воскресенье, 27 октября 2013 г.

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2:1

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում հաղթեց 2:1 հաշվով: 10-րդ տուրի խաղում կատալոնացիների կազմում հենց առաջին «Էլ Կլասիկոն» գոլով նշանավորեց Մարտինոյի թիմի նորեկ, Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որը Դիեգո Լոպեսի դարպասը գրավեց 19-րդ րոպեին՝ օգտագործելով Անդրես Ինյեստայի փոխանցումը: 71-րդ րոպեին «Բարսելոնայի» տուգանային հրապարակում Մասկերանոյի հետ բախումից հետո ընկավ Ռոնալդուն, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց, որը պահանջում էր Ռոնալդուն:
«Ռեալի» հնարավորություններից ամենաիրականը 72-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի հեռվից կատարած հարվածն էր, որից հետո դաշտի տերերին փրկեց դարպասաձողը:
Իսկ «Բարսելոնան» 79-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փայլուն հարվածի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը եւ զրկեց մրցակցին խաղը փրկելու հնարավորությունից՝ 2:0:
90-րդ րոպեին Արքայական ակումբի կազմում հեղինակության գնդակը խփեց Խեսեն: Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն:
«Բարսելոնան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 22 միավորով երրորդն է: 24 միավոր ունի Մադրիդի «Աթլետիկոն», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2:1
Նեյմար, 19, Սանչես, 78 – Խեսե, 90+1

Комментариев нет:

Отправить комментарий