суббота, 21 сентября 2013 г.

Հայաստանը նշում է Անկախության 22-րդ տարեդարձը

 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Անկախության հռչակագիրը համայն հայության կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքն՝ անկախ պետականության վերականգնումը։ Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո', ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնությանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխանատվությանը: Հանրաքվեն մեծ հաշվով խոստում էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ և մանավանդ` մեր ժառանգներին: Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ 

Комментариев нет:

Отправить комментарий