вторник, 15 октября 2013 г.

Goal.com. Հայերին մնում է ապավինել Մխիթարյանի տաղանդին

Goal.com-ի կարծիքով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի՝ Իտալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
«Իտալիա - Հայաստան հանդիպումը խոստանում է հետաքրքիր պայքար։ Հաղթանակի եւ մյուս հանդիպումներում բարենպաստ արդյունքների դեպքում Հայաստանը կարող է զբաղեցնել երկրորդ տեղը։ Իտալիան վիճակահանության առաջին զամբյուղում հայտնվելու համար պետք է այսօր հաղթանակ տանի։ Հայաստանի դեմ հանդիպումը նաեւ սկզբունքային կլինի Ինսինյեի համար, որը կխաղա հարազատ ստադիոնում։ «Նապոլիի» հարձակվողը 20 հատ տոմս է գնել հարազատների համար։ Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։ Եթե նա կարողանա անցկացնել կարիերայում լավագույն հանդիպումը եւ իր հետեւից տանել խաղընկերներին, ապա հնարավոր է, որ հայերը հասնեն դրական արդյունքի»,- գրում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Իտալիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին։

Комментариев нет:

Отправить комментарий