воскресенье, 29 сентября 2013 г.

Յուրգեն Կլոպ. Հետեւություններ ենք արել «Նապոլիից» կրած պարտությունից

Վերլուծել ենք «Նապոլիի» դեմ խաղը՝ կատարելով հետեւություններ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մեկնաբանել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Վերլուծել ենք «Նապոլիի» դեմ խաղը՝ կատարելով հետեւություններ: «Ֆրայբուրգի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում մենք հանդես եկանք առավելագույն հնարավորություններով եւ դա բավարար հաճույք էր: Հաշվի մեջ առաջ անցնելով՝ մենք չփակվեցինք պաշտպանությունում: Կարծում եմ՝ առաջին խաղակեսը նույնպես հաջող ստացվեց: Թիմի պրեսինգը գոհացրեց ինձ, իսկ Լեւանդովսկին խփեց անկրկնելի գոլ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գերմանացի մասնագետը խոսել է նաեւ ֆրանսիական «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի մասին. «Մեզ լուրջ փորձություն է սպասվում: Կլինի տնային խաղ՝ լեփ-լեցուն ստադինում»:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Մարսել» խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին Դորտմունդում:

Комментариев нет:

Отправить комментарий