пятница, 27 сентября 2013 г.

Բալոտելի. Հավատացեք՝ եւ Մեսին, եւ Ռոնալդուն բարկանում են, երբ նրանց ոտքերին են հարվածում

Գիտեմ, որ հարվածները խաղի բաղկացուցիչ մասն են, սակայն չեմ ցանկանում կարիերաս 28 տարեկանում ավարտել, հայտարարել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին։

«Հավատեք՝ ե՛ւ Մեսին, ե՛ւ Ռոնալդուն բարկանում են, երբ նրանց ոտքերին են հարվածում։ Հասկանում եմ, որ պետք է ավելի ուժեղ եւ հանգիստ լինել։ Նաեւ հասկանում եմ, որ պետք է կարողանամ զսպել ինձ, եթե ցանկանում եմ ամենաբարձր մակարդակ դուրս գալ»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Ավելի վաղ Բալոտելին ներողություն էր խնդրել Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ իր վարքի համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий