пятница, 15 ноября 2013 г.

Ինչի՞ շնորհիվ է իտալացի մատուցողը հայտնի դարձել (ֆոտո)


47-ամյա իտալացի մատուցող Սերխիո Վուլկանոն հայտնի է դարձել, քանի որ շատ նման է «Նապոլիի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, փոխանցում է101greatgoals.com-ը։
Վուլկանոն աշխատում է Նեապոլի մեքսիկական ռեստորանում։
 «Գիտեմ, որ շատ եմ նման Բենիտեսին։ Նրա տեղափոխությունից հետո սկսեցի ավելի շատ ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել մարդկանց հետ։ Շատերը շփոթում են ինձ իսպանացու հետ։ Նույնիսկ մեկ անգամ, երբ տուն էի վերադառնում, ոստիկանության աշխատակիցներն ինձ ասացին. «հաջողություն, պարոն,- ասել է Վուլկանոն։
Հիշեցնենք, որ Բենիտեսը «Նապոլին գլխավորում է 2013-ից։

Комментариев нет:

Отправить комментарий