воскресенье, 27 октября 2013 г.

Ալեքսիս Սանչես. «Բարսելոնայի» խաղն իդեալական չէր


«Բարսելոնայի» կիսապաշատպան Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ «Էլ Կլասիկոյում» կատալոնացիների գործողություններն իդեալական չէին, իսկ իր խփած գնդակն անսպասելի էր, փոխանցում է Mundodeportivo-ն:
«Մենք խաղացինք կոմպակտ, ինչպես եւ սպասում էինք: Շատ գոհ ենք հաղթանակից: Անկեղծ ասած, ես խփեցի շատ անսպասելի գոլ: «Բարսելոնայի» խաղն իդեալական չէր, կային բազմաթիվ սխալներ: Ուրախ ենք, որ կարողացանք իրացնել մեր գոլային պահերը եւ հաղթել»,- ասել է Ալեքսիս Սանչեսը:
Հիշեցնենք, որ Սանչեսը խփեց «Բարսելոնայի» երկրորդ գնդակը Դիեգո Լոպեսի դարպասը: Կատալոնացիները հաղթեցին 2:1 հաշվով:

Комментариев нет:

Отправить комментарий