вторник, 1 октября 2013 г.

Պաշտոնական. Մանչինին՝ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ


Իտալացի Ռոբերտո Մանչինին գլխավորեց թուրքական «Գալաթասարայը»: Անցած շաբաթ ակումբը պաշտոնանկ էր արել Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին, որի հետ համաձայնության չեն հասել նոր պայմանագրի կետերի հարցում: Բացի այդ «Գալաթասարայն» անհաջող է մեկնարկել Թուրքիայի առաջնությունում եւ 5 տուրից հետո 7 միավորով 10-րդ տեղում է, Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում էլ 1:6 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»:
Մանչինին «Գալաթասարայի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ստամբուլյան ակումբի կայքը: Մանչինին մայիսին «Մանչեսթեր Սիթիից» պաշտոնանկ արվելուց հետո գործազուրկ էր: Նրա գլխավորությամբ անգլիական ակումբը դարձել է Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: «Սիթիից» առաջ Մանչինին գլխավորել է «Ինտերը», «Ֆիորենտինան» եւ «Լացիոն»:

Комментариев нет:

Отправить комментарий