суббота, 14 сентября 2013 г.

Վենգեր. Օզիլ - Ուիլշիր զույգը գրավիչ կլինի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ թիմի նորեկ Մեսութ Օզիլի եւ Ջեք Ուիլշիրի միջեւ հակասություն չի լինի, իսկ նրանց զույգը գրավիչ կլինի կենտրոնում: Արսեն Վենգերը մեծ սպասումներ ունի կիսապաշտպանների այդ զույգից:

Սպասվում է, որ սեպտեմբերի 14-ին Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը նորամուտը կնշի Անգլիայի Պրեմյեր լիգայում «Սանդերլենդի» դեմ:

«Ջեք Ուիլշիրն իրեն ավելի լավ է զգում ավելի խորը դիրքում, իսկ Օզիլն ավելի առաջ քաշված է: Այդ պատճառով չեմ կարծում, որ նրանց միջեւ հակասություն կլինի:  Արդեն մի քանի տարի հետեւում եմ Ուիլշիրին: Նա սիրում խորքում գործել, գնդակ ստանալ եւ օգուտ ստանալ, եւ դարձյալ կրկնել դա: Օզիլը նախընտրում է խաղալ ենթահարձակվողի դիրքում»,- Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արսենալը» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարեց 50 միլիոն եվրո:

Комментариев нет:

Отправить комментарий