вторник, 1 апреля 2014 г.

Deportes Terra. Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Բորուսիան» դեռ «շնչում» է


Այժմ Հենրիխն իր կարիերայի լավագույն շրջանում է։ Նա արդեն հասցրել է ձեռք բերել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հարգանքը եւ վստահությունը, գրում է իսպանական Deportes Terra-ն՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումից առաջ անդրադառնալով դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
«Բորուսիայի» կազմը գրեթե չի փոխվել, սակայն «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում անսովոր կհնչեն հենց Օբամեյանգի եւ Մխիթարյանի ազգանունները։ Գերմանական ակումբից հեռացել է Մարիո Գյոտցեն, Ռոբերտ Լեւանդովսկին որակազրկվել է, իսկ Իլկայ Գյունդոգանը, Նեւեն Սուբոտիչը, Մարսել Շմելցերը, Սվեն Բենդերը եւ Յակուբ Բլաշչիկովսկին վնասվածքներ ունեն։ Յուրգեն Կլոպի նախորդ տարվա թիմի երկու անփոխարինելի խաղացողները չեն մասնակցի Արքայական ակումբի հետ հանդիպմանը. Գյոտցեն նոր մարտահրավերներ էր փնտրում եւ հեռացավ «Բավարիա», իսկ Գյունդոգանը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանը։ Այդ պատճառով դորտմունդցիները ստիպված էին տրանսֆերային շուկա դուրս գալ։ 
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։ Նա «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է։ Մինչեւ Բունդեսլիգա տեղափոխվելը 25-ամյա կիսապաշտպանը նախորդ երեք ակումբներում մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 96 գոլի հեղինակ։ Դա հիանալի արդյունք է այս դիրքի ֆուտբոլիստի համար։ Մխիթարյանը հիանալի է տեսնում խաղադաշտը, երկու ոտքերով լավ հարվածներ կատարում։
Այժմ կարող է թվալ, որ նրա տրանսֆերն անհաջող գործարք էր, սակայն դա այդպես չէ։ Նա հիանալի է հարմարվել նոր թիմին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 36 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Իհարկե, այդ ցուցանիշը նման չէ «Շախտյորում» ցուցադրած իր արդյունավետությանը, սակայն առաջին մրցաշրջանի համար դա վատ արդյունք չէ։ Առաջին մրցաշրջանը Հենրիխի համար կարելի է հաջողված համարել։
Այս տարի «Բորուսիայի» ելույթներն այնքան էլ տպավորիչ չեն։ Սակայն թիմը դեռ «շնչում» է, ինչպես մեկ տարի առաջ, այն դեռ «ողջ» է։ Դրա «մեղավորներից» են նաեւ Մխիթարյանը եւ Օբամեյանգը, ովքեր այս թիմում ունեն լավ ներկա եւ մեծ ապագա»,- գրում է իսպանական կայքը։

Комментариев нет:

Отправить комментарий