суббота, 5 апреля 2014 г.

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հետ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա մայիսի 25-ին Երեւանում։
Այդ մասին ապրիլի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ասուլիսում ՀՖՖ նախագահը երկրպագուների, ֆուտբոլասերների, լրագրողների եւ ֆուտբոլով շահագրգիռ անձանց հետ քննարկել է հայկական ֆուտբոլին վերաբերող հարցեր: 
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրաքի հավաքականը զբաղեցնում է 103-րդ տեղը: Իրաքի դեմ խաղը Բեռնար Շալանդի համար առաջինը կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնեւում ընկերական խաղ կանցկացնի ալժիրցիների, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի թիմի հետ:  

Комментариев нет:

Отправить комментарий