воскресенье, 15 декабря 2013 г.

Երբ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատարը բաց է թողնում 6 գոլ

Անգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող Լոնդոնի «Արսենալին» եւ առավելության հասավ 6:3 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, ով բացեց իր գոլերի հաշիվը «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Դաշտի տերերից մեկ անգամ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով արդեն 2 գնդակ է զիջում 15 գոլով ռմբարկուների ցուցակը գլխավորող ուրուգվայցի Լուիս Սուարեսին: Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոտի դուբլը ոչնչով չօգնեց Արսեն Վենգերի թիմին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Արսենալն» ունի 35 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանող «Լիվերպուլն» ու «Չելսին» հավաքել են 30-ական միավոր եւ մեկական խաղ պակաս են անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր 
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 6:3
Սերխիո Ագուերո, 14, Ալվարո Նեգրեդո, 39, Ֆերնանդինյո, 50, 88, Դավիդ Սիլվա, 66, Յայա Տուրե, 90+6 (11մ.)  – Թեո Ուոլքոտ, 31, 63, Պեր Մերտեզակեր, 90+4


Комментариев нет:

Отправить комментарий