суббота, 26 октября 2013 г.

Բեկենբաուեր. Իբրահիմովիչն արժանի է «Ոսկե գնդակին»


Թուլություն ունեմ Զլատան Իբարհիմովիչի հանդեպ։ Նա շատ գոլեր է խփում, սակայն ավելի կարեւոր է, որ դրանք չափազանց գեղեցիկ են, ասել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վստահ է, որ ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արժանի է «Ոսկե գնդակը» ստանալուն։
«Անկասկած Իբրահիմովիչն աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է։ Հնարավոր է, որ նա դառնա հաջորդ «Ոսկե գնդակի» անակնկալը։ Դա արժանի մրցանակ կլիներ նրա համար, սակայն կարծում եմ, որ ֆավորիտն է Ֆրանկ Ռիբերին»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպման ժամանակ շվեդ հարձակվողը դարձել էր պոկերի հեղինակ։

Комментариев нет:

Отправить комментарий