суббота, 26 октября 2013 г.

Մարտինո. Կփորձենք հաղթել «Ռեալին»՝ լավ խաղ ցուցադրելով


Սպասվում է երկու շատ ուժեղ թիմերի հանդիպում։ Այսպիսի խաղերում չեն լինում ֆավորիտներ։ Հարկավոր է խաղադաշտում ապացուցել ամեն ինչ, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։
«Թիմի հետ ամեն ինչ կարգին է։ Չկարողացանք հաղթել վերջին երկու խաղերում, քանի որ չցուցադրեցինք մեր խաղը։ «Ռեալի» հետ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բարդ է լինել «Բարսելոնայի» մարզիչը եւ ասել, որ ձեզ հետաքրքրում է միայն արդյունքը։ Կփորձենք հաղթել «Ռեալին»՝ լավ խաղ ցուցադրելով։
Այս խաղում չենք կարող ռիսկի դիմել, քանի որ սխալի գինը շատ մեծ է։ Պետք է խուսափել գնդակը կորցնելուց, քանի որ «Ռեալը» շատ վտանգավոր է եւ կարող է օգտվել դրանից»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ 

Комментариев нет:

Отправить комментарий