суббота, 2 ноября 2013 г.

Կատալոնական դերբին՝ «Բարսելոնայի» հաղթանակով

Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում կայացավ կատալոնական դերբին: Գործող չեմպիոն «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում ընդունեց «Էսպանյոլին» եւ 11-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:
Խերարդո Մարտինոյի թիմը տարածքային եւ խաղային նկատելի առավելություն ուներ, սակայն ընդամենը մեկ անգամ գրավեց «Էսպանյոլի» դարպասապահ Ֆրանսիսկո Կասիլյայի դարպասը: «Բարսելոնայի» հաղթական գնդակը 68-րդ րոպեին խփեց Չիլիի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, ով աչքի ընկավ բրազիլացի Նեյմարի հիանալի փոխանցումից հետո:
Կատալոնացիներն ունեն 34 միավոր եւ 4 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էսպանյոլը» 15 միավոր 8-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր 
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1:0
Ալեքսիս Սանչես, 68

Комментариев нет:

Отправить комментарий