воскресенье, 6 октября 2013 г.

«Բարսելոնան» խփեց 4 գոլ՝ տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Նոու Կամպ» ստադիոնում 4:1 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ:

Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին: Իսպանացի հարձակվող Խավի Գերան առաջ մղեց «Վալյադոլիդին», բայց 4 ընդամենը րոպե անց չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը խփեց կատալոնացիների պատասխան գնդակը: Առանց Լիոնել Մեսիի խաղացող «Բարսելոնա» առաջին խաղակեսում չկարողացավ զարգացնել հաջողությունը, ինչն արեց ընդմիջումից հետո: Երկրորդ խաղակեսում Չավին, Նեյմարն ու Ալեքսիս Սանչեսն ընդգծեցին դաշտի տերերի բարձր կարգը:

Խերարդո Մարտինոյի թիմը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ վաստակելով 24 միավոր: Սա Պրիմերայում «Բարսելոնայի» լավագույն մեկնարկն էր ակումբի պատմության մեջ: Այս տուրում կատալոնացիներին կարող է հավասարվել միայն երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն», որը հոկտեմբերի 6-ին կընդունի Վիգոյի «Սելտային»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»՝ 4:1

Ալեքսիս Սանչես, 14, 64, Չավի, 60, Նեյմար, 70 – Խավի Գերա, 10 

Комментариев нет:

Отправить комментарий