пятница, 20 сентября 2013 г.

«Զենիթը» տուգանվեց Չեչնիայի դրոշն այրելու համար

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» խուսափել է որակազրկումից եւ միայն կտուգանվի թիմի երկրպագուների կողմից «Թերեկի» հետ հանդիպման ժամանակ Չեչնիայի Հանրապետության դրոշն այրելու համար, հաղորդում է Sport-express-ը:

Տեսագրությունն ուսումնասիրելուց հետո բացահայտվել է դրոշն այրած ֆուտբոլասերը: Ուսով ազագանունով քաղաքացին եղել է «Զենիթի» հանդիպումների տարեկան բաժանորդագրության տեր: Նա զրկվել է դրանից:

«Զենիթը» Ռուսաստանի ֆուտբոլային միությանը կվճարի կես միլիոն ռուբլի, հայտնել է ՌՖՄ-ի կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը:

Комментариев нет:

Отправить комментарий