пятница, 27 сентября 2013 г.

Մեսին հանգիստ չի ստանա. նա կհրավիրվի Արգենտինայի հավաքական


Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կհրավիրվի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Պերուի եւ Ուրուգվայի թիմերի հետ Արգենտինայի հավաքականի հանդիպումներին, հաղորդում էMarca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կարող է հանգիստ ստանալ, քանի որ Արգենտինայի հավաքականը արդեն նվաճել է 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը։
Արգենտինայի թիմի հավաքին կմասնակցի նաեւ կատալոնական ակումբի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, ով այժմ ապաքինվում է վնասվածքից

Комментариев нет:

Отправить комментарий