вторник, 1 октября 2013 г.

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» կախարդ


Ձեր ուշադրության ենք ներկայացնում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված տեսահոլովակը։

24-ամյա կիսապաշտպան «Բորուսիա» է տեղափոխվել ամռանը, սակայն հասցրել է հաստատվել թիմի մեկնարկային կազմում եւ դառնալ գերմանական ակումբի հարձակման գծի առաջատարներից մեկը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը։

Հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկորրդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը կխաղա ֆրանսիական «Մարսելի» հետ, իսկ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բորուսիայի» մեկնարկային կազմում։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

Комментариев нет:

Отправить комментарий