի» պատմության լավագույն 50  գոլերը։
Դրանց հեղինակների թվում են համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ, բրազիլացիներ Ռոնալդոն, Ռիվալդոն եւ Ռոնալդինյոն, հոլանդացի Պատրիկ Կլյույվերտը եւ Արգենտինայի հավաքականի 26-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։
Հունիսի 6-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ, փոխանցում է ՀՖՖ-իկայքը։
Ընկերական հանդիպումը կկայանա գերմանական Մայնց քաղաքում։ Այդ խաղը վերջինը կլինի Գերմանիայի հավաքականի համար 2014թ. աշխարհի առաջնությունից առաջ։ Հունիսի 7-ին գերմանացիները կմեկնեն Բրազիլիա։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 2013թ. վերջին դասակարգման աղյուսակում Գերմանիան երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը՝ 35-րդը։
Վերջին անգամ հավաքականները հանդիպել են ԱԱ-1998-ի ընտրական փուլում։

Ջոն Թերին վաճառել է «իր երազանքի տունը» (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա անգլիացի պաշտպան Ջոն Թերին վաճառել է Լոնդոնի արվարձանում գտնվող առանձնատունը, որի համար վճարել էր 1.8 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ վերակառուցելու եւ նորոգելու համար ծախսել էր 4.6 միլիոն ֆունտ ստերլինգ: Գնորդը Թերիին վճարել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում էthesun-ը:
Որոշ տեղեկություններով, Թերիի ծառայություններով հետաքրքրված են թուրքական եւ ամերիկյան ակումբները, եւ չի բացառվում նրա տեղափոխությունը «Չելսիից»:





Օրվա խաղերի անոնս

Հունվարի 11-ին կկայանան ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները։
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Աթլետիկոն» կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»։ «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կընդունի «Սուոնսիին», իսկ «Չելսին» արտագնա խաղում ուժերը կչափի «Հալ Սիթիի» հետ։
Իսպանական Լա Մանգայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում կմրցի բելգիական «Ստանդարտի» հետ։ Խաղը կկայանա Երեւանի ժամանակով 19։00-ին։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Հալ Սիթի» - «Չելսի»՝ 19։00
«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 19։00
«Սաութհեմփթոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 19։00
«Ֆուլհեմ» - «Սանդերլենդ»՝ 19։00
«Կարդիֆ»- «Վեստ Հեմ»՝ 19։00
«Էվերտոն» - «Նորվիչ»՝ 19։00
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 21։30
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Աթլետիկ» - «Ալմերիա»՝ 19։00
«Սելտա» - «Վալենսիա»՝ 21։00
«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 23։00
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Լիվորնո» - «Պարմա»՝ 21։00
«Բոլոնիա» - «Լացիո»՝ 23։45
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
«Այաչո» - ՊՍԺ՝ 20։00
«Գենգամ» - «Սենտ Էթյեն»՝ 23։00
«Վալանսյեն» - «Բաստիա»՝ 23։00
«Ռեն» - «Նիցա»՝ 23։00
«Լիոն» - «Սոշո»՝ 23։00
«Բորդո» - «Թուլուզ»՝ 23։00
Ընկերական խաղ
«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) - «Ստանդարտ» (Բելգիա)


Մարտինո. Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին

Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին։ Գիտեմ, որ նա շատ է սիրում խաղալ մինչեւ վերջ, երբ հանդիպմանը մասնակցում է առաջին րոպեից,  ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացի մասնագետը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմը կորոշի հանդիպման օրը։
«Խոսում ենք աշխարհի լավագուն ֆուտբոլիստի մասին, սակայն նա չի խաղացել երկար ժամանակ։ Լիոնելը չէր խնդրի ինձ հայտավորել իրեն մեկնարկային կազմում եւ պարզապես կասեր, որ հիանալի մարզավիճակում է գտնվում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը։
«Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

«Ռեալ» - «Բորուսիա». Գլխավոր մրցավար է նշանակվել Կլատենբուրգը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» առաջին հանդիպումը կսպասարկի բրիտանական մրցավարական բրիգադը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ապրիլի 2-ին կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ առաջին հանդիպումը կսպասարկի Միլորադ Մաժիչը։



«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսի բանտախուցը (ֆոտո)

Հարկերից խուսափելու եւ չհայտարարագրած բանկային հաշվում 25 միլիոն եվրո թաքցնելու համար 3 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գերմանացի Ուլի Հյոնեսը պատիժը կրում է Գերմանիայի Լանդսբերգ կոմսության բանտերից մեկում: REUTERS-ը ներկայացրել է Ուլի Հյոնեսի բանտախցի լուսանկարները:







Nike-ը կարող է 500 միլիոն ֆունտով անվանափոխել «Օլդ Տրաֆորդը»


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդը կարող է անվանափոխվել: Այդ կապակցությամբ Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունը բանակցում է Nike ընկերության հետ, որը թիմի հովանավորն է: «Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է 500 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատել գործարքից:
Ակումբի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Nike-ի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը: «Մանչեսթեր Յունայթեդի ֆանատները կտրականապես դեմ են «Օլդ Տրաֆորդի անվանափոխությանը, գրում է Daily Mail-ը:
Դորտմունդի «Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի հետ հանդիպումից հետո մասնակցել է խաղին նվիրված քննարկմանը, փոխանցում է Welt.de-ն։
Գերմանացի մասնագետին զայրացրել է ZDF հեռուստաալիքի հաղորդավարի հարցը, ինչից հետո նա նետել է բարձրախոսը եւ հեռացել դահլիճից։
«Չեք կարծո՞ւմ, որ դիմակայության ելքն արդեն վճռված է՝ հաշվի առնելով այն, որ նույնիսկ նախորդ տարվա արդյունքը չի օգնի «Բորուսիային դուրս գալ կիսաեզրափակիչ,- հարցրել է հաղորդավարը։
«Արդյո՞ք որեւէ մեկը կվճարի ինձ աշխատավարձ, եթե միանգամից հանձնվեմ եւ ասեմ, որ դիմակայության ելքը վճռված է։ Միամիտ կլինեի, եթե ասեի, որ կտոր-կտոր ենք անելու «Ռեալին, սակայն այլեւս չեմ պատրաստվում գտնվել այս դահլիճում՝ հիմար հարցերին պատասխանելու համար,- ասել է Կլոպը եւ հեռացել։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 0։3 հաշվով։


Չեմպիոնների լիգա. «Չելսին» սայթաքեց Փարիզում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» Փարիզում 1:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ն:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էզեկյել Լավեցիի գոլին «Չելսին պատասխանեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածով:
Ընդմիջումից հետո «Չելսիի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Խավյեր Պաստորեն խփեց նաեւ Ֆրանսիայի չեմպիոնի երրորդ գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչառաջին խաղ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի (Անգլիա)՝ 3:1
Էզեկյել Լավեցի, 4, Դավիդ Լուիս, 61 (ինքնագոլ), Խավյեր Պաստորե, 90+3 – Էդեն Ազար, 27 (11մ.)

«Բայերը» պաշտոնանկ է արել Սամի Հյուպիային

Լեւերկուզենի «Բայերի ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Սամի Հյուպիային:
Նման որոշման պատճառ են հանդիսացել վերջին ժամանակներում «Բայերի ցուցադրած ոչ բավարար արդյունքները։ Գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սաշա Լեւանդովսկին, ով աշխատել է ակումբի երիտասարդական թիմի հետ։
Գերմանիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Բայերը 48 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ապրիլի 4-ին կայացած խաղում «Բայերը 1։2 հաշվով պարտվել էր «Համբուրգին։

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» պարտությունների մեջ մեղավոր են միայն ֆուտբոլիստները


Դմիտրի Գունկոն շատ խելացի մարզիչ է։ Նա իսկապես գիտի, թե ինչ է ցանկանում եւ պահանջում թիմից, ասել է Մոսկվայի «Սպարտակի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից կրած պարտությունից հետո26-ամյա հարձակվող հայտարարել է, որ անհաջողության մեղավորները միայն ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե մարզիչը։


Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա մայիսի 25-ին Երեւանում։
Այդ մասին ապրիլի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ասուլիսում ՀՖՖ նախագահը երկրպագուների, ֆուտբոլասերների, լրագրողների եւ ֆուտբոլով շահագրգիռ անձանց հետ քննարկել է հայկական ֆուտբոլին վերաբերող հարցեր: 
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրաքի հավաքականը զբաղեցնում է 103-րդ տեղը: Իրաքի դեմ խաղը Բեռնար Շալանդի համար առաջինը կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնեւում ընկերական խաղ կանցկացնի ալժիրցիների, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի թիմի հետ:  


Комментариев нет:

Отправить комментарий